Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Քաղաքականություն

Հրաշամանուկ Վիգենը

Այսօր կխոսենք թերևս ամենաշատ քննարկվող գործիչներից մեկի մասին, որի անունն է Վիգեն Սարգսյան: Նրան Պաշտպանության նախարար նշանակելիս պարուրեցին բարի իմիջով և հրաշամանուկի կերպարով, թե տեսեք-տեսեք, ամերիկաներում սովորած, ինչ պուպուշ գործիչ ենք բերում: Սակայն պարզվեց, որ ինչպես միշտ, մեզանում իրականությունը բոլորովին այլ է: Գանք հերթով և հեռվից:

Ոչ մեկի մոտ կասկած չհարուցեց, որ Ռուզաննա Խաչատրյանի հայտնի ու սկանդալային բացահայտումներն ուղղված էին հենց Վիգեն Սարգսյանի դեմ: Իհարկե, ՊՆ մամլո խոսնակը չքմեղացավ ու սկսեց հիշեցնել Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներ, սակայն դա արդեն էական չէ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որպեսզի Հանրապետական Զինվորական Կոմիսարը ներկայացնի Վիգեն Սարգսյանին վերաբերվող գործը: Ի՞նչ հոդվածներով է ազատվել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ զորակոչվելու ենթակա քաղաքացին մի քանի տարբեր կրթություններ է ստանում և այլն: Պարզվեց, որ այդ գործը չկա: Պարզապես չկա, Պիոս Երկրորդ պապի աղոթքների շնոհիվ, այն պարզապես երկինք է համբարձվել: Իսկ սովորական գործերն այդպես չեն ոչնչանում հարգելիներս: Եկեք Վիգեն Սարգսյանի հասակակիցներից ևս մի քանի մարդու գործ ուզենք, տեսնենք դրանք նույնպե՞ս երկինք են համբարձվել, թե երջանիկ պատահականությամբ, միայն Սարգսյանի անձնական գործի հետ է դա կատարվել: Երեխա չենք և հասկանում ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Գալով նախարար, նա ինչո՞վ հռչակվեց: Առաջ քաշեց հազար դրամների մուրացկան ծրագիրը: Հասկանում ենք, որ մեխն ու մուրճը հանրապետականի ձեռքում է, սակայն այսքան մուրացիկ և միևնույն ժամանակ կացնային քաղաքականություն պետք չէ վարել: Պարզապես խայտառակվում ենք ամբողջ աշխարհով և դա շնորհիվ արևմտյան բարձր կրթություն ստացած նախարարի: 1000 դրամի օրենքն ինքնին հակասահմանադրական էր: Սակայն ինչպես մնացյալ դեպքերում, այնպես էլ այս պարագայում, նա թքած ունի Սահմանադրության վրա: Ի դեպ, քանի խոսք գնաց, ասենք՝ այս գործիչն ընդհանրապես Սահմանադրություն չի սիրում: Չի կարդում կամ կարդալուց չի կիրառում: Երկու պարագան էլ նրան պատիվ չեն բերում: Որպես վառ ապացույց, նրա վերջին մտքի փայլատակումն էր, որտեղ պնդում էր, թե եկեղեցին անջատ չէ պետությունից և բանակից: Այստեղ հարց է առաջանում, Վիգեն Սարգսյանին արևմուտքում են նման բաներ սովորեցրել, թե ամեն դեպքում վերապատրաստումներ է անցել որևէ կրոնապետությունում:

Իսկ նրա գործերի գործը, գլուխգործոցը, շեդևրը, եթե կուզեք, դա «ազգ-բանակ» հայեցակարգն է: Այդ հայեցակարգը ֆանտոմ է, Սփայդերմեն, Դոն Քիշոտի հողմաղաց: Բոլորը խոսում են դրա մասին, սակայն այն իրականում չկա: Այո, մենք բոլորս խոսում ենք մի հայեցակարգի մասին, որը որևէ տեղ ամրագրված չէ: Այս տխրահռչակ հայեցակարգը միտված է արդարացնելու իշխանությունների վերջին տարիների անողնաշար քաղաքականության արդյունքները, նետելու մեզ խոր միջնադար, որտեղից ոչ ոք չի կարողանա մեզ հետ բերել: Ահա այսպիսի իմաստուն նախարար:

Զաբել Ռուբինյան