Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
Հասարակություն

E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից

Հայաստանի էլեկտրամոբիլների շուկայում իր գործունեությունն ընդլայնող E-auto ընկերությունը դարձել է ARCFOX էլեկտրական մեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Սեպտեմբերի 25-27-ը կայանալիք Armenian Auto Show-ում E-auto-ն ներկայացնում է Arcfox-ի երեք էլեկտրական մոդել՝ ցուցահանդեսի օրերին առաջարկելով աննախադեպ գներ՝ սկսած ընդամենը 6.450.000 դրամից։

Arcfox-ը Չինաստանի՝ ավելի քան վեց տասնամյակի ավտոարտադրության փորձ ունեցող BAIC Group-ի նոր սերնդի էլեկտրական ավտոմոբիլային բրենդ է, որը համախմբում է նոր տեխնոլոգիաները, խելացի լուծումները, ժամանակակից դիզայնն ու հարմարավետությունը։ BAIC-ի պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին Arcfox-ի վաճառքի ծավալը հասել է 163 հազար ավտոմեքենայի՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով ավելի քան երկու անգամ։ Այսօր BAIC-ի մեքենաները ներկայացված են աշխարհի ավելի քան 130 երկրում և տարածաշրջանում՝ ամրապնդելով ընկերության ներկայությունը միջազգային շուկաներում։

«Arcfox-ի պաշտոնական ներկայացուցչությունը մեր զարգացման և Հայաստանի էլեկտրամոբիլների շուկայում E-auto-ի դիրքերի ամրապնդման ևս մեկ կարևոր քայլ է։ Մենք հետևողականորեն ընդլայնում ենք մեր տեսականին, որպեսզի տարբեր կարիքներ ունեցող հաճախորդներին կարողանանք առաջարկել ժամանակակից, տեխնոլոգիական և որակյալ էլեկտրամոբիլների շարք՝ կոմպակտ քաղաքային մեքենայից մինչև ավելի ընդարձակ սեդան և ընտանեկան քրոսովեր` յուրաքանչյուրին տալով ընտրության  լայն հնարավորություն»,-նշում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։  

Armenian AutoShow-ի ընթացքում E-auto-ն կներկայացնի Arcfox T1, S3 և T5 մոդելները.

Arcfox T1 քաղաքային էլեկտրական հեչբեքը ցուցահանդեսի ընթացքում հասանելի կլինի 6.450.000 դրամ հատուկ գնով։ 2026 թվականի արտադրության մոդելն ունի 42.3 կՎտ/ժ մարտկոց և մինչև 450 կմ հայտարարված հեռահարություն՝ CLTC չափման ցիկլով։ Մարտկոցի 30%-ից 80% արագ լիցքավորումը տևում է մոտ 25 րոպե։

Arcfox S3 էլեկտրական բիզնես դասի սեդանը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի ընդարձակ և ներկայանալի ընտանեկան ավտոմեքենա։ Մոդելն առաջարկում է մինչև 560 կմ հայտարարված հեռահարություն՝ CLTC ցիկլով և 55.6 կՎտ/ժ մարտկոց։ Auto Show-ի ընթացքում S3-ի հատուկ գինը կլինի 8.000.000 դրամ։

Arcfox T5 էլեկտրական քրոսովերը համատեղում է ընտանեկան մեքենային անհրաժեշտ տարածքը, հարմարավետությունն ու ավելի բարձր դասի ավտոմեքենային բնորոշ տեխնոլոգիական հնարավորությունները։ Այն համալրված է 65 կՎտ/ժ մարտկոցով, ունի մինչև 520 կմ հայտարարված հեռահարություն՝ CLTC ցիկլով։ Armenian Auto Show-ի ընթացքում T5-ը կառաջարկվի սկսած 10.200.000 դրամից։

E-auto-ն նաև Hongqi-ի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Armenian Auto Show-ում առանձին ներկայացնելու է նաև Hongqi ավտոմեքենաների տեսականին։ Այս տարի ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ներկայացնում է լյուքս դասի հիբրիդային Hongqi H5-ը և բենզինային շարժիչներով Hongqi H9 ֆլագմանային մոդելը։

2025 թվականին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկել E-auto-ին։ Ընկերության գրանցած արդյունքները դարձել են նաև տարածաշրջանային ընդլայնման հիմք, և 2026 թվականին E-auto-ն ստացել է Hongqi-ի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ նաև Վրաստանում։

E-auto-ն կարողացել է ոչ միայն դառնալ էլեկտրամոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.arcfox.am և www.hongqi.am կայքերում, ընկերության Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]