Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Քաղաքականություն

35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է իր նորագույն պատմության ամենաբարդ, ամենավտանգավոր և միաժամանակ ամենավճռորոշ փուլերից մեկում, երբ պետության առջև ծառացած խնդիրները այլևս չեն կարող դիտարկվել առանձինառանձին՝ որպես միայն անվտանգային, միայն տնտեսական, միայն արտաքին քաղաքական կամ միայն ժողովրդագրական մարտահրավերներ, որովհետև դրանք վաղուց միահյուսվել են մեկ մեծ հանգույցի մեջ։ Հայաստանի անկախության 35 տարիները ցույց տվեցին, որ պետականությունը միայն իրավական կարգավիճակ չէ, միայն դրոշ, զինանշան, Սահմանադրություն և միջազգային ճանաչում չէ, այլ ամենօրյա ծանր աշխատանք, անվտանգային միջավայրի ճիշտ գնահատում, սեփական ուժերի համարժեք հաշվարկ, հանրային ներուժի կազմակերպում, արտաքին աշխարհի հետ հաշվենկատ հարաբերությունների կառուցում և ամենակարևորը՝ ժամանակը սեփական պետության օգտին աշխատեցնելու կարողություն։

Արցախի կորստից հետո Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը ենթարկվել է խորքային փլուզման։ Տասնամյակներ շարունակ Արցախը ոչ միայն քաղաքական, պատմական և ազգային ինքնության հարց էր, այլև փաստացի ռազմավարական խորություն Հայաստանի արևել յան և հարավարևել յան ուղղություններով։ Այն, ինչ հայկական քաղաքական մտքի մի մասը տարիներ շարունակ հաճախ ներկայացնում էր միայն որպես բանակցային կամ կարգավիճակային խնդիր, իրականում նաև անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչ էր։ Արցախը Հայաստանի համար որոշակի առումով բնական պատվար էր, պաշտպանական տարածություն, որը թույլ էր տալիս հնարավոր ռազմական սպառնալիքները հեռու պահել Հայաստանի Հանրապետության բուն տարածքից, հատկապես Սյունիքից և Վայոց ձորից։ Արցախի կորստից հետո այդ պաշտպանական խորությունը կտրուկ նվազել է, իսկ որոշ ուղղություններով՝ գրեթե վերացել։

Անվտանգային իրավիճակի ծանրությունը խորանում է նաև այն պատճառով, որ Հայաստանի մի շարք ինքնիշխան տարածքներ շարունակում են մնալ ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ոչ միայն իրավական կամ դիվանագիտական հարց է, այլև պետության անվտանգային համակարգի նկատմամբ ուղղակի մարտահրավեր։ Երբ երկրի սուվերեն տարածքի հատվածներ օկուպացված են, ձևավորվում է վտանգավոր իրականություն, որտեղ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը մնում է մշտական խախտման ներքո, իսկ հակառակորդը ստանում է հետագա ճնշումների համար դիրքային առավելություններ։

Այս պայմաններում խաղաղության մասին խոսելը, որքան էլ անհրաժեշտ և ցանկալի լինի, չի կարող կառուցվել միայն հռչակագրերի, հայտարարությունների կամ միջազգային հարթակներում հնչող լավատեսական ձևակերպումների վրա։ Խաղաղությունը պետք է ունենա իրական երաշխիքներ, ուժային հավասարակշռության նվազագույն տրամաբանություն, միջազգային ներգրավվածության հստակ մեխանիզմներ և Հայաստանի պաշտպանունակության վերականգնման հենարան։ Այլապես խաղաղությունը կարող է վերածվել ոչ թե կայունության, այլ ժամանակավոր դադարի, որի ընթացքում ավելի ուժեղ կողմը կփորձի թելադրել նոր պայմաններ։ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն էլ հենց այն է, թե ինչպես ապահովել իրական խաղաղ վիճակ և այդ խաղաղությունը օգտագործել ոչ թե որպես ինքնանպատակ քաղաքական կարգախոս, այլ որպես վերականգնման ժամանակ։

Տնտեսական զարգացումը այս համատեքստում անվտանգության հիմքերից մեկն է։ Ժամանակակից աշխարհում պաշտպանունակ պետություն չի կարող լինել առանց կենսունակ տնտեսության, առանց հարկային կայուն բազայի, առանց բարձր արտադրողականության, առանց տեխնոլոգիական կարողությունների և առանց այնպիսի բիզնես միջավայրի, որը կարող է ոչ միայն սպառողական աճ ապահովել, այլև արտադրել բարձր ավելացված արժեք։ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը երկար տարիներ եղել է կառուցվածքային խոցելիությունը։ Արտաքին փոխանցումների, ծառայությունների որոշ ոլորտների, շինարարության և սպառման վրա մեծ կախվածությունը չի կարող ապահովել այնպիսի հզորացում, որը անհրաժեշտ է երկարաժամկետ անվտանգային մարտահրավերներ ունեցող պետությանը։ Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի համար տնտեսական աճը դառնա պետական կարողության ընդլայնման գործիք։

Տնտեսության զարգացմանը պետք է անմիջապես հետևի ռազմական ոլորտի առաջընթացը, որովհետև Հայաստանի դեպքում անվտանգությունն ու տնտեսությունը իրարից անջատել հնարավոր չէ։ Պատերազմից հետո խոսվեց պրոֆեսիոնալ բանակի կառուցման մասին, սակայն իրականությունը ցույց տվեց, որ այդ ուղղությամբ քայլերը չափազանց դանդաղ, անկազմակերպ կամ ոչ բավարար են։

Պրոֆեսիոնալ բանակը միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացում չէ, այլ ամբողջ ռազմական համակարգի փիլիսոփայության փոփոխություն։ Դա ենթադրում է որակյալ հրամանատարական դպրոց, մշտական վերապատրաստում, ժամանակակից կառավարման համակարգեր, տեխնոլոգիական հագեցվածություն, հետախուզական և հակահետախուզական կարողությունների ուժեղացում, զորքերի շարժունակություն, կապի անվտանգ համակարգեր, անօդաչու և հակաանօդաչու միջոցների լայն կիրառություն, պահեստազորի արդյունավետ մոդել, ռազմաբժշկական ծառայության բարձր մակարդակ և զինվորի սոցիալական ապահովության հստակ համակարգ։

Հայաստանի մյուս խորքային մարտահրավերը ժողովրդագրությունն է։ Անկախ պետության երկարաժամկետ անվտանգությունը կախված է ոչ միայն զենքից և դիվանագիտությունից, այլև մարդկանցից՝ բնակչության թվից, որակից, տարիքային կառուցվածքից, կրթական մակարդակից, առողջությունից, աշխատանքային կարողությունից և հայրենիքում ապագա տեսնելու պատրաստակամությունից։ Եթե երկիրը դատարկվում է, եթե երիտասարդները հեռանում են, եթե ընտանիքները հետաձգում են երեխաներ ունենալը, եթե սահմանամերձ համայնքներում բնակչությունը նվազում է, ապա անվտանգային խնդիրները դառնում են շատ ավելի ծանր։ Ժողովրդագրական քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միանվագ նպաստներով կամ քարոզչական կոչերով։ Այն պետք է ներառի մատչելի բնակարանային ծրագրեր երիտասարդ ընտանիքների համար, մանկապարտեզների հասանելիություն, որակյալ դպրոցներ, առողջապահական ծառայությունների բարելավում, մայրության և հայրության իրական աջակցություն, աշխատանքային ճկուն պայմաններ, մարզերում աշխատատեղերի ստեղծում և այնպիսի սոցիալական միջավայր, որտեղ ընտանիք կազմելը և երեխաներ ունենալը չի ընկալվի որպես տնտեսական ծանր բեռ։ Հայաստանում երիտասարդ ընտանիքը պետք է զգա, որ պետությունը ոչ թե պարզապես պահանջում է մնալ ու ծնունդներ ապահովել, այլ ստեղծում է այն պայմանները, որոնցում այդ որոշումը դառնում է իրատեսական և արժանապատիվ։

Արտագաղթի կանխումը ևս պետք է դիտարկվի ոչ թե միայն կոչերի, այլ կյանքի որակի բարձրացման միջոցով։ Մարդը հեռանում է ոչ միայն ցածր աշխատավարձի պատճառով, այլ նաև անարդարության զգացումից, անորոշությունից, անվտանգային վախերից, կրթական և մասնագիտական սահմանափակումներից, առողջապահական խնդիրներից, ապագայի նկատմամբ անվստահությունից։ Եթե քաղաքացին տեսնում է, որ իր գիտելիքը չի գնահատվում, որ համակարգը առաջ է տանում ոչ թե արժանավորին, այլ կապեր ունեցողին մարդկանց, որ քաղաքական մթնոլորտը թունավոր է, որ օրենքը հավասարապես չի գործում, ապա նա սկսում է որոնել այլ երկիր, որտեղ իր աշխատանքը, կրթությունը և արժանապատվությունը ավելի պաշտպանված կլինեն։ Հետևաբար, արտագաղթի դեմ պայքարը պետք է սկսվի արդար պետության կառուցումից։ Արդարության զգացումը ժողովրդագրական քաղաքականության անտեսանելի, բայց շատ հզոր բաղադրիչ է։ Առանց այդ զգացման նույնիսկ բարձր տնտեսական ցուցանիշները չեն կարող բավարար լինել մարդկանց պահելու համար։

Հայաստանի ներքին կյանքի ամենավտանգավոր խնդիրներից մեկը հանրային պառակտվածությունն է, որը հատկապես 2018 թվականից հետո ստացել է սուր և երբեմն կործանարար դրսևորումներ։ Քաղաքական տարբերությունները ժողովրդավարական հասարակության բնական մաս են, սակայն երբ դրանք վերածվում են փոխադարձ ատելության, մշտական մեղադրանքների, պիտակների և թշնամանքի մշակույթի, պետությունը կորցնում է համախմբված գործելու կարողությունը։ Հայաստանի նման փոքր պետության համար ներքին պառակտումը միայն քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության սպառնալիք։ Երբ հասարակությունը բաժանված է «սևեր» - «սպիտակներ» կամ «ներկաներ» - «նախկիններ» տրամաբանությամբ, արտաքին սպառնալիքները ավելի հեշտ են ազդում ներսի վրա, ռազմավարական որոշումները դառնում են ներքաղաքական շահարկումների առարկա, իսկ ցանկացած պետական ծրագիր ընկալվում է ոչ թե բովանդակությամբ, այլ այն իրականացնող քաղաքական ուժի նկատմամբ վերաբերմունքով։ Այդ պայմաններում պետությունը չի կարող մոբիլիզացնել հասարակության ամբողջ ներուժը։ Հանրային համերաշխությունը չի նշանակում քննադատության բացակայություն կամ քաղաքական միատեսակություն։ Ընդհակառակը, առողջ պետության մեջ պետք է լինի ընդդիմություն, ազատ մամուլ, քաղաքացիական վերահսկողություն, իշխանության քննադատություն և քաղաքական մրցակցություն, սակայն դա չի ենթադրում, որ խրախուսվի ներհանրային անտագոնիզմը, ինչն ամբողջ ուժով գեներացնում են իշխանությունները:

Մյուս առանցքային մարտահրավերը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը Հայաստանի համար եղել և մնում է կենսական նշանակության ոլորտ, քանի որ երկիրը գտնվում է չափազանց բարդ աշխարհագրական դիրքում՝ շրջապատված ուժային կենտրոնների, հակասական շահերի, փակ սահմանների, տարածաշրջանային մրցակցության և պատմական թշնամանքի միջավայրով։ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ խնդիրը միշտ եղել է այն, որ պետությունը պետք է միաժամանակ ապահովի անվտանգություն, պահպանի ինքնիշխանություն, չկտրվի ավանդական դաշնակիցներից, զարգացնի նոր գործընկերություններ, չդառնա մեծ տերությունների հակամարտության գործիք և չսրի հարաբերությունները իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային դերակատարների հետ։ Սա չափազանց բարդ հավասարակշռություն է, որը պահանջում է բարձրակարգ դիվանագիտություն, սառը հաշվարկ, ինստիտուցիոնալ հիշողություն և աշխարհաքաղաքական իրատեսություն։ Հայաստանին անհրաժեշտ է բազմավեկտոր քաղաքականություն, բայց բազմավեկտորությունը չի կարող նշանակել անկանոնություն, անընդհատ շրջադարձեր կամ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները փչացնելով մյուսի հետ հարաբերություններ խորացնելու փորձ։ Փոքր պետության արտաքին քաղաքականության ամենակարևոր կանոններից մեկն այն է, որ յուրաքանչյուր քայլ պետք է հաշվարկվի ոչ միայն ցանկությունների, այլև հետևանքների տեսանկյունից։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունեն Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլ ռազմավարական նշանակության հարավային դարպաս, կենսական շնչուղի, որը թույլ է տալիս Հայաստանի համար պահպանել արտաքին աշխարհի հետ կապի կարևոր այլընտրանքային ուղղություն։ Իրանի դիրքորոշումը Սյունիքի և տարածաշրջանային սահմանների փոփոխության հարցում Հայաստանի համար ունի բացառիկ նշանակություն, որովհետև Թեհրանը նույնպես իր ազգային շահերից ելնելով զգայուն է Հարավային Կովկասում սահմանային և հաղորդակցային նոր իրողությունների նկատմամբ։ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պետք է լինեն հետևողական, խորքային և գործնական՝ ներառելով էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, անվտանգային և քաղաքական բաղադրիչներ։ Դա չի նշանակում հակադրվել այլ գործընկերներին, այլ նշանակում է հասկանալ, որ առանց Իրանի հետ կայուն և վստահելի կապի Հայաստանը կարող է հայտնվել ավելի խոցելի դիրքում։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում խորացող անվստահությունը և լարվածությունը նույնպես ստեղծում է նոր ռիսկեր, քանի որ Հայաստանի տնտեսության, էներգետիկայի, միգրացիայի, անվտանգության և տարածաշրջանային միջավայրի բազմաթիվ շերտեր դեռ փոխկապակցված են Ռուսաստանի հետ։

Հայաստանին անհրաժեշտ է նվազեցնել անվտանգային կախվածությունը մեկ կենտրոնից, դիվերսիֆիկացնել գործընկերությունները, զարգացնել հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ դերակատարների հետ, սակայն դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է արվի Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացման պայմաններում այդ հարաբերությունների խորացումից Հայաստանը կարող է էապես օգտվել։ Բալանսավորված արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար պետք է նշանակի ոչ թե բոլորին հաճոյանալու փորձ, այլ սեփական շահերի հստակ գիտակցում և տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցում այդ շահերի հիման վրա։

Հայաստանի 35-ամյա անկախության շեմը նաև ինքնաքննության պահ է։ Պետք է ազնվորեն արձանագրել, որ անկախության տարիներին եղել են ձեռքբերումներ՝ պետական ինստիտուտների ձևավորում, միջազգային ճանաչում, բանակի ստեղծում, մշակութային և հասարակական կյանքի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշակի առաջընթաց, քաղաքացիական հասարակության ակտիվություն, սփյուռքի հետ կապերի տարբեր ձևեր։ Սակայն նույնքան ազնվորեն պետք է ընդունել, որ եղել են խոր բացթողումներ՝ կոռուպցիա, սոցիալական անհավասարություն, բանակի ոչ բավարար արդիականացում, կրթության թուլացում, ժողովրդագրական անկում, արտաքին քաղաքական հաշվարկների սխալներ, ռազմավարական մտածողության պակաս, ներքին պառակտում և պետական համակարգի հաճախակի անհետևողականություն։ Այս սխալների մասին խոսելը անհրաժեշտ պայման է. պետությունը, որը չի կարողանում քննադատաբար գնահատել իր անցյալը, դատապարտված է կրկնել նույն սխալները՝ միայն ավելի ծանր հետևանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում