Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»
Քաղաքականություն

Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը բացարձակ գոյություն չունի:

Նրանց, հատկապես Փաշինյանին արդեն ծովը..., չնայած այս ի՜նչ ենք ասում՝ ծով, օվկիանո՜սն է արդեն ծնկներից թվում: Մասնավորապես, Փաշինյանը համոզված է, որ ինքը ոնց ասի, մյուս բոլորն այդպես էլ պիտի իրենց ավտոմեքենաները քշեն («ոնց կասենք, տենց կքշեք»): Դեռ մի կողմ, որ սա ասում է մի «մեքենավար», որ, իր իսկ խոստովանությամբ, իր վարորդական իրավունքի առաջին վկայականը ստացել է ընդամենը մի քանի հարյուր մետրից քննողներին երևալով:

«Ոնց ասենք, տենց կքշեք»-ից Փաշինյանն ու ՔՊ-ն սահուն կամ ոչ այնքան սահուն անցում են կատարում կարծես «ոնց ասենք, տենց կմտածեք..., ոնց ասենք, դա էլ կհիշեք» ու նման՝ բացարձակապես բռնատիրական «բանաձևերի» կիրառմանը: Ահավասիկ, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր: Ավելին, նա ասել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

Թեպետ առանց հավել յալ մանրամասնումների էլ պարզ է, թե Փաշինյանն ինչ նկատի ունի «իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող» ասելով, բայց նրա ելույթի հետագա ընթացքից ավելի պարզ դարձավ, թե այդ ինչն է սպառնալիք համարել: Պարզվում է՝ նրան խիստ դուր չի եկել, որ մարդիկ հիշում են Վանի, Մուշի (նաև՝ Արցախի) մասին...

Միանգամից նշենք, որ պետության քաղաքական, դաստիարակչական, գաղափարախոսական դոկտրինը մեկ բան է, իսկ ինչ-որ մեկ անձի, ինչ-որ 1 կուսակցության կամ դրա ղեկավարի քմահաճույքն ու դրա պարտադրանքը՝ բոլորովին այլ բան: Առավել ևս, որ այդ պարտադրանքը հակասում է պետության, ազգի ընկալումներին, շահերին, պատմական հիշողությանն ու պատկերացումներին:

Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք, Փաշինյանը նպատակադրվել է դպրոցներից արմատախիլ անել այն ամենը, ինչ հակասում է իր հորինած «իրական Հայաստանի», եթե կարելի է այդպես ասել, «գաղափարախոսությանը»: Եթե հակիրճ նկարագրենք այդ «գաղափարաբանությունը», ապա այն հանգում է հետևյալին. հայերի հայրենիքը սոսկ այն է, ինչը պարփակված է ՀՀ սահմաններով (այս սահմաններն էլ կազմվում են Ադրբեջանի և Թուրքիայի «բարեհաճությամբ»), մնացածը ոչ միայն Հայրենիք չէ, այլև դրա մասին հիշելը չափազանց վտանգավոր է, խաղաղության դեմ է, մի խոսքով՝ «քը՛խ» է: Մնացածն էլ՝ «այստեղ հաց, այստեղ Հայրենիք»...

Բացի այն, որ դա «գաղափարախոսություն» չէ, որպես այդպիսին, հակագիտական է և այլն, դա ընդամենը ընկալումը կամ պատկերացումն է մեկ անհատի: Դեռ մի կողմ դնենք հարցը, թե դա որքանով խեղաթյուրված ընկալում է: Բուն հարցն այլ է. ի՞նչ է անելու փաշինյանական իշխանությունը, որպեսզի արմատախիլ անի «իրական Հայաստանի» կարծեցյալ «գաղափարախոսությանը հակասող» ամեն ինչ դպրոցներից արմատախիլ անելու համար: Ինչպե՞ս է դա անելու, բացի ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին ահ տալուց: Փոխելո՞վ բոլոր դասագրքերը, այրելո՞վ հներն ու «Փաշինյանի զրոյական կետից» նոր դասագրքեր գրելո՞վ:

Մասնավորապես, դպրոցներում այլևս չպիտի ասեն աշակերտներին, որ Հայոց գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը: Երեք պատճառով. Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, գրերի գյուտի վրա աշխատելու ընթացքում եղել է Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածք) և, ո՜վ սարսափ, առաջին դպրոցը կամ դպրոցներից մեկը բացել է Արցախ աշխարհի Ամարասի վանքում: Երեխաները, որ ավանդաբար հետաքրքրասեր են, բնականաբար, կհարցնեն՝ որտե՞ղ է Տարոն գավառը, որտե՞ղ է Գողթնը, որտե՞ղ է Ամարասը: Իսկ եթե դասարանում նաև բռնագաղթյալ արցախցի երեխա լինի, օրինակ՝ նույն Ամարասից, ապա ընդհանրապես ծանր վիճակ կստեղծվի ուսուցչուհու համար: Կարճ ասած՝ որպեսզի Փաշինյանի ասածը տեղի ունենա, անհրաժեշտ կլինի արգելել «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» (դա արդեն դարձրել են պարզապես «Գրականություն»), «Հայ ժողովրդի պատմություն» (դե, դրա համար դարձրեցին՝ «Հայաստանի պատմություն») առարկաներն ընդհանրապես: Սա առանց կատակի կամ սարկազմի ենք ասում: Ի վերջո, ի՞նչ Հայոց պատմություն, ի՞նչ պատմիչներ, ի՞նչ հայ գրողներ: Դուք դեմ եք, հա՞, «խաղաղությանն» ու «իրական Հայաստանին»:

Բայց միայն դպրոցական առարկաները արգելելով կամ դասագրքերի բովանդակությունն ապազգայնացնելով բան դուրս չի գա: Անհրաժեշտ կլինի դիմել նաև այլ արմատական քայլերի: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի ոչնչացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն քերել շուրջ 100 մետր երկարությամբ բազալտե Հուշապատը, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության այն հայաշատ քաղաքների, ավանների և գյուղերի անունները, որոնց հայ բնակչությունը ենթարկվել է բռնագաղթի ու կոտորածների: Բա նայողը կհարցնի, չէ՞, թե հայերն այնտեղ ի՞նչ էին անում:

Բայց դա էլ բավարար չէ: Հարկ կլինի ուրիշ բաներ էլ «քերել»: Գաղտնիք չէ, որ սերնդեսերունդ մեր հայրենակիցները փոխանցում են, թե արմատներով ով որտեղից է: Տողերիս հեղինակը քիչ չի հանդիպել 10-15 տարեկան երեխաների, որոնք գիտեն, որ իրենք արմատներով Վանից են, Մուշից են, Սասունից են...

Հապա այս դեպքում ի՞նչ անել: Դա դեռ իր հերթին: Ինչպե՞ս վարվել ընդամենը 3 տարի առաջ նույն Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով լիովին հայաթափված Արցախի հայության հետ: Չէ՞ որ մեր այդ հայրենակիցները կենդանի հիշեցում են: Երևի ա՞յդ պատճառով է, որ Փաշինյանն արցախցի հայ տեսնելիս սաստիկ ջղաձգվում է, իսկ մի անգամ էլ սրտանց բղավեց. «Ինչի՞ չեք զոհվել...»:

Մի խոսքով, խորքում փաշինյանական «իրական Հայաստանը» ոչ թե ինչ-ինչ հակասությունների, այլ արմատական հակադրության մեջ է ազգային ինքնության, ազգի պատմաքաղաքական ժառանգության, հիշողության հետ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանին անհրաժեշտ է մի ամբողջ ազգի հիշողություն կամ ինքնություն «ֆորմատ» անել, ստանալ անազգ, անհայրենիք բնակչության ինչ-որ խումբ, որի կյանքի միակ նպատակը տվյալ օրը կուշտ փորով հաց ուտելն է, տուգանվելն ու... Փաշինյանին փառաբանելը: Քիչ էր մնում մոռանայինք՝ նրա «ոնց ասածով» քշելը:

Գուցե հետամնաց թվանք, բայց մենք միամտորեն դեռ կարծում ենք, որ մարդն աշխարհ է գալիս մի քիչ ավելի շատ բանի համար, քան պարզապես ուտելը, խմելը, քնելարթնանալը ու անհիշողություն կենսաբանորեն գոյություն ունենալը:

Կարդացեք Մաթևոսյան (քանի դեռ չեն արգելել):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում