Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեղագործությունը սովորական բիզնես չէ. այստեղ շրջանառվում են հսկայական գումարներ, սակայն վաճառվող ապրանքն ուղղակիորեն կապված է մարդու առողջության և կյանքի հետ։ Դեղամիջոց գնելիս քաղաքացին վճարում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլև վստահում է, որ տուփի ներսում հենց այն պատրաստուկն է, ինչ նշված է պիտակին, այն համապատասխանում է սահմանված չափանիշներին, և վտանգ չի սպառնում իրեն։ Հետևաբար, դեղագործական շուկայի նկատմամբ պետական վերահսկողությունը լոկ տնտեսական կարգավորման հարց չէ, այլ հանրային անվտանգության և առողջապահական համակարգի առանցքային հենասյուներից է։

Հայաստանի դեղագործական շուկայի վերաբերյալ տվյալները, սակայն, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։

Մրցակցության պաշտպանության մարմնի ուսումնասիրությունները, պաշտոնական վիճակագրությունը և լրագրողական հետաքննական հրապարակումները վկայում են շուկայի բարձր կենտրոնացվածության, խոշոր ընկերությունների դեմ տարիներ շարունակ հարուցվող հակամենաշնորհային վարույթների, դեղբիզնեսի ու պետական ապարատի միջև առկա փոխկապակցվածությունների, չգրանցված դեղերի վաճառքի և դրանց որակի վերաբերյալ ահազանգերի մասին։ Այս ամենին զուգահեռ՝ պետական վերահսկողության համակարգը հաճախ խախտումն արձանագրում է միայն այն ժամանակ, երբ անորակ կամ ապօրինի ապրանքն արդեն հասել է սպառողին։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ դեռևս 2019 թվականին Հայաստանում դեղերի ամբողջ ներմուծման 60,3 տոկոսը բաժին էր ընկնում ընդամենը երեք խոշոր ընկերությունների՝ «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ Իմպորտ» և «Նատալի Ֆարմ» օպերատորներին։

Առանձին ապրանքային խմբերում շուկայի կենտրոնացվածությունն ավելի բարձր է եղել։ Գերիշխող դիրքն ինքնին օրենքի խախտում չէ, սակայն երբ շուկայի ավելի քան 60 տոկոսը կենտրոնացած է երեք ընկերության ձեռքում, այդ հանգամանքն անհնար է անտեսել, հատկապես, երբ նույն շուկայում պարբերաբար արձանագրվում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման դեպքեր։

Ուշագրավ է «Նատալի Ֆարմ» ընկերության փորձառությունը։ 2009–2010 թվականներին հակամենաշնորհային մարմինն արձանագրել էր ընկերության կողմից «Սզնի» մրցակցի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահում։ «Հետք»-ի հրապարակումների համաձայն՝ ընկերության գնային քաղաքականությունը նպատակ է ունեցել մրցակցին դուրս մղել շուկայից, ինչի համար «Նատալի Ֆարմ»-ը տուգանվել էր 20 մլն դրամով։ 2012 թվականին ընկերությունը դարձյալ հայտնվել էր հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում և պետական գնումների ոլորտում իրականացված գործողությունների համար տուգանվել 50 մլն դրամով։ Մեկ այլ դրվագով՝ «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցի պետական մրցույթում մրցակցի հաղթանակից հետո, «Նատալի Ֆարմ»-ը հիվանդանոցին առաջարկել էր նույն դեղամիջոցը տրամադրել անվճար։

Չնայած այս դեպքերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների, դրանց համադրությունը ցույց է տալիս, որ դեղագործական շուկայում մրցակցային միջավայրի խնդիրները քրոնիկ բնույթ են կրում, իսկ ազատ մրցակցության սահմանափակման հետևանքով նվազում է նաև սպառողի ընտրության հնարավորությունը։

Խնդրի մյուս կողմը դեղագործական բիզնեսի և պետական առողջապահական համակարգի փոխհարաբերություններն են։ «Հետք»-ի հետաքննություններից մեկում անդրադարձ էր կատարվել «Արմֆարմացիա» ընկերությանը, որը նախկինում ղեկավարել էր առողջապահության նախկին փոխնախարար և նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությունում ղեկավար պաշտոններ էին զբաղեցրել նաև նրա ընտանիքի անդամները։ 2017– 2020 թվականների ընթացքում «Արմֆարմացիան» 44 պետական կառույցների հետ կնքել էր 240 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 606,7 մլն դրամ ծավալով։ Այդ պայմանագրերի մի մասը կնքվել էր արդեն Ավանեսյանի՝ պետական պաշտոն ստանձնելուց հետո։ Անահիտ Ավանեսյանը հերքել էր իր կամ ամուսնու մասնաբաժնի առկայությունն ընկերությունում՝ նշելով, որ «Արմֆարմացիայում» իր նախկին աշխատանքը կապ չունի պետական համակարգում իր հետագա գործունեության հետ։ Հետևաբար, սա ինքնին իրավական խախտում չի արձանագրում, այնուամենայնիվ, նման փաստերը հանրային վերահսկողության կարիք ունեն։ Երբ մասնավոր դեղագործական ոլորտից եկած անձը ստանձնում է նույն շուկան կարգավորող պետական պաշտոն, իսկ պետությունը հանդիսանում է խոշոր պատվիրատու, շահերի բախման կանխարգելումն ու թափանցիկությունը դառնում են առաջնային պահանջ։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ չգրանցված դեղամիջոցները հեշտությամբ հասնում են սովորական գնորդին։ Լրատվամիջոցի իրականացրած ստուգայցերի ընթացքում Հայաստանի դեղատներից ձեռք էին բերվել երկրում պաշտոնապես չգրանցված 13 անուն դեղամիջոց, այդ թվում՝ «Ozempic», «Tegretol», «Forxiga» և այլն։ Մի շարք դեպքերում փաթեթների վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշներ, իսկ վաճառքի ժամանակ տրամադրվել են ՀԴՄ կտրոններ։ Սա վկայում է, որ խոսքը ոչ թե ստվերային կամ «սև» շուկայի, այլ սովորական մանրածախ առևտրի ցանցում չգրանցված դեղերի լայն շրջանառության մասին է։ Դեղի պետական գրանցումը ձևական ընթացակարգ չէ. այն վերահսկողության հիմնական մեխանիզմն է, որով գնահատվում են դեղամիջոցի որակը, ծագումը, անվտանգությունը և պահպանման պայմանները։ Երբ դեղը հայտնվում է այդ համակարգից դուրս, քաղաքացին զրկվում է պետական երաշխիքներից։

Հայաստանի վերահսկող մարմինները դեղերի շրջանառության ոլորտում պարբերաբար խախտումներ են արձանագրում։ 2023 թվականին տեսչական մարմինը հայտնել էր 463,29 մլն դրամի տուգանքների մասին, որոնց զգալի մասը վերաբերում էր չգրանցված կամ ապօրինի ներմուծված դեղերին։ «Ֆակտոր» լրատվականի տվյալներով՝ 2024 թվականին տուգանքների ընդհանուր գումարը հասել էր մոտ 3 մլրդ դրամի, որից շուրջ 2,9 մլրդ դրամը վերաբերում էր հենց չգրանցված կամ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղամիջոցների վաճառքին։ Այս թվերը փաստում են հայտնաբերված խախտումների ահռելի ծավալները, սակայն տուգանքն ինքնին չի լուծում խնդիրը։ Եթե նույնաբնույթ խախտումները շարունակվում են, նշանակում է՝ պատժամիջոցները չեն վերացնում դրանց առաջացման պատճառները։

Լրատվամիջոցները պարբերաբար ահազանգում են նաև համացանցում չգրանցված դեղերի ապօրինի վաճառքի և պետական մարմինների լիազորությունների սահմանափակ լինելու մասին։ Պետությունը հայտնաբերում է խախտումը, տուգանում, սակայն ապօրինի շրջանառության ալիքը չի դադարում։ Առանձնակի զգայուն խնդիր է դեղերի որակը, որտեղ անհամապատասխանությունն անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը։ Միջազգային հետազոտությունների շրջանակում Հայաստանում ստուգված 189 դեղերի նմուշների 20 տոկոսը չէր համապատասխանել որակի պահանջներին. օրինակ՝ 2023 թվականին Հայաստան էին ներմուծվել «Doxobyra» և «CTX-GLS» դեղամիջոցներ (յուրաքանչյուրից 400 միավոր)։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ միջազգային կազմակերպություններից կամ օտարերկրյա կարգավորող մարմիններից այդ դեղերի վերաբերյալ բացասական տվյալներ չստանալու պատճառով համապատասխան քայլեր չի ձեռնարկել, թեև լրագրողները պնդում էին, որ ուսումնասիրության արդյունքները նախապես փոխանցել էին նախարարությանը։ Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում դեղատնային ցանցով. լրագրողական հետաքննություններն ահազանգել էին նաև հայկական էսթետիկ կլինիկաներում բոտուլինային տոքսին պարունակող չգրանցված դեղամիջոցների օգտագործման մասին, որտեղ պաշտոնապես գրանցված է ընդամենը երեք դեղամիջոց, մինչդեռ բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառվում են անհայտ ծագման այլ միջոցներ։

Փաստերի համադրումը ուրվագծում է հստակ պատկեր. շուկայի մեծ մասը կենտրոնացած է սահմանափակ թվով ներմուծողների ձեռքում, տարիներ շարունակ արձանագրվում են հակամենաշնորհային խախտումներ, դեղբիզնեսի և պետական ապարատի միջև առկա են շահերի բախման ռիսկեր, իսկ չգրանցված դեղերն ազատ վաճառվում են դեղատներում ու կլինիկաներում։ Այս շղթայի ամենաթույլ օղակը կանխարգելիչ վերահսկողության անարդյունավետությունն է։ Պետական համակարգը գործում է արդեն կատարված փաստից հետո, իսկ երբ վերահսկողությունը չի կարողանում փակել ապօրինի շրջանառության ճանապարհը, հետևանքները կրում է պացիենտը. խախտողը կարող է տուգանվել, պետական մարմինը՝ վիճակագրություն ապահովել, սակայն վնասված առողջությունը վերականգնելն այլևս անհնար է դառնում, եզրափակում է հետաքննող լրագրողների «Aniarm.info» հարթակի վերլուծաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում