Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է
Հասարակություն

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։

Համագործակցության շրջանակում Ակբա բանկը միացել է «Հայկական Ծրագրերի» ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ բիզնեսին հնարավորություն տալով ֆինանսական գործարքներն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։

Նոր լուծումը նախատեսված է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ու կորպորատիվ հաճախորդների համար՝ ֆինանսական գործառնությունները դարձնելով ավելի արագ, պարզ և արդյունավետ։ Համակարգի միջոցով բանկային գործարքները, վճարումները և քաղվածքների հետ աշխատանքը հնարավոր է իրականացնել անմիջապես հաշվապահական համակարգից՝ առանց տարբեր համակարգերի միջև ավելորդ անցումների։

Տեխնոլոգիական լուծումը բիզնեսին ազատում է ամենօրյա կրկնվող և տեխնիկական գործողություններից՝ նվազեցնելով ֆինանսական վարչարարության ծավալը և խնայելով ժամանակ։ Այլևս անհրաժեշտ չէ ֆայլեր արտահանել կամ ներբեռնել, ինչպես նաև նույն տվյալները կրկնակի մուտքագրել։ Ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական հարթակում՝ ապահովելով գործընթացների արագություն և տվյալների ճշգրտություն։

«Մենք նոր լուծումներով փորձում ենք հեշտացնել մեր հաճախորդների կյանքը։ Կոնկրետ այս համագործակցությունը հիմնականում ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին ու կորպորատիվ հաճախորդներին, և կարծում եմ, որ առաջարկվող լուծումները հարմարավետ և արդյունավետ կլինեն նրանց համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկը առաջիններից էր, որ ընդունեց մեր առաջարկած լուծումները, ինչը շատ մեծ գնահատական էր մեզ համար։ Համակարգը մենք անվանեցինք ՀԾ-կորպորատիվ բանկ, որի միջոցով անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ հպումով փոխանցվում են անմիջապես բանկ։ Էական է նշել, որ հաշվապահական համակարգից է տվյալը փոխանցվում, ոչ թե համակարգչից։ Նույնը գործում է հակառակ ուղղությամբ»,- նշում է «Հայկական Ծրագրեր» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսները կկարողանան իրականացնել իրենց առօրյա ֆինանսական, բանկային գործառնությունները` առանց համակարգերի միջև անցումներ կատարելու։ Արդյունքում նրանք կխնայեն էական ժամանակ և այն կտրամադրեն իրենց բիզնեսի զարգացմանը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Ակբա բանկը շարունակելու է ներդնել նորարարական գործիքներ՝ Հայաստանում բիզնեսի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։