Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ
Քաղաքականություն

«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մտել ենք մի փուլ, որում հայ հասարակության համար պետք է ակներև դառնա, որ պաշտոնական Երևանի և պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումները գրեթե որևիցե հարցի վերաբերյալ չեն համընկնում։ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումները դրա արձանագրումն են։ Հանդիպումից հետո թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանից հրապարակային հայտարարությունները, գնահատականները ևս վկայում են, որ կողմերը չեն պատրաստվում հրաժարվել իրենց մոտեցումից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամին։ Նշում է՝ ռուսական կողմն ասում է, որ իրենք չեն ուզում ֆինանսավորել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։ «Հայաստանի իշխանությունները, իհարկե, ասում են, որ գնում են դեպի ԵՄ, բայց նրանք մեզ տանում են դեպի թյուրքական աշխարհ։ Ռուսական կողմը հրաժարվում է դա ֆինանսավորել։ Երկրորդ՝ նա շատ հստակ տարանջատում է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև, և այդ իսկ պատճառով ասում է՝ հանրաքվե անցկացրեք, ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կանենք։ Մյուս կողմից էլ՝ ունենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը ոչ միայն չի հրաժարվում իր աշխարհաքաղաքական ընտրությունից, այսինքն՝ ԵՄ-ի օրենքն ընդունելու քողի տակ ոչ միայն պարզապես խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ շարունակում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, մինչև Հայաստանը չվերածվի Հարավային Կովկասում հերթական հակառուսաստանի։ Մեր և Ռուսաստանի դիրքորոշումները 180 աստիճանով տարբերվում են, և հանդիպումները միայն դրա վկայությունն են։ Անդրադառնանք սպասվելիք հանդիպմանը՝ ելնելով Ռուսաստանից եկող հայտարարություններից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձանագրումից, որն ասում է՝ երբ օրենքն ընդունել եք, դրանով իսկ արդեն ազդարարել եք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Այս ամենը վկայում է հետևյալի մասին. Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ԵԱՏՄ-ում շատ մեծ հավանականությամբ կարող է սառեցվել։ Եվս մեկ խաբկանք կա։ Իշխանություններն ասում են՝ դա հակասում է ԵԱՏՄ-ի կանոնադրությանը, դա միայն մեր խնդիրը չէ, նաև ԵԱՏՄ-ի կենսունակության հարցն է և այլն։ Ենթադրենք, ԵԱՏՄ-ն չի կայացնում Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ որոշում, կամ Նիկոլ Փաշինյանը շուտով Հայաստանում Ղազախստանի նախագահին է ընդունելու, գուցե իրենք փորձեն ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ ԵԱՏՄ թուրքական պետությունների հետ, որպեսզի նրանք չսատարեն Ռուսաստանի և Բելառուսի մոտեցումը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, բայց կա մի կարևոր նրբերանգ՝ մեզ համար ԵԱՏՄ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ մոդելներից մեկն են։

Եթե նույնիսկ ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերն այնպիսին են, որ Ռուսաստանը կարող է միանձնյա ռեժիմով, զուտ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, պատժամիջոցներ կիրառել։ Անկախ նրանից, թե Երևանից ինչ գնահատականներ ու հայտարարություններ են հնչում, դրանք բառացիորեն ոչ մի բան չեն փոխում, որովհետև այնտեղ կա քաղաքական որոշում։ Անցնող տարիներին բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ Ռուսաստանի դեսպանատան, 102-րդ ռազմաբազայի, ռուս սահմանապահների տեղակայման գլխավոր գրասենյակի և այլն։ Այսօր այդ մարդիկ չկան։ Տասնամյակներ շարունակ նրանք ոչ թե ռուսական ներկայության, այլ «ռսի սապոգի» դեմ են պայքարել։

Իրենց բառապաշարով ասած՝ ռուսը հիմա իր «սապոգը» բարձրացրել է ու ասում է՝ կարող եմ գնալ։ Ուզո՞ւմ ես 102-րդ ռազմաբազան հանեմ, լավ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակով հայտարարություն է հնչում։ Գնում եք դեպի ԵՄ, հանրաքվե արե՛ք, գնացե՛ք։ Իդեալական վիճակ չէ՞ ռուսական, այսպես ասած, ազդեցությունը թոթափելու, ռուսի «կեղտոտ սապոգը» Հայաստանից հանելու համար։ Ինչո՞ւ դա չեն անում։ Գուցե որովհետև շատ լավ գիտեն, որ ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմաքաղաքական առումներով այլ երաշխիքներ չկան։ Հասցրել են գործընթացը այս պահին, փորձում էին ևս երկու-երեք տարի ձգել՝ մինչև Ադրբեջանի, Թուրքիայի հետ ինչ-որ թուղթ ստորագրեն, ԵՄ ներկայությունը Հայաստանում էլ ավելի ընդլայնեն, ռազմական բաղադրիչներ ներառեն դրա մեջ, նոր ռուսներին ասեն՝ գնացե՛ք։ Բայց ռուսները խաղի կանոնը փոխում են, ասում են՝ ի՞նչ տարբերություն՝ մեզ հիմա՞ եք հանելու, թե՞ մեկ, երկու կամ երեք տարի հետո։ Եկեք այս հարցը լուծենք»,նկատում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների հետ անկեղծ է նաև Եվրոպան, օրինակ՝ նույն վիզաների ազատականացման մասով։ «Իհարկե, անկեղծ է։ Ասում են՝ դեռ վաղ է խոսել 2029 թվականին վիզաների ազատականացման ռեժիմի մասին։ Դա չի նշանակում, որ 2029 թվականին հաստատ չենք ունենա վիզաների ազատականացում, բայց 2026 թվականի աշնան իրողությունների համատեքստում գնահատականն այդպիսին է։ Մյուս կողմից՝ մինչ այս պահն ինչ արել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, որոնք ուղիղ շաղկապված են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, մեր հաշվին ենք արել։ Մենք ենք որոշել, որ Ղարաբաղը հանձնում ենք, մենք ենք որոշել, որ թույլ ենք տալիս Հայաստանի տարածքի օկուպացիա և դրանում մեղադրում ենք Ռուսաստանին, մենք ենք որոշել ԵՄ անդամակցության մասին օրենքը ընդունել, որը խնդիր է առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։ Մինչ այս պահը ԵՄ-ն հակառուսական քայլերի համար չի վճարել։ Նարեկ Կարապետյանը վերջերս Ազգային ժողովում հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ ասաց, որ արտահանումը Հայաստանից 20 տոկոսով նվազել է։ Մեր բյուջեն մոտ մեկ միլիարդ դոլար կորցրել է։ ԵՄ-ի մեր հարգարժան գործընկերներից լսե՞լ ենք, որ պատրաստ են այդ մեկ միլիարդը Հայաստանին կոմպենսացնել։ Կողմ են Հայաստանի հակառուսական քաղաքականությանը, բայց չեն ուզում դրա համար վճարել։ Մի կարևոր նրբերանգ էլ կա, որին պետք է ուշադրություն դարձնել։ Շատ է խոսվում այն մասին, որ ԵՄ-ն մաքսային սահմանափակումները հանել է։ Բայց այդտեղ կարևոր նրբերանգ կա։ Նախ՝ դա չի նշանակում, որ Եվրամիությունում արտադրված ապրանքներին առաջնահերթություն չի տրվելու, այնտեղ քվոտային համակարգ կա, ամեն երկիր իրավունք ունի իքս քանակի բանջարեղեն և այլն մատակարարել ընդհանուր շուկաներ։ Պարզ լեզվով ասած՝ եթե հարց կա՝ Գերմանիա պետք է ներմուծվի հայկական, թե իսպանական ծիրան, առաջնահերթությունը տրվելու է իսպանականին, թեպետ իրենք օրենքն ընդունել են։ Երկրորդ՝ կան բուսասանիտարական սահմանափակումներ, որոնք ԵՄ-ն չի հանել։ Չեն ասում ձեր սերտիֆիկատները մեզ մոտ անցնում են։ Այսինքն, թվում է, թե հանել են սահմանափակումները, բայց սահմանափակումներ են կիրառում՝ ելնելով իրենց անվտանգությունից։ Վրաստանը թե՛ նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, թե՛ նույնիսկ Իվանիշվիլիի իշխանության վարած քաղաքականության շրջանակներում բարեփոխումների առումով շատ ավելի մոտ էր նույնիսկ ոչ թե ԵՄին անդամակցելուն, այլ եվրոպական ստանդարտներ ասվածին։ Վրաստանում տարիներ շարունակ գործում է գինու արտահանման հարցերով հանձնակատար, բայց չկարողացան հասնել նրան, որ վրացական գինին արտահանվի ԵՄ շուկաներ։ Հենց Ռուսաստանում «շլ յուզները» բացեցին, սկսեցին արտահանումը վերականգնել դեպի Ռուսաստան։ Այնպես չէ, որ վրացական կամ հայկական գինիները վատն են, բայց ավանդաբար ստացվել է այնպես, որ մեր սպառման շուկաները նախկին Խորհրդային Միության տարածքներն են, բուսասանիտարական կարգավորումներով դրանց մոտ ենք, զուտ լոգիստիկայի տեսանկյունից ևս այդ ամենին մոտ ենք»։

Բայց միայն տեսարաններ ապահովելով՝ անհնար է «հաց ապահովելը»։ Իսկ այն, որ սոցիալական լրջագույն խնդիրների ենք բախվելու, ակնհայտ է։ «Սպասում եմ՝ երբ են Կենտրոնական բանկի նախագահին իր վերջին հայտարարությունից հետո, որ գազի գնի թանկացումն ապոկալիպտիկ սցենար է, հայտարարելու «ռսի ստրուկ, շպիոն, ԿԳԲ-ի ագենտ», որովհետև քաղաքական հայտարարություններն այլ տրամաբանության մեջ են։ Մյուս կողմից՝ գնաճը կարող է ազդել իմ, ձեր կամ մյուսների կյանքի որակի վրա, բայց Նիկոլ Փաշինյանից մինչև Թագուհի Ղազարյան կամ Վահագն Ալեքսանյանի ֆիթնես մարզիչ՝ իրենց կյանքի որակի վրա դա չի ազդելու, այդ իսկ պատճառով իրենց թվում է, որ այդ խնդիրներն իրենց շրջանցելու են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր մոտեցումը չի փոխելու, տնտեսական խնդիրները խորանալու են։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, առավել ևս՝ Թուրքիան ու Ադրբեջանը տնտեսական առումով Ռուսաստանին չեն կարողանալու փոխարինել։ Դա հանգեցնելու է նրան, որ կյանքի որակը հընթացս վատանալու է, տնտեսական խնդիրները ավելանալու են, և ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի, և գա այնպիսի մի իշխանություն, որը Վրաստանի իշխանությունների օրինակով կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց ոչ ի հաշիվ սեփական երկրի ինքնիշխանության, մյուս կողմից էլ՝ չեն ուզում Ռուսաստանի հետ հարաբերությունները հօգուտ ԵՄ-ի փչացնել ու, այսպես ասած, դառնալ երկրորդ ճակատ։ Ռուսաստանի ռազմավարական առումով պլանավորումն ակնհայտ է, թե ինչ ուղղությամբ է գնալու։ Եթե Նիկոլ Փաշինյանը ռազմավարական առումով ճիշտ գնահատի իրավիճակը, իր համար հանրաքվե անցկացնելը լավագույն ելքերից մեկը կարող է լինել, որովհետև, եթե հանրաքվեի արդյունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը կողմ լինի նրան, որ տնտեսական առումով չփչացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, տրամաբանորեն դա լեգիտիմ պահանջ է առաջ բերելու Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու, որովհետև այն կուրսը, որն ընտրել է իշխանությունը, հասարակության մեջ կարող է աջակցություն չստանալ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է առանց ցնցումների ընտրություններով հեռանալ։ Ռազմավարական առումով իր համար սա կարող է ելք լինել։ Ռուսաստանի քաղաքականությունը վերջին շրջանում շատ հետաքրքիր դրսևորում ունի։ Հանրաքվեի հարցը դարձրել են իրենց արտաքին քաղաքական կարևորագույն գործիքներից մեկը։ Ուիթքոֆի և Քուշների՝ Ռուսաստան և Ուկրաինա այցից հետո առաջին հերթին Ուկրաինայում սկսեցին արտահոսքեր ապահովել, թե ինչ քննարկումներ են եղել ամերիկացիների հետ, ինչ առաջարկներ են արել ռուսները։ Եթե հավատանք ուկրաինացի պաշտոնյաների տեղեկատվական արտահոսքերին, ռուսները այնտեղ էլ են պահանջել հանրաքվե։ Այսինքն, խաղաղության պայմանական փաթեթը ոչ միայն լեգիտիմ իշխանությունը պետք է ստորագրի, որը պետք է ձևավորվի ընտրություններից հետո, այլ նաև հանրաքվե պետք է անցկացվի, և ժողովուրդը հաստատի այդ խաղաղության պայմանագիր ասվածը։ Հանրաքվեի հարցն իրենց քաղաքականության մեջ դառնում է կարևորագույն գործիք, որով փորձելու են պաշտպանել նաև իրենց ազգային և պետական շահերը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլ նաև այլ երկրներում։ Սա Ռուսաստանի ռազմավարական մոտեցումն է»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում