Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցեր
Հասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Դեղերի մասին» և «Կատարողական վարույթի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի մի շարք առանցքային կարգավորումներ՝ ապահովագրավճարների վճարումից մինչև չվճարված պարտավորությունների գանձում, դեղերի գների կարգավորում, անձնական տվյալների մշակում և համակարգում բնակչության նոր խմբերի ընդգրկում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ԱՀԱ համակարգի ներդրման և գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով, ինչպես նաև գործող կարգավորումները ավելի հստակ և գործնական դարձնելու անհրաժեշտությամբ։

Ի՞նչն է փոխվելու

Նախագծերի փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում առողջության համընդհանուր ապահովագրության գործող համակարգում։

Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել.

ապահովագրված անձանց շրջանակը և նրանց կարգավիճակները,
ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
ապահովագրավճարների չվճարման դեպքում կիրառվող ընթացակարգերը,
բժշկական ծառայությունների և դեղերի հատուցման կանոնները,
ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման հիմքերը,
Հիմնադրամի որոշումների բողոքարկման մեխանիզմները,
համակարգում բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկման անցումային դրույթները։

Այսինքն՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ապահովագրավճարի չափին կամ վճարման կարգին, այլև այն հարցին, թե ով է համարվում ապահովագրված, ինչ պարտավորություններ ունի և ինչ կարող է տեղի ունենալ պարտավորությունը չկատարելու դեպքում։

Ո՞վքեր են ընդգրկվելու նոր կարգավորումներում

Նախագծով նախատեսվում է հստակեցնել բնակչության տարբեր խմբերի՝ ԱՀԱ համակարգում ընդգրկվելու և ապահովագրավճար վճարելու հետ կապված կարգավորումները։

Առանձին փոփոխություններ վերաբերում են, մասնավորապես՝

վարձու աշխատողներին,
անհատ ձեռնարկատերերին,
նոտարներին,
որոշակի եկամուտներ ստացող անձանց,
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց,
փոխկապակցված անձանց։

Միաժամանակ նախատեսվում է կարգավորել նաև այն դեպքերը, երբ անձի կարգավիճակը փոխվում է, օրինակ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։

Որքա՞ն է ապահովագրավճարը

Նախագծով նախատեսվում են տարբեր չափերի վճարումներ՝ կախված անձի կարգավիճակից և եկամտի չափից։

Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի համար նախատեսվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ վարձու աշխատողների դեպքում ամսական 6400 դրամ ապահովագրավճարից՝

2000 դրամը կպահվի աշխատողի աշխատավարձից,
4400 դրամը կվճարի գործատուն իր միջոցների հաշվին։

200 001-ից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ աշխատողների դեպքում նախատեսվում է 4800 դրամի չափով վճարում։

Իսկ 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի 100 տոկոսի վճարում։

Այս կարգավորումների նպատակն այն է, որ ԱՀԱ համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավման գործընթացը իրականացվի աստիճանաբար՝ միաժամանակ որոշ խմբերի համար նախատեսելով պետական ֆինանսավորում կամ սուբսիդավորում։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ապահովագրավճարը չի վճարվում

Նախագծի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ապահովագրավճարի գծով պարտավորությունների գանձմանը։

Եթե հարկային մարմնի կողմից հսկողության չենթարկվող ինքնուրույն վճարող ապահովագրված անձը երեք ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարելիս ունի ապահովագրավճարի գծով պարտավորություն, ԱՀԱ հիմնադրամը կարող է նախաձեռնել դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու վարույթ։

Սկզբում անձը պետք է ծանուցվի պարտավորության մասին և հնարավորություն ունենա այն մարելու։

Ծանուցումը ստանալուց հետո անձին տրվում է երեք ամիս՝ պարտավորությունը միանվագ կամ տարաժամկետ մարելու համար։

Եթե անձը գտնում է, որ պարտավորությունն առաջացել է սխալ հաշվարկի կամ այլ սխալի հետևանքով, նա կարող է այդ մասին տեղեկացնել Հիմնադրամին։

Կարո՞ղ է Հիմնադրամի որոշումը բողոքարկվել

Եթե պարտավորությունը չի մարվում, Հիմնադրամի գլխավոր տնօրենը կարող է որոշում ընդունել անձին դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու մասին։

Այդ որոշումը անձը կարող է բողոքարկել 15-օրյա ժամկետում՝ Հիմնադրամի գլխավոր տնօրենին ներկայացնելով օրենքով նախատեսված տվյալներն ու պահանջը։

Բողոքի ներկայացումը կասեցնում է պարտավորեցնող որոշման կատարումը։

Եթե բողոքի արդյունքում որոշումը մնում է ուժի մեջ, այն կարող է դառնալ անբողոքարկելի և ենթակա լինել կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

Ի՞նչ կապ ունի այստեղ հարկադիր կատարումը

Փաթեթի առանձին նախագծով առաջարկվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված հարկադիր կատարման ակտերի ցանկում ներառել նաև ԱՀԱ հիմնադրամի որոշումները։

Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում Հիմնադրամի պարտավորեցնող որոշումը կարող է հիմք հանդիսանալ կատարողական վարույթ սկսելու համար։

Հիմնավորման համաձայն՝ նման մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԱՀԱ համակարգում ինքնուրույն ապահովագրավճար վճարողների թիվը կարող է մեծ լինել, և յուրաքանչյուր չվճարված պարտավորության համար դատարան դիմելը կարող է ժամանակատար և ծախսատար լինել։

Ի՞նչ է փոխվելու դեղերի մասով

Փոփոխություններ են նախատեսվում նաև դեղերի գների և դրանց հատուցման կարգավորման ոլորտում։

Նախագծով առաջարկվում է ավելի ճկուն դարձնել դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերանայման գործընթացը՝ այդ չափերը տարվա ընթացքում վերանայելու, այդ թվում՝ նվազեցնելու հնարավորություն տալով։

Միաժամանակ ԱՀԱ օրենքում նախատեսվում է սահմանել, որ ապահովագրական փաթեթի և բժշկական օգնության նվազագույն ծավալի շրջանակում դեղատներից բաց թողնվող դեղերի գները ենթակա են պետական կարգավորման՝ «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

Ո՞վ է վճարելու ցածր աշխատավարձ ստացող աշխատողների ապահովագրավճարի մի մասը

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորում։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի ԱՀԱ ապահովագրավճարի սուբսիդավորման բազային բյուջեով նախատեսվում է շուրջ 196.47 մլրդ դրամ հատկացում։

Այդ թվում՝ շուրջ 179.99 մլրդ դրամ նախատեսվում է օրենքով սահմանված ապահովագրավճար չվճարողների խմբերի համար, իսկ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների սուբսիդավորման համար՝ շուրջ 16.48 մլրդ դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը գնահատվել է 275 801 շահառու։

Ի՞նչ է փոխվելու անձնական տվյալների մասով

Նախագծով հստակեցվում են ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման իրավական հիմքերն ու նպատակները։

Նախատեսվում է, որ ռեգիստրում ապահովագրված անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության՝ օրենքով սահմանված նպատակներով, այդ թվում՝ ապահովագրական փաթեթի տրամադրման, հատուցումների իրականացման, համակարգի կառավարման, վիճակագրության, մշտադիտարկման և պետական վերահսկողության նպատակներով։

Միաժամանակ նախագիծը տարբերակում է գաղտնի և ոչ գաղտնի տեղեկությունները և նախատեսում է որոշ ոչ գաղտնի տվյալների փոխանցման կամ հրապարակման հնարավորություն՝ օրենքով սահմանված նպատակներով և կարգով։

Ի՞նչ է լինելու ապահովագրված անձի կարգավիճակի հետ

Նախագծով նախատեսվում են մի շարք դեպքեր, որոնց դեպքում ապահովագրված անձի կարգավիճակը կարող է դադարել։

Օրինակ՝ որոշ խմբերի դեպքում կարգավիճակի դադարեցումը կարող է կապված լինել ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածի ավարտի հետ։

Առանձին կարգավորում է նախատեսվում նաև այն անձանց համար, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ենթարկվել են ազատազրկման հետ կապված պատժի։

Միաժամանակ հատուկ կանոններ են նախատեսվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար։

Ե՞րբ են նախատեսվում փոփոխությունները

Օրենքների հիմնական մասը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մի շարք առանձին դրույթներ նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները պետք է ապահովեն ԱՀԱ համակարգի առավել հստակ և արդյունավետ գործարկումը։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

հստակեցնել ապահովագրավճարների վճարման պարտավորությունները,
ստեղծել չվճարված գումարների գանձման ավելի արդյունավետ մեխանիզմ,
կարգավորել Հիմնադրամի որոշումների բողոքարկումը,
կատարելագործել դեղերի գների և հատուցումների կարգավորումը,
հստակեցնել անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը,
ապահովել բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկումը ԱՀԱ համակարգում,
բարձրացնել համակարգի կառավարման և ֆինանսական կայունության մակարդակը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


Հետևեք
 մեզ՝ այստեղ