Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա Հովսեփյան
Սպորտ

Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում Իսպանիայում

Արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին սկզբունքային համաձայնության է եկել Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Էլդենսե» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու շուրջ: Սա 39-ամյա ֆուտբոլիստի արդեն երկրորդ նմանատիպ գործարքն է 2026 թվականի ընթացքում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ինտեր Մայամիի» աստղի իրավաբաններն արդեն որոշ ժամանակ բանակցություններ էին վարում ակումբի ներկայիս սեփականատերերի՝ Խուան Կառլոս Տրուխիլիոյի գլխավորած կոլումբիական TH ներդրումային խմբի հետ։ Ակնկալվում է, որ Մեսսին կգնի ակումբի բաժնետոմսերի 100%-ը՝ հանդես գալով որպես միակ ներդրող՝ առանց երրորդ անձանց կամ նախկին ֆուտբոլիստների ներգրավման։ Գործարքի պաշտոնական ավարտը կախված է Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդի (CSD) թույլտվությունից, որի ստացումից հետո այն կհայտարարվի առաջիկա օրերին։ Մեսսին կդառնա առաջին արգենտինացին, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր կդառնա Իսպանիայում:

Ակումբի ընտրությունը պատահական չէ։ «Էլդենսեն» տեղակայված է Ալիկանտե նահանգի Էլդա քաղաքում, որը գտնվում է Կատալոնիայի հարևանությամբ։ Հենց այստեղ է Մեսսին ծրագրում հաստատվել կարիերան ավարտելուց հետո։ Ակումբն այս պահին ելույթ է ունենում Իսպանիայի ուժով երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում, սակայն մրցաշրջանի մեկնարկն անհաջող է ստացվել. անցկացրած տուրերից հետո թիմն ունի ընդամենը 2 միավոր և գտնվում է վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը:

Եթե գործարքը բարեհաջող ավարտվի, սա կլինի 2026 թվականին Մեսսիի կողմից ձեռք բերված երկրորդ ակումբը։ Ապրիլին նա արդեն դարձել էր կատալոնական «Կոռնելյայի» սեփականատերը։ Այս ակումբը, որը հանդես է գալիս Իսպանիայի ցածր դիվիզիոններից մեկում, հայտնի է իր հզոր ակադեմիայով, որտեղ ժամանակին կրթվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ժորդի Ալբան, Դավիդ Ռայան և Կեյտա Բալդեն:

Գործող և նախկին ֆուտբոլիստների կողմից ակումբներ գնելու պրակտիկան ավելի ու ավելի է տարածվում։ Կրիշտիանու Ռոնալդուն ունի իսպանական «Ալմերիայի» բաժնետոմսերի 25%-ը, Լուկա Մոդրիչն ու Զլատան Իբրահիմովիչը փոքրամասնական բաժնետերեր են համապատասխանաբար «Սուոնսիում» և «Համարբյուում»։ Կիլիան Մբապեն 2024-ին 15 մլն եվրոյով գնեց ֆրանսիական «Կանը», թեև այս նախագիծն առայժմ այնքան էլ հաջողված չէ։ Իսկ ահա Ժերար Պիկեն 2018-ին ձեռք բերեց ցածր դիվիզիոնում հանդես եկող «Անդորրան», որը նրա ղեկավարությամբ կարճ ժամանակում բարձրացավ Սեգունդա։


Հետևեք
 մեզ՝ այստեղ