Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Քաղաքականություն

Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան

Այս ամենը վերլուծելով ու գիտակցելով էր, որ տարիներ շարունակ խնդրում էի, պահանջում էի, համոզում էի, որ մենք պետք է մի կողմ թողնեք ներքաղաքական օրակարգը և փորձեք լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։
 
 Պետք է հասկանայինք և հիմա գոնե հասկանանք, որ Արևմուտքը գծել է մի այնպիսի խաղ, որ ոչ ընտրություններով, ոչ փողոցով չեք կարող հեռացնել գործող իշխանությանը։ Հետևաբար, պետք է համախմբվել, համոզել, փորձել գործող իշխանությանը հետ պահել Արևմուտքի ձեռքին գործիք դառնալուց։ Պետք է փորձել թույլ չտալ, որպեսզի իշխանությունները գնան դեպի Արևմուտք՝ իրենց հետևից Արևմուտք տանելով Հայաստանը։
 
 Իսկ դրա համար քաղաքական, այսպես կոչված, «ընդդիմությունը» պետք է ոչ թե ժողովրդին մեսիջներ տար, թե ինքն ավելի հայրենասեր է, որ ինքը գալու է Արցախը հետ բերի, այլ ինքը պետք է մեսիջներ տար հասարակությանը, որ այնպիսի օրհասական իրավիճակում ենք, որ ամեն ինչ թողնում ենք մի կողմ, չենք էլ պայքարում իշխանության համար, համաձայն ենք, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ հավերժ մնա իշխանության, միայն թե մեզ չտանի դեպի Արևմուտք։
 
 Եթե պետք էր, պետք է նախկին օլիգարխները կամ այսպես կոչված թալանչիները կամովի իրենց ունեցվածքը դնեին հայրենիքը փրկելու զոհասեղանին՝ ժողովրդին ցույց տալով, որ, տեսեք, իրավիճակն այնքան վատ է, օրհասական, որ մենք պատրաստ ենք մեր ամբողջ ունեցվածքը կորցնել, նույնիսկ այդ գնով մեր հայրենիքը փրկելու համար։ Միևնույն է շատերը դա այսպես թե այնպես կորցնելու են։
Իշխանության համար մղվող պայքարը պետք էր հանել օրակարգից, և քանի դեռ ուշ չէ գոնե հիմա պետք է հանել։
 Հիմա պետք է ոչ թե իշխանության համար պայքար մղել, այլ պետք է իշխանությանը փորձել համոզել, ստիպել, ինչ-որ լուծումներ գտնել՝ հետ պահելու դեպի Արևմուտք երկիրը տանելու կործանարար ճանապարհից։
 
 Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կգանք Նիկոլ Փաշինյանի փոխարեն, կխաղանք երկու լարի վրա, և ամեն ինչ լավ կլինի, այդ մարդիկ իրականում ոչ միայն քաղաքականապես տգետ են, այլ բարոյականության հետ ևս լուրջ խնդիրներ ունեն, որովհետև Արևմուտքի համար կարևոր չի քո անուն-ազգանունը, կարևոր է, որ դու խաղաս իրենց խաղը և կործանես քո երկիրն ու պետությունը։ Իսկ երկու լարի վրա խաղալ չի նշանակում վարել բազմաբևեռ քաղաքականություն։ Սրանք հորինված միֆեր են։ Երկու լարի վրա խաղալ նշանակում է՝ հնարավորություն տալ Արևմուտքին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և քանդել մեր տարածաշրջանի ճարտարապետությունը։
 
 102-րդ ռազմակայանը պարզապես ռուսական զորամաս չէ․ այն Հայաստանի գոյությունը պահպանող զսպիչ համակարգի առանցքն է։ Հետևաբար՝ դրա գոյության կամ ներկայության վտանգումը նշանակում է նաև Հայաստանի անվտանգության վտանգում։ Ռուսաստանը փաստացի ասում է․ ընտրությունը ձերն է, սակայն այդ ընտրության հետևանքների պատասխանատվությունը նույնպես ձերն է։
Միակ օրակարգային հարցն այսօր Հայաստանում պետք է լինի Արևմուտք գնալուց հրաժարվելը։
Մնացածն անիմաստ դատարկ խոսակցություններ են։
 
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
 
Գրառում 1/3
 
Մհեր Ավետիսյան