Միշտ ակտուալ փոխառությունները.... «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ ապահովող ծառայության տնտեսական բաժնի պետ Արթուր Սաֆարյանը նույնպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Այդ հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սաֆարյանին է պատկանում մեկ բնակարան և «MERCEDES–BENZ ML 430 V8» մակնիշի ավտոմեքենա:
ԴԱՀԿ աշխատակիցը, ինչպես և շատուշատ մեր պաշտոնյաներ, նշանակման պահին ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 2 հազար ամերիկյան դոլար ու 8 միլիոն 476 հազար դրամ: Դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 15 միլիոն դրամ, 9 հազար ԱՄՆ դոլար ու 7 հազար եվրո:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 549 հազար դրամ եկամուտ, որի համար աղբյուր է ծառայել աշխատավարձը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում