Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել
uncategorized

Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, հայտարարվեց, որ երբ նոր Սահմանադրությունը մտնի կիրառության մեջ, «Ելք» խմբակցության նախագահի թեկնածուն լինելու է Արտակ Զեյնալյանը: Ինչո՞վ եք հիմնավորում ձեր ընտրությունը:

– Կարծում ենք, որ նոր Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունները կկարողանա լավագույնս իրականացնել Արտակ Զեյնալյանը: Նա ունի անբիծ անցյալ, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, գործադիրում ունի աշխատանքային փորձ. պաշտոնավարել է առողջապահության փոխնախարարի պաշտոնում, տիրապետում է նաև սահմանադրության և իրավաբանական տարբեր ոլորտների խորը գիտելիքների:

Միաժամանակ երկար տարիներ զբաղվել է քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Այսինքն՝ ունի այն կարողականությունը, որպեսզի մեր երկրում նախագահի ինստիտուտը լինի խորհրդարանին և կառավարությանը վերահսկող լրջագույն օղակ:

– Բայց նոր նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են: Այս պարագայում նա կկարողանա՞ իրականություն դարձնել այն սպասելիքները, որ հասարակությունը կունենա նրանից:

– Մենք այդ լիազորությունների սահմաններն իմանալով ենք առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Եվ վստահ ենք, որ նա կկարողանա օգտագործել իր բոլոր լիազորությունները և ձեռքին եղած լծակները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

– Ես կարծում եմ, որ մեր երկրի՝ ճգնաժամային այս իրավիճակում առավել անհրաժեշտ են հայրենասեր ղեկավարներ, քան լավ մասնագետներ:

– Այդպես չի լինում. առավել հայրենասերը կարող է լինել վատ մասնագետ ու երկիրը տանել կործանման:

– Այսինքն՝ ձեր թեկնածուի պարագայում այս երկուսը համընկել են, այո՞. այն լավագույն դեպքերից է:

– Մեկին ցույց տվեք, որ Հայաստանի Հանրապետությանն այդքան նվիրվել ու ծառայել է, ինչքան Արտակ Զեյնալյանը:

Ավելին ասեմ՝ այս պահին որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել:

– Իսկ ինչպե՞ս կկարողանաք անցկացնել նրա թեկնածությունը: Դուք խորհրդարանում համախոհներ կունենա՞ք, դաշնակիցներ կգտնե՞ք:

– Ինչպես գիտեք՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք արդեն իսկ բանակցություններ ենք սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ: Քանզի նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարանի ձայների մեկ քառորդը:

Եվ մի բան էլ ասեմ՝ այս պարագայում ոչ միայն հաղթանակն է կարևոր: Կարևոր է նաև մարտահրավեր նետելը իշխող քաղաքական ուժին: Իսկ մեր թիրախը, ում ցանկանում ենք հասցեագրել մեր խոսքը, մեր հասարակությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Եվ մեր այս նախաձեռնությունը առաջին հերթին ուղերձ է վերջիններիս:

Մենք նրանց ասում ենք՝ եթե մենք լինեինք քաղաքական մեծամասնություն, ապա դուք կունենայիք այս որակները կրող և նման փոփոխությունների գնացող, դրանց պատրաստ նախագահ:

Եվ մենք հիմա ունենք այդպիսի նախագահի թեկնածու: Նա, երբ ժամանակը գա, կներկայացնի իր ծրագրերը, կպարզաբանի, թե ի՞նչ է անելու և ինչպե՞ս է անելու:

Եվ էլի՛ եմ ասում, եթե անգամ ստացվի այնպես, որ պարոն Զեյնալյանը չընտրվի նախագահի պաշտոնում, ապա, միևնույնն է, մենք հիմա արդեն լրջագույն մարտահրավեր ենք նետել գործող իշխանությանը առնվազն մեր թեկնածուին համարժեք թեկնածու գտնել–առաջադրելու հարցում:

Նաև մենք մեր մոտեցումն ենք ցույց տալիս դրանով: Ցույց ենք տալիս, թե ինչպիսի՞ն կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունը և ինչպիսի՞ն կարող էր լինել մեր ապագան, եթե քաղաքական մեր ուժը լիներ մեծամասնություն: Սա ուղերձ է մեր ընտրողներին դեպի 2022 թվական:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում