Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում միշտ էլ, մեղմ ասած, երկրորդային չեն եղել վիճակագրական ցուցանիշները: Սակայն վերջին ութ տարում դրանք գերիշխող նշանակություն են ձեռք բերել, ինչի արդյունքում որակական չափանիշներն ու երկարաժամկետ գործընթացներն իջեցվում են երկրորդական պլան։ Դրա ֆոնին հատկապես առաջնային նշանակություն է տրվում պարզունակ PR-ին՝ խորքային բարեփոխումներն ու կենսական ոլորտներում քաղաքացիների՝ համակարգային փոփոխությունների զգացումը թողնելով ստվերում:

Այս ամենը կարելի է դիտարկել Գուդհարթի օրենքի համատեքստում, որը հակիրճ ասում է. «Երբ չափանիշը դառնում է նպատակ, այն դադարում է լինել լավ չափանիշ»: Եվ պատահական չէ, որ այս սկզբունքն ամենից հաճախ հիշատակվում է հանրային կառավարման, մակրոտնտեսական, դրամավարկային ոլորտների շրջանակում, թեպետ այլ բնագավառներին էլ այն վերագրելի է, այդ թվում՝ քաղաքականության: Այդ օրենքը նշում է, որ երբ թվային ինչ-որ ցուցանիշ ընտրվում է որպես հաջողության վկայություն, հենց այդ չափանիշի կատարողականը սկսում է չարաշահվել, արդյունքում տվյալ ցուցիչը սկսում է այլևս չարտացոլել իրար առնչվող քաղաքականության իրական և հավասարակշռված արդյունքները: Օրինակ՝ երբ տնտեսությունում միայն ՀՆԱ-ի աճն է դառնում առաջնային թիրախ, շատ հաճախ այդ աճը հնարավոր է ապահովել ոչ թե սոցիալական բարելավման միջոցով, այլ կապիտալի գերկենտրոնացման, հաշվապահական մանիպուլ յացիաներով, ցուցիչների փաթեթավորմամբ, անկախ նրանից, թե որքանով են բնակչության մեծամասնության կենսամակարդակը, կրթության որակը, արդարադատությունը կամ առողջապահական ծառայությունները բարելավվել: Երբ չափանիշի տոկոսները դառնում են իշխանությունների համար պաշտպանիչ վահան ու PR գործոն, իսկ հասարակության համար՝ ստվերային իրականություն կամ, այսպես ասած, «կուտ», հանրությունը դառնում է ընդամենը սպառող՝ պատշաճ հանրային սպասումներ ներկայացնելու իրազեկության և հնարավորության սահմանափակմամբ:

Հայաստանում նույնատիպ օրինաչափությունը արտահայտվում է պետական կառավարման գրեթե բոլոր մակարդակներում. կառավարության ներկայացուցիչները հաճախակի շեշտում են, օրինակ՝ թե քանի մետր ճանապարհ է վերանորոգվել, հանրային ինչքան հաստատություն է թվայնացվել, քանի մարդ է համալրել ապահովագրության ոլորտը և այսպես շարունակ: Սակայն դրանց ներքո բացակայում է որակական վերլուծությունը. բուն ասֆալտի որակը, այդ ճանապարհը սպասարկելու կայունությունը, ապահովագրական ոլորտի իրական հասանելիությունն ու արդարացիությունը, կրթական միջավայրի արդյունավետությունը անտեսվում են կամ միայն որպես հետևանքային հավելվածներ են ներկայացվում: Ավելին, եթե նպատակը ճոխ թվեր ներկայացնելն է, պարզ է, որ «էն գլխից» որակի մասին խոսելն անիմաստ է դառնում: Հանրությանն էլ մատուցվում է «կենսական բարելավումների» թվային պատրանք, մինչդեռ քաղաքացու առօրյայում այդ փոփոխությունները հաճախ աննկատ են լինում կամ նույնիսկ երբեմն հակառակ ազդեցությունն ունեն:

Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ գործունեությունն ամփոփում է հենց այսպիսի մոտեցումներով՝ ամուր կառչած միայն ցուցանիշներից։ Գրեթե չի լինում որևէ կառավարության նիստ, որտեղ հատուկ ինչոր ցուցանիշներ չշեշտվեն։ Հասկանալի է՝ այնպիսիք, որ ազդեցիկ լինեն, տպավորեն: Կառավարության համար առանցքային են ոչ թե իրական փոփոխությունները, ոչ թե արդյունքները, որակը, այլ միայն ցուցանիշները, որ կարողանան հանրությանը «թվախեղդ անել»։ Դե, միշտ էլ կարելի է որոշակի դրական ցուցանիշներ գտնել։ Վերջապես կարելի է, օրինակ՝ թանգարաններ այցելությունների թիվը ներկայացնել որպես կառավարության գործունեության մեծ արդյունք։

Պատահական չէ, որ իշխանական հաղորդագրություններում գերիշխում են տոկոսներն ու թվերը՝ գրեթե չարտացոլելով քաղաքացիների առօրյայում էական, երկարաժամկետ, որակական բարելավումներ: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե իրական կյանքն է փոփոխվում ցուցանիշների շնորհիվ, այլ թվերն են փոխվում՝ կյանքի հետընթացի հաշվին: Նման իրավիճակը աստիճանաբար ձևավորում է հանրային ինքնախաբեություն ու կառավարման պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում ձևավորվում է նաև փակ շղթա, երբ պետական համակարգի պաշտոնյաներն իրենք դառնում են ինքնարդարացման փակ համակարգի անդամներ՝ ամեն անգամ «որսալով» կամ ապահովելով թվերը և անտեսելով որակը, իրական արդյունքը:

Քաղաքականության իրական արժեքն ու նպատակը քողարկվում են, երբ սկզբնական նպատակը, ասենք՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, առողջապահական համակարգի մատչելիություն, կրթության ժամանակակից լրամշակում, փոխարինվում է միայն հաշվետու թվանկարչությամբ: Երբ որոշիչ է դառնում չոր ցուցանիշը՝ թիվը, այն դառնում է կեղծ չափանիշ: Իսկ դրա ֆոնին գործը հաճախ «գլխառադ» է արվում։ Կարևորը ծրագիրն ընթացքի մեջ է, թղթի վրա կա կատարված աշխատանք, սակայն գործի խորքային արժեքը, արդյունքահենությունը, երկարաժամկետ ազդեցությունը մղվում են ստվերային դաշտ:

Եթե կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն թվերի «արտադրությանը», ապա այն դառնում է ոչ միայն կառավարման անարդյունավետության, այլև հանրային արժեհամակարգի ճգնաժամի ցուցիչ: Մարդիկ աստիճանաբար չեն հավատում պետական ծրագրերի իրական արդյունքներին, իսկ համընդհանուր անվստահությունը դառնում է համատարած (դեռ չենք խոսում այն մասին, որ մարդիկ շոշափելիորեն զգում ու տեսնում են գլոբալ առումով ձախողված կառավարություն)։ Եվ նույնիսկ իսկապես չափելի ձեռքբերումների պարագայում հանրության մոտ աճում է կասկածը՝ արդյո՞ք իրապես մի բան արվել է, թե՞ պարզապես նոր թիվն է ավելացվել պաշտոնական հայտարարություններին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում