Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութ
Քաղաքականություն

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան

Փաստենք, որ ՀԱՍԵ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կազմակերպված արշավից Նիկոլ Փաշինյանը հետքայլ է անում։ Հիմա նա արդեն պատրաստ է նստել և «ամենայն հարգանքով» քննարկել «խնդիրները»։

Եթե նկատեցիք, երեկ Ազգային ժողովում նրա հռետորաբանության մեջ որոշակի նահանջ նկատվեց, կիրառվող մեթոդաբանության փոփոխություն, տակտիկական մեղմացում, ըստ երևույթին պայմանավորված հասարակական հակազդեցությամբ և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից դատապարտող և «մտահոգ» հայտարարություններով: Սակայն սա դեռ չի նշանակում, որ նա պատրաստվում է իր իսկ օրակարգից հրաժարվել։

Օգոստոսի 20-ին նա դեռ շարունակում էր հայտարարել, որ ՀԱՍԵ-ն «կանոնական ծիրից դուրս է բերվել», իսկ օգոստոսի 25-ին հայտնում է պատրաստակամություն Կաթողիկոսի կողմից իր «բարենորոգման օրակարգն» ընդունվելու դեպքում «ամենայն հարգանքով» նստել և քննարկել։

Հիշեցնեմ նաև` Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների առաջին դատական նիստին ընդառաջ մի շարք դատապարտող հայտարարություններ արվեցին թե հայկական, և թե միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU) հրապարակայնորեն հայտարարել էր, որ Կաթողիկոսի հրաժարականի, ընտրության կամ եկեղեցու կանոնադրության հարցերը չեն կարող թելադրվել քաղաքական իշխանության կողմից՝ հղում անելով կրոնական ազատության միջազգային պաշտպանության սկզբունքներին։ Իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ IODA-ի միջազգային փորձագետները կոչ էին անում ԵՄ-ին և արևմտյան երկրների կառավարություններին ավելի կոշտ արձագանքել Հայաստանում Եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշումներին։ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ World Council of Churches իր հերթին մտահոգություն էր հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով ՀԱՍԵ կենսական հոգևոր, մշակութային և պատմական դերը հայ ժողովրդի և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի կյանքում, փաստել, որ «եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտությունն» անթույլատրելի է` առաջարկելով ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ հայ ժողովրդի բարգավաճմանը նպաստող եղանակով լուծել։

Այստեղից հետևություն, թույլատրելի և միանգամայն տրամաբանական է վարկածը, որ արտաքին ազդակների ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը պայմանական նահանջի տակտիկա է ընտրել․ ըստ երևույթին Փաշինյանն սկսում է գիտակցել, որ Կաթողիկոսի դեմ ուղղակի քաղաքական պայքարը միջազգային մակարդակում ընկալվում է որպես` ոչ թե պարզապես «եկեղեցու բարեփոխում», այլ որպես պետության միջամտություն ինքնակառավարվող կրոնական կառույցի ներքին գործերին և կրոնական ազատության խնդիրներին։

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք: Ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ է լինելու: