Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին սոցիալական ցանցերում և մամուլի տարբեր միջոցներում հաճախ կարելի է լսել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ և գնահատականներ նոր խորհրդարանի ու խորհրդարանական ընդդիմության աշխատանքների վերաբերյալ։ Սակայն փորձենք վեր կանգնել էմոցիոնալ քննարկումներից ու քաղաքական աղմուկից՝ հանրային դիսկուրսում գտնելու համար օբյեկտիվ հատիկը. ի՞նչ է իրականում անում ընդդիմությունը նոր խորհրդարանում, և որքանո՞վ է արդյունավետ նրանց մասնակցությունը օրենսդիր մարմնի աշխատանքներին։

Խորհրդարանական վերջին ընտրությունները քաղաքական վերլուծաբանների ու հասարակության հիշողության մեջ կմնան որպես իշխանական լծակների աննախադեպ ու վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահման դրսևորում։ Ընտրական գործընթացն ուղեկցվեց արատավոր երևույթների ամբողջական համալիրով՝ սկսած ուժային համակարգի ուղղորդված ճնշումներից, պետական ապարատի բացահայտ մոբիլիզացիայից, մինչև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի քվեների փաստացի յուրացումն ու ձայների փոշիացումը։ Ընտրատեղամասերում արձանագրված ուղղորդումները, նախընտրական շրջանում խոշոր պաշտոնյաների բարձր պարգևավճարների ու աշխատավարձերի բաշխումը, պետական բյուջեից իրականացվող ուղղորդված ծախսերն ու տեղեկատվական դաշտում իրականացված ագրեսիվ մանիպուլ յացիաները ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ձևավորված իշխանությունն ու նոր խորհրդարանական մեծամասնությունը ստիպված են ապրել լեգիտիմության լուրջ ու խորքային դեֆիցիտի ստվերում։ Այնուամենայնիվ, քաղաքական իրականությունն արձանագրում է փաստը՝ ունենք այն, ինչ ունենք, և հենց այս իրողության մեջ ի հայտ եկավ ամենաառանցքային փոփոխությունը։

Նոր խորհրդարանի աշխատանքային որակն ու քաղաքական բովանդակությունը կտրուկ ու ակնհայտորեն տարբերվում են նախորդ գումարման օրենսդիր մարմնի գործելաոճից։ Էական տարբերությունը նկատելի դարձավ հենց ամռան տապին, երբ քաղաքականապես «մեռած» և պասիվ համարվող օգոստոսյան շրջանում խորհրդարանական կյանքը ոչ միայն չմարեց, այլև հասավ թեժացման առավելագույն աստիճանի։ Սա առաջին հերթին պայմանավորված էր խոշոր ընդդիմադիր ֆրակցիայի՝ «Ուժեղ Հայաստանի» ակտիվ, հաշվարկված ու նախահարձակ գործելաոճով, որը կարողացավ ամբողջությամբ վերափոխել քաղաքական դիսկուրսի տրամաբանությունը։

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ քաղաքական վեճի գագաթնակետը դարձել էին ձեռնամարտերը, իրար վրա շշեր նետելն ու փողոցային մակարդակի հայհոյախոսությունը, այս նոր իրավիճակում ընդդիմությունը ցուցադրեց քաղաքական հասունություն։ Չնայած որոշակի բնականոն լարումներին ու էմոցիոնալ ֆոնին, ընդդիմադիր խոշոր բևեռը չգնաց էժան շոուների ու կազմակերպված պրովոկացիաների ճանապարհով։ Փոխարենը՝ ընդդիմադիր խմբակցությունները թելադրեցին քաղաքական պայքարի բոլորովին նոր կանոններ՝ իշխանություններին պարտադրելով բովանդակային, փաստարկված և օրակարգային բանավեճ։

Այս նոր տակտիկայի արդյունքն ակնհայտ դարձավ շատ արագ։ Իշխանական մեծամասնությունը, որը սովոր էր ընդդիմության հետ խոսել սպառնալիքների, «կռիվը դուրս տանելու», «տեղում հարցեր լուծելու» և բռունցքներ ճոճելու հոխորտանքներով, հանկարծակիի եկավ։ Սպառնալիքների ու բազարային տոնայնության լեզուն պարզապես չեզոքացվեց ու դարձավ անարդյունավետ, քանի որ դրանց դեմ լուրջ, պատրաստված ու քաղաքականապես գրագետ ընդդիմությունն առաջադրեց նոր չափանիշներ։ Իշխանություններն ստիպված եղան նահանջել փողոցային հոխորտանքներից, զսպել սեփական ագրեսիան և աստիճանաբար մտնել զուտ պառլամենտական, քաղաքակիրթ դաշտ։

Ամենաէականն այստեղ ընդդիմության որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է. նպատակը պարզապես աղմկոտ հայտարարություններ անելը չէ, այլ աստիճանաբար խորհրդարանը վերածելը պառլամենտական երկրին հարիր, իրական օրենսդիր մարմնի։ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված լծակների՝ հանձնաժողովների նախագահների, խորհրդարանական ղեկավար պաշտոնների և վերահսկողական գործիքակազմի արդյունավետ գործադրմամբ ընդդիմադիր դաշտը փորձում է քայլ առ քայլ իրական ազդեցություն ունենալ երկրի կառավարման և այդ կառավարման որակի բարձրացման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում