Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթի մասին պաշտպանական խմբի հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների:

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակում է միջազգային գործընկերներին տեղեկացնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգիչ զարգացումների մասին։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի կողմից հրապարակված՝ նրա նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված և ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությունը վերջին օրերին ուղարկվել է միջազգային տասնյակ կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների։

Մասնավորապես.

▪️Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և նրա աշխատակազմին,

▪️Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (EPP) խմբակցությանը և նրա ավելի քան 100 եվրապատգամավորներին,

Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» (S&D) խմբակցությանը՝ իր 136 եվրապատգամավորներով,

▪️«Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցությանը՝ Եվրոպական խորհրդարանի երրորդ խոշորագույն քաղաքական խմբին, ինչպես նաև դրա 86 եվրապատգամավորներին` ներառյալ «Հայաքվե»-ի անմիջական գործընկերները,

▪️Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Կիոկետիին,

▪️Եվրոպական խորհրդարանի Տարածաշրջանների գլխավոր տնօրինության «Եվրոպա. Արևելյան գործընկերություն և Ռուսաստան» բաժնի ղեկավար Ալեն Կրեսպինեին,

▪️Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և նրա աշխատակազմին,

▪️Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրին,

▪️Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին,

▪️Եվրոպական հանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենին,

▪️Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին,

▪️Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսին,

▪️Եվրոպական հանձնաժողովի միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելային,

▪️Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարության, արդարադատության, իրավունքի գերակայության և սպառողների պաշտպանության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթին,

▪️Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Միացյալ Թագավորության և Բելգիայում գործող եվրոպական լրատվամիջոցներին ու մամուլի գործակալություններին, ինչպես նաև EUObserver-ին,

▪️ «Հայաքվեի» միջազգային գործընկեր հասարակական կազմակերպություններին և այլ միջազգային ցանցերի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է այսօր` 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը` 14:00-ին։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքը հիմնված է չստուգված և չհաստատված աղբյուրներից ստացված նյութերի վրա, իսկ ներկայացված մեղադրանքի որևէ էական հանգամանք չի հիմնավորվում պատշաճ ապացույցներով։

«Հայաքվեն» շարունակելու է միջազգային հարթակներում բարձրաձայնել քաղաքական հետապնդումների, արդար դատաքննության իրավունքի խախտումների և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները՝ պահանջելով պատշաճ միջազգային ուշադրություն և գնահատական։