Թրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington Post
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունները վկայում են նրանց դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունների մասին, թեև Սպիտակ տունը հերքում է որևէ անհամաձայնության առկայությունը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Հոդվածում նշվում է, որ Վենսը ԱՄՆ վարչակազմի առաջնահերթ խնդիր է համարում վառելիքի գների ցածր պահպանումը, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն երթևեկության վերականգնման հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նման զենք ստեղծելու նպատակ չունեն։
Պարբերականի գնահատմամբ՝ այս հայտարարությունները վկայում են, որ Թրամփն ու Վենսը «միասնական տեսակետ չունեն» այն հարցում, թե որն է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի գլխավոր նպատակը։
«Տարաձայնություններ չկան»,- թերթի լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին՝ մեկնաբանելով Թրամփի և Վենսի հայտարարությունները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը «հստակ հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, և ամբողջ վարչակազմը պաշտպանում է այդ դիրքորոշումը»։ Քելլին հավելել է, որ Վենսը «հիանալի է իրականացնում նախագահի ծրագիրը»։
Իրանի վերաբերյալ իր և Թրամփի միջև տարաձայնությունների առկայության մասին հարցերին պատասխանելիս Վենսը ընդգծել է, որ ինքը, ինչպես ԱՄՆ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, կատարում է նախագահի հանձնարարականները։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմում հետագա գործողությունների վերաբերյալ լինում են «վեճեր և քննարկումներ»։
Հետևեք մեզ՝ այստեղ