ՊԵԿ աշխատակիցը հինգ անշարժ գույք ունի, որից չորսը՝ հողամաս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 2 բաժնի պետի տեղակալի պաշտոնում վերանշանակված Արշակ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Կարապետյանի սեփականությունն է համարվում հինգ անշարժ գույք՝ մեկ ավտոտնակ ու չորս հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ և 11 հազար ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 933 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում