Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան

Սամվել Կարապետյանի թիմի անդամ Լիլիա Շուշանյանը Պրահայում եվրոպական և հայկական լսարանի համար հրապարակվող «ORER» ամսագրում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով եկեղեցու դեմ հետընտրական շրջանում շարունակվող արշավին:

Բնագիրը անգլերենով՝ https://orer.eu/2026/08/08/when-church-autonomy-becomes-a-criminal-case-armenias-unprecedented-confrontation-with-the-apostolic-church/

Հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև՝

«Ավելի քան մեկ տարի Հայ Առաքելական Եկեղեցին բախվում է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շարունակաբար աճող ճնշման։ 2026թ. օգոստոսի 7-ին այս զարգացումները հասան անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ կետի․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քրեական գործի շրջանակում ներկայացավ դատարան։ Գործ, որը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային շրջանակներում քննադատների կողմից լայնորեն ընկալվում է որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Այս զարգացումներն արդեն իսկ միջազգային մտահոգության առիթ են դարձել։ Օգոստոսի 7-ին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) «խոր մտահոգություն» հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ մասնավորապես նախազգուշացնելով «Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության» վտանգի մասին։ ԵՀԽ-ն վերահաստատեց իր համերաշխությունը Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հավատացյալների հետ՝ փաստելով, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն այլևս դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական բանավեճի սահմաններից։

Քրեական գործի հիմքերը

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը։

«Քրեական գործ» ձևակերպումը սովորաբար ասոցացվում է ծանր հանցագործություններիհետ։ Այնինչ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս գործը ծագել է 2026թ. հունվարին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնից ազատելու որոշումից՝ ՀԱԵ ներքին կառավարման կանոնների համաձայն ընդունված որոշումից։ Իսկ Սարոյանը որոշումը վիճարկեց աշխարհիկ դատարանում՝ փաստացի Եկեղեցու ներքին կանոնական հարցը տեղափոխելով ընդհանուր իրավասության դատարան։Ինչևէ, դատարանը Սարոյանի գործով որոշեց, որ մինչ գործի վերջնական լուծումը վերջինս պետք է շարունակի պաշտոնավարել՝ Եկեղեցուն արգելելով խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական հաշիվների կառավարմանը։ Երբ Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհուրդի կողմից որոշում ընդունվեց Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին, դատախազության պնդեեց, որ այդ որոշմամբ խախտվել է դատարանի որոշումը։

Հատկանշական է, որ մինչ այդ Սարոյանըմինչ այդ ստորագրել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին։  Այս քաղաքական համատեքստում գործն իհարկե հարցեր է առաջացնում դատական իշխանության անկախության վերաբերյալ։ Այդ մտահոգություններն առավել զգայուն են դառնում Փաշինյանի2019 թվականի հայտարարության համատեքստում․ «Այսօր Հայաստանում կա՞ մի դատավոր, որը վարչապետի ասածը չի անի»։

Ի՞նչ տեղի ունեցավ օգոստոսի 7-ի դատական նիստին

Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։Անկախ ինքնաբացարկի պաշտոնական հիմքերից՝ հասկանալի է, որ ցանկացած հայ դատավորի համար կարող է չափազանց դժվար լինել ներգրավվել նման աննախադեպ և խիստ զգայուն դատավարության մեջ։

Այժմ հարց է առաջանում՝ քանի՞ դատավոր դեռ կարող է առնչվել այս գործին մինչև դրա բուն քննության մեկնարկը։ Դատական համակարգի նկատմամբ կառավարության ազդեցության վերաբերյալ հասարակության մեջ առկա մտահոգությունների պայմաններում կա ընկալում, որ գործը հաջորդիվ ստանձնող դատավորի ընտրությունը կարող է «պատահական չլինել»։

Անձնական նախաձեռնությունից՝ պետական քաղաքականություն

ՀԱԵ ներքին կարգավորումները չեն նախատեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացում քաղաքական կամ որևէ այլ արտաքին նախաձեռնության միջոցով։

Երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ անձամբ ներգրավվեց Կաթողիկոսի դեմ նախաձեռնությանը, նա իր գործողությունները ներկայացնում էր ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես Եկեղեցու անհատ հետևորդ։ Հետագա զարգացումների պայմաններում այդ սահմանազատումն աստիճանաբար կորցրեց իր համոզչությունը. Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ նախաձեռնությունը ստորագրեց արդեն բացահայտորեն իր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով։ Իսկ Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու կառավարման փոփոխության վերաբերյալ առաջարկները հետագայում ներառվեցին նաև նրա ղեկավարած կուսակցության պաշտոնական նախընտրական ծրագրում։

Այս զարգացումները սկզբունքային հարցեր են առաջացնում պետական իշխանության և կրոնական հաստատության սահմանադրորեն երաշխավորված ինքնավարության միջև առկա սահմանների վերաբերյալ։

Ճնշումների ավելի լայն պատկերը

Կարևոր է ընդգծել, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը առանձին իրադարձություն չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնվել են Հայ Առաքելական Եկեղեցու և նրա ինստիտուցիոնալ դիրքի վրա ազդող մի շարք քայլեր։Դրանց թվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրամադրվող պետական պահպանության դադարեցումը, զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության կազմակերպմանն առնչվող փոփոխությունները, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առանձին առարկայի դուրսբերումը դպրոցական ծրագրից՝ չնայած այն հանգամանքին, որ դրա դասավանդումը շարունակում է նախատեսված լինել օրենքով։

2026 թվականի հունիսի 7-ի՝ խիստ վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո ևս մեկ աննախադեպ դեպք արձանագրվեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ։1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհրավիրվեց ելույթ ունենալու Ազգային ժողովի առաջին նիստում՝ չնայած ԱԺ կանոնակարգը հստակ նախատեսում է նման ելույթ։

Ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, այդ որոշումը որակեցին որպես հակասահմանադրական և ապօրինի, իսկ նիստից հետո մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Աննախադեպ իրավիճակ անկախ Հայաստանի պատմության մեջ

Անկախությունից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարը նման բնույթի հետապնդման երբևէ չի ենթարկվել, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը միաժամանակ բացահայտ քաղաքական արշավ է իրականացնում Եկեղեցու առաջնորդների և ներքին կառավարման հարցերի շուրջ։

Հայերի համար այս իրավիճակի պատմական սիմվոլիզմն առանձնապես մտահոգիչ է։ Նախկինում, պատմական տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ ծանր ճնշումների է ենթարկվել օտարիշխանությունների օրոք։ Ամենամութ էջերից մեկը Եկեղեցու նկատմամբ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանն էր․ 1938 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա-ն մահացավ այնպիսի հանգամանքներում, որոնք լայնորեն կապվում են խորհրդային անվտանգության մարմինների գործունեության հետ՝ հայ հոգևորականության և կրոնական հաստատությունների նկատմամբ իրականացվող ավելի լայն բռնաճնշումների պայմաններում։

Այս պատմական հիշողության ֆոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտնվելն աշխարհիկ դատարանի առջև՝ Եկեղեցու ներքին կառավարմանը վերաբերող որոշման պատճառով, ստանում է նշանակություն, որը շատ ավելի լայն է, քան տվյալ քրեական գործը։

Իրավական և մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններ

Ներկայիս զարգացումները լուրջ հարցեր են առաջացնում ինչպես Հայաստանի սահմանադրական և օրենսդրական կարգավորումների, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Միաժամանակ Սահմանադրությունն ամրագրում է կրոնական կազմակերպությունների անջատ լինելը պետությունից։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը

Օրենքի 2-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ուղղակիորեն ճանաչում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը

Օրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է Եկեղեցու անջատ լինելը պետությունից և սահմանում, որ պետությունը «չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ՄԻԵԴ նախադեպային իրավունքը

Ստեղծված իրավիճակը մտահոգություններ է առաջացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածների տեսանկյունից, որոնք պաշտպանում են կրոնի և միավորման ազատությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում հետևողականորեն կրոնական համայնքների ինքնավարությունը դիտարկել է որպես ժողովրդավարական բազմակարծության հիմնարար բաղադրիչ՝ ներառյալ սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը պետական կամայական միջամտությունից զերծ կազմակերպելու նրանց իրավունքը։

Եզրակացություն

Ստեղծված հանգամանքներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայանալը դատարան շատ ավելի լայն նշանակություն ունի, քան մեկ քրեական գործը։

Եթե այն դիտարկենք Եկեղեցու ղեկավարության վերաբերյալ անմիջական քաղաքական արշավների, Եկեղեցու ինստիտուցիոնալ դիրքի վրա ազդող քայլերի և նրա ներքին կառավարմանը վերաբերող հարցերում աշխարհիկ պետական ինստիտուտների ներգրավման համատեքստում, ապա առաջանում են հիմնարար հարցեր կրոնի ազատության, Եկեղեցու ինքնավարության, Եկեղեցի–պետություն հարաբերությունների սահմանների, դատական իշխանության անկախության և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության վերաբերյալ։

Լիլիա Շուշանյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ
Հայ Առաքելական Եկեղեցու անդամ
Սամվել Կարապետյանի թիմի անդամ։