Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. Razm.info
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 1 դեպք, որը ոչ մարտական է:
• Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա այս տարվա սեպտեմբերին սպանել էր իր 3 ծառայակիցներին և փախել:
Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլու (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu)
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 53 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:
Մանրամասն՝ այստեղ