ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, տրամադրված է հանգիստ երկխոսության։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, տրամադրված է հանգիստ երկխոսության։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ երկրի երկաթուղիների կառավարմանը վերաբերող հարցը, որն իրականացնում է «Ռուսական երկաթուղիներ»-ի հայկական «դուստր» ընկերությունը, կարող է հասնել արբիտրաժ:
«Մենք կողմ ենք այս բոլոր հարցերը լուծելուն խորհրդակցությունների ռեժիմով, երկխոսության ռեժիմով, բացարձակապես հանգիստ: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել և շարունակել կոնցեսիան Հայաստանում։ Մանավանդ որ այսօր «ՌԵՈՒ»-ն, թերևս, միակ մասնագիտացված ընկերությունն է, որն ունակ է արդյունավետորեն կառավարել այդ երկաթուղին և զարգացնել այն»,- ասել է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետը հայտնեց, որ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ ՌԴ-ն Հայաստանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել։
Հետևեք մեզ՝ այստեղ