ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով որսացել և ոչնչացրել են Ռուսաստանի տարածքի վրա 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
«Օրվա ընթացքում՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով, հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Ուդմուրտիայի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում»,– ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
Ներկայացվել է նաև Հատուկ ռազմական գործողություն․ իրավիճակը և գլխավոր իրադարձությունները՝ հուլիսի 27-ի դրությամբ.
– Ռուսաստանի զինված ուժերը ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորսկոյե բնակավայրը և Դնեպրոպետրովսկի մարզի Կոմունարովկա բնակավայրը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
– Ուկրաինական զինված ուժերը մեկ օրում կորցրել են 1435 զինծառայող և 498 անօդաչու թռչող սարք։
– Ռուսաստանը մարտի դաշտում կգործի զգուշորեն, բայց հետևողականորեն՝ հասնելու իր առաջադրված նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
– Ուկրաինական զինված ուժերը ոչնչի առաջ չեն կանգնում և հարվածների մեծ մասը կենտրոնացնում են խաղաղ բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։
– Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ ուկրաինական բանակում զորահավաքի հետ կապված լուրջ դժվարություններ կան, մասնավորապես՝ բանակի և պաշտպանության նախարարության միջև փոխգործակցության խնդիրների պատճառով
Հետևեք մեզ՝ այստեղ