Մեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի սին գործով:
Դատական նիստի ընթացքում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ հանրային մեղադրողը միջնորդեց Դավիթ Ղազինյանի կալանքը փոփոխել 1 միլիարդ դրամի չափով գրավով, վարչական հսկողությամբ ու բացակայելու արգելքով: