«Հերն ու մերն են որոշում, թե տղեն հարսի հետ երբ ու ինչ դիրքով սեքս անի». Նիկոլ Փաշինյանը՝ «ընտանեկան արժեքների» մասին
Պետք չէ ամեն ինչին ասել ազգային ավանդույթ եւ կուրորեն ընդունել դրանք: Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: