Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի
uncategorized

Էդուարդ Շարմազանովն իր կուսակիցների ասածները չի մեկնաբանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի՝ գների թանկացումը չի հարվածի աղքատներին, քանի որ նրանք առանց այդ էլ քիչ են ծախսում արտահայտությունը հասարակության շրջանում հերթական զայրույթի ալիքը բարձրացրեց իշխանությունների դեմ:

«Փաստ» օրաթերթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյոք ՀՀԿ–ականներն այն աստիճանի են իրականությունից կտրվա՞ծ, որ նույնիսկ տեղյակ չեն, որ թանկությունների ալիքը, այն էլ Ամանորից առաջ, հարվածել է առաջին անհրաժեշտության ապրանքներին, ոչ թե շքեղության, որից այսպես թե այնպես չեն էլ օգտվում շատերը:

Հետաքրքիր էր պարզել՝ գուցե նման հռետորաբանությամբ են իշխանությունները փորձում թանկացման հետ բնակչությանը պատուհասած զայրույթի ալիքը մեղմել:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Փաստի» այս հարցին ի պատասխան նշեց. «Թե որքանով է ՀՀԿ–ն տիրապետում իրավիճակին, կարող ենք դատել ԱԺ–ում տեղի ունեցած պատգամավորներ–կառավարություն հարցուպատասխանից: Կառավարության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ մանրակրկիտ անդրադարձան թանկացումներին և ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունը թանկացումների վերաբերյալ: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա գների թանկացումը բնականաբար շատ բացասական երևույթ է և չի կարող չազդել բոլոր խավերի վրա: Պարզապես հարցն այն է, թե գների թանկացումը օբյեկտի՞վ, թե սուբյեկտիվ բնույթ է կրում: Եվ եթե օբյեկտիվ է և անխուսափելի՝ այլ բան է, իսկ եթե սուբյեկտիվ է և ինչ–որ մարդկանց կամ մոնոպոլյաների արդյունքում է տեղի ունենում, ապա դա բոլորովին այլ բան է, և բնականաբար, մտահոգիչ երևույթ է»:

Նա նաև հավելեց, որ գների թանկացումն առավել մտահոգիչ է Ամանորից առաջ և պետք է կարողանալ օրենքի սահմաններում, բոլոր գործիքներն օգտագործելով՝ պարզել, թե գների թանկացման հարցում կա՞ն չարաշահումներ և այն կանխել:

«Բայց ևս մեկ անգամ ընդգծեմ, որ յուրաքանչյուր մարդու համար էլ ցանկալի չէ, որպեսզի լինի գների թանկացում»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թե իր կուսակից–գործընկեր Հակոբ Հակոբյանի հայտարարությունն այնուամենայնիվ ընդունելի՞ է իր համար, թե՝ ոչ, Է. Շարմազանովը պատասխանեց, որ իր գործընկերների ասածներն ինքը չի մեկնաբանում:

«Ես իմ կարծիքն եմ ասում, որից էլ կարելի է ենթադրել, թե գործընկերներիս հնչեցրած կարծիքներն ինձ համար ընդունելի՞ են, թե՝ ոչ: Այնպես որ, իմ պատասխանից կարող եք կռահել»,– ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում