Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման փաստը։ Նախ՝ ԲՀԿ-ն ԿԸՀ «թեթև ձեռքով» զրկվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ստացած քվեներից։ Այդ գործընթացը «մանդատագողություն» անունը ստացավ։ Շատերը գուցե ենթադրում էին, որ ամեն ինչ այսքանով կավարտվի, բայց ոչ։ «Հաշվի առնելով իշխանությունների ոչ ադեկվատ լինելը, պատրաստ էինք յուրաքանչ յուր զարգացման, այսինքն՝ մեզ համար սա մեծ անակնկալ չեղավ։ Հաշվի առնելով այն, թե ինչեր է արել այս իշխանությունը մեր երկրի գլխին, ինչ է շարունակում անել և ինչ է պլանավորում անել, ապա այս իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա։ Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է, որն, ըստ էության, դասական ֆաշիզմի ամենանողկալի, ամենազզվելի, ամենապրիմիտիվ դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա, այո, սպասելի էր տեղի ունեցածը։ Բացի սպասելին, փորձում էինք հասկանալ՝ լավ, հիմա ի՞նչ պետք է հորինեն։ Պարզ է՝ այնքան ամբարտավան են, գնացել, ոչ ադեկվատ, հիմար բաներ են հորինել և այդ պատրվակով փորձում են Ծառուկյանին պատժել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Հասկանալի է, որ այս քայլերի հետևանքով տուժելու է ոչ միայն Գագիկ Ծառուկյան անհատը, այլ երկրի հեղինակությանն է մեծ վնաս հասցվելու, սպորտի, տնտեսության և այլ բնագավառները, որտեղ նա գործունեություն է ծավալում, մեծ վնասներ են կրելու։ «Ունեմ հիմնավոր կասկած, որ այս գործընթացը թելադրված է ոչ միայն իշխանությունների կողմից վրեժխնդրությամբ, չնայած դա կա, ոչ թե ադեկվատությունից դուրս ընկնելու պահով, այլ նաև արտաքին պատվերով, քանզի, օրինակ՝ թուրքերն ու ադրբեջանցիները հիմա երևի շամպայն են պայթեցնում Բաքվում ու Անկարայում, քանզի այն մարդը, որն իրենց «բկին կանգնած» է եղել, այսինքն՝ թշնամական պետությունների «բկին», այսօր անազատության մեջ է։ Դրա հետ մեկտեղ՝ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը պաշտոնապես ունի դոկտրին՝ թույլ չտալ Հայաստանի ամրապնդումը, պետք է թուլացնեն մեր տնտեսությունը։ Ի վերջո, ունեն, չէ՞, «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, որը հնարավոր է իրականացնել միայն, եթե Հայաստանը մաքսիմալ թուլացած է։ Այո, չեմ հավատում զուգադիպությունների, չկա զուգադիպություն, կա հստակ միտում, և այդ միտումը, ինչ հեքիաթ ուզում է պատմեն, ինչեր ուզում է՝ ասեն, լրիվ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանդեպ թշնամի պետությունների քաղաքականությանը։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել լոկ անձնային տիրույթում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ամեն օր մեր երկրում ավելանում է քաղբանտարկյալների թիվը։ Երբեմն անունների ցանկն այնքան երկար է, որ չես նշում մեկին, որ հանկարծ չմոռանաս մյուսին։ «Այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ ապացույց է՝ Ազգային ժողովը, որը ձևավորվելու է, և կառավարչական համակարգը, որը գործելու է, չունի լեգիտիմություն։ 

Եթե նախկինում մարդկանց խաբելով, ստելով, վախեցնելով, ինչ-որ ձև ահաբեկելով՝ ստացվում էր ստանալ գոնե դե յուրե լեգիտիմություն, ապա այսօր ունենք իրավիճակ, երբ լեգիտիմություն թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո չկա։ Այնպես չէ, որ իշխանությունը դա չի հասկանում։ Դրա համար, օրինակ՝ ինքն էլ է կասկածներ արտահայտում լեգիտիմության պահով։ Ասում են, որ բոլորը, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, կաշառք են վերցրել և այլն։ Մի կողմ եմ թողնում հարցի բարոյական կողմը, երբ վիրավորում են հարյուր հազարավոր մարդկանց։ Այս իշխանությունը գիտի մի բան. ընտրությունների ժամանակ նա չստացավ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնության ձայները, 50 տոկոսն էլ չհատեցին՝ այդքան ջարդելով, մեքենայություն անելով, ձայներ գողանալով, «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելով։ Տեղի ունեցողն այս ամենի արտահայտումն է։ Իրենք պարզապես չեն հասկանում մի կարևոր նրբերանգ։ Իրենց թվում է, որ պայքարելով ընդդիմության դեմ՝ կկարողանան լռեցնել հասարակ մարդկանց, ովքեր այս իշխանությանն ասացին՝ գնացեք տուն։ Իրենք հիմա Ծառուկյանի դեմ չեմ պայքարում, պայքարում են, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն է՝ նրանց կամարտահայտության դեմ։ Սա լրիվ տեղավորվում է այս իշխանության տրամաբանության մեջ»։

Ռեպրեսիաների, վախի մթնոլորտի, ձերբակալությունների և կալանավորումների միջոցով հնարավո՞ր է շարունակաբար պահպանել իշխանությունը և կառավարել պետությունը։ «Այս մարդիկ խնդիր չունեն երկիրը կառավարելու, այս մարդիկ խնդիր ունեն կատարելու այն հանձնարարականները, որոնք իջեցված են Բաքվից և Անկարայից, և համաձայն իրենց տեսլականի՝ ձևավորել մի համակարգ, որը թույլ կտա իրենց կառչել իրենց աթոռներին։ Սա ակնհայտ է, և սրա հետ չհամաձայնելն ուղղակի աբսուրդ է։ Այս մարդիկ չեն սպասարկում, չեն սպասարկել և չեն պատրաստվում սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը, նույնիսկ այն մարդկանց շահերը, ովքեր իրենց ձայն են տվել։ Տեսեք դինամիկան։ Ընտրությունից անմիջապես հետո սկսվեցին կրճատումներ բժշկական ապահովագրության մասով, նպաստառուներին «ջարդեցին», այն 10 հազարով բարձրացված կենսաթոշակները հիմա թանկացումներով «վերադարձնում» են բյուջե։ Ընտրություններից հետո կառավարության ամենաառաջին որոշումը եղել է ակցիզային վճարների կտրուկ բարձրացումը։ Ունենք մի իրավիճակ, որ այս մարդիկ իրականում վարում են, ըստ էության, հակապետական և հակահայկական քաղաքականություն, որի մեջ նաև տեղավորվում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Բայց սա միանշանակ մեկ տեղում ընդհատվելու է։ Յուրաքանչյուր իշխանություն՝ լավը լինի թե վատը, վաղ թե ուշ վերջանում է։ Պարզապես մեր պարագայում այս իշխանության հետ վերջանում է նաև Հայաստանը։ Սրանք ինչոր ամպագոռգոռ բառեր չեն։ Դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչ այսօր էլ հավատում են այս իշխանությանը։ Առհասարակ, յուրաքանչյուր գաղափարախոսություն, որքան էլ այն զզվելի, նողկալի, անհասկանալի լինի, ունի ջատագովներ։ Ֆաշիզմն ուներ ջատագովներ, նեոլիբերալիզմն ուներ, հիմա էլ Հայաստանում ունենք ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր ջատագովն են նեոթուրքական «փաշիզմի»։ Խնդիրն այն է, որ դրա հիմքում ընկած է երկրի ինքնաոչնչացումը, այսինքն՝ պարազիտար գաղափարախոսությունը։ Այն, ինչ տեսնում ենք, դրա մասին է վկայում։ Ասենք, հազար հոգի մարդ ձերբակալեցին, դրանից թոշակառուն ավելի լավ սկսեց ապրե՞լ, հասարակ մարդն ավելի լավ սկսեց ապրե՞լ։ Իրենց հիմար, ամբարտավան, աբսուրդին հավասար քաղաքականության պատճառով այսօր ոչնչացման եզրին է հայտնվել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Երկու արկղ ծիրան են ուղարկում Սինգապուր, սոցցանցերում գովազդի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան ծիրանից եկամուտը կարող է լինել։ Ո՞ւմ են ինչ հեքիաթներ պատմում։ Ասենք թե բոլորին ձերբակալեցին, դրանից ի՞նչ է փոխվելու»,-եզրափակում է Արման Աբովյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում