Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

Երևանում հուլիսի 2-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովն ուղեկցվեց համագործակցության երկու հուշագրերի ստորագրմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթղթերը նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության հետ ՀՀՄԱ փոխգործակցությանը։

Հուշագրերը իրենց ստորագրություններով վավերացրեցին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, ոլորտի զարգացմանն առնչվող կարևոր երևույթները, արձանագրված ձեռքբերումները ու ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև նախանշեցին հետագա անելիքներն, համագործակցության ընդլայնման նոր ուղիները և միջազգային ինտեգրման քայլերը։

Վարդան Ջհանյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ առանձնացրեց ոլորտի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում և միջազգային ասպարեզում նրա ներկայանալի լինելու կարևորությունը։ Նշվեց, որ վերջին տարիներին հաջողվել է ավելի տեսանելի դարձնել ոլորտի կարևորությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյան նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառում, շրջակա միջավայրի պահպանության բարձր չափանիշներ և հանրության հետ բաց երկխոսություն։ Նրա խոսքով՝ հենց այս սկզբունքների հիման վրա է նախարարությունն իրականացնում իր քաղաքականությունը, որը միտված է օրենսդրական դաշտի բարելավմանը, վարչարարության պարզեցմանը, միջազգային գործընկերության ընդլայնմանը։

«Այս համատեքստում առանձնակի կարևորում ենք մեր գործընկերների, մասնավորապես, ՀՀՄԱ-ի հետ համագործակցությունը։ Ասոցիացիայի հետ ունենք սերտ հարաբերություններ․ արդեն շուրջ մեկ տարի գործող աշխատանքային խումբը շոշափելի արդյունքներ է գրանցել, ակտիվորեն ներգրավված է ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Այսօր ստորագրված հուշագիրը դիտարկում ենք որպես նախարարության և ասոցիացիայի միջև հետագա համագործակցության խթան։ Կարծում եմ, այն հնարավորություն կտա ավելի սերտացնել պետության, մասնավորի, մեր գիտական հանրության միջև համագործակցությունը և կնպաստի ոլորտի զարգացմանը։ Այդ նպատակին է ծառայելու նաև համատեղ ստեղծվելիք հիմնադրամը, որը հնարավորություն է տալու առավել համակարգված իրականացնել հետազոտական վերլուծություններ, գնահատել բնական պաշարների օգտագործման արդյունավետությունը, բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը և այլն»,- նշեց փոխնախարարը։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը գտնում է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետևանքով Հայաստանի համար առանձնակի կարևորություն է ստացել հանքարդյունաբերության ոլորտում մատակարարման շղթաների անխափան ապահովումը։ Դրա համար, ըստ նրա, ոլորտում պետք է ապահովել համապատասխան չափանիշներ։

«Որպես պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար վստահեցնում եմ, որ տեսչական մարմինն այնպիսի վերահսկողական մոդել է մշակում, որ լինենք ոչ թե հետևանք արձանագրող, այլ կանխարգելող։ Այս իմաստով կարծում եմ, որ ասոցիացիայի հետ ապագայում կարող ենք քննարկումներ ունենալ և ակտիվ համագործակցել»,- ասաց նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա առավելագույնս արդյունավետ օգտագործել իր հանքահումքային պաշարները և ստանալ ավելի շատ ավելացված արժեք, նաև ավելի մրցակցային լինի միջազգային շուկաներում։

Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը կարևորեց համագործակցությունը ՀՀՄԱ-ի հետ․

«Համագործակցության հուշագիրը հստակ ռազմավարական քայլ է՝ ուղղված մեր մասնագիտական և գիտական ներուժի համախմբմանը։ Համոզված եմ, որ այս հուշագիրը կդառնա ոչ միայն երկու կառույցների գործընկերության իրավական հիմքը, այլև վստահության, փոխադարձ հարգանքի և միասնական նպատակների խորհրդանիշը։ Այն նոր հնարավորություն կստեղծի համատեղ գիտահետազոտական ծրագրերի, միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի հանքաերկրաբանության և մետալուրգիայի ներուժի առավել արդյունավետ իրականացման համար»։

Ողջույնի ելույթներից հետո ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց իր գլխավորած կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը։ Նշեց, որ վերջին երկու տարիներին շատ կարևորել են իրենց միջազգային գործունեությունը։ Ընդգծեց, որ կառավարության և Ազգային ժողովի հետ համագործակցությամբ ջանքեր են գործադրել ոլորտը միջազգային չափանիշներին և պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը՝ դրա վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել ԱՄՆ, Կանադայի և Եվրոպայի գործընկերների հետ։ Վ․ Ջհանյանը հատուկ կարևորեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամակցությունը Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդին (ICMM)։

Մեծ աշխատանք է կատարվել նաև միջազգային ֆորումների կազմակերպման և դրանց մասնակցելու ուղղությամբ։  

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեության լուսաբանմանը՝ գործարկվել է կայքը, ակտիվացվել են սոցիալական հարթակներում ստեղծված էջերը։

«Mining Armenia Forum 2026» միջազգային ֆորումի կազմկոմիտեի նախագահ Աննա Սաղաբալյանն էլ ներկայացրեց միջոցառման հայեցակարգը և առաջիկա ծրագրերը։ Այս տարի համաժողովն անցկացվելու է ընդլայնված ձևաչափով, ունենալու է նոր գործընկերներ և հետաքրքիր բանախոսներ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության կառավարման մասնագետներ։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Mining Armenia Forum 2026»-ն անցկացվելու է հոկտեմբերի 16-17-ը և անմիջապես նախորդելու է Երևանում հաջորդիվ կայանալիք COP17-ին։