Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ Միրզոյան
Քաղաքականություն

ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային նավթային համակարգը գտնվում է խորքային վերափոխման փուլում, իսկ ՕՊԵԿ-ի ներսում կուտակվող հակասությունները կարող են դառնալ այնպիսի գործընթացների սկիզբ, որոնք էապես կփոխեն միջազգային շուկայի ուժային հավասարակշռությունը, ընդ որում՝ ոչ միայն նավթի շուկայի։

Իրաքի կառավարության պահանջը՝ վերանայել և բարձրացնել երկրի նավթարդյունահանման քվոտան, առաջին հայացքից կարող է դիտվել որպես անդամ պետության հերթական տնտեսական պահանջ, սակայն իրականում այն արտացոլում է շատ ավելի լայն համակարգային ճգնաժամ, որը տարիներ շարունակ հասունանում է ՕՊԵԿ-ի ներսում։ Բաղդադը փաստացի վիճարկում է այն սկզբունքները, որոնց հիման վրա կազմակերպությունը սահմանում է արդյունահանման սահմանաչափերը, և եթե այդ վեճը վերածվի լիարժեք քաղաքական հակամարտության, ապա դրա հետևանքները կարող են չափազանց ծանր լինել ամբողջ կառույցի համար։

Իրաքի դիրքորոշումն ունի բավականին լուրջ տնտեսական և քաղաքական հիմնավորումներ։ Երկիրը ՕՊԵԿ-ի հիմնադիր անդամներից մեկն է և ներկայում կազմակերպության ներսում երկրորդ խոշոր նավթարդյունահանողն է՝ զիջելով միայն Սաուդյան Արաբիային։ Վերջին տասնամյակների ընթացքում Իրաքը ստիպված է եղել անցնել մի շարք կործանարար պատերազմների, արտաքին միջամտությունների, միջազգային պատժամիջոցների, ներքին հակամարտությունների և ահաբեկչական սպառնալիքների միջով։ Իրաք-Իրան պատերազմը, Քուվեյթի ներխուժումից հետո սահմանված լայնածավալ պատժամիջոցները, 2003 թվականի ամերիկյան ներխուժումը, հետագա քաղաքական անկայունությունը, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ երկարատև պատերազմը լրջորեն վնասել են երկրի տնտեսությունը և ենթակառուցվածքները։

Այս պայմաններում Բաղդադը պնդում է, որ իրեն անհրաժեշտ են զգալի ֆինանսական ռեսուրսներ՝ վերականգնելու ճանապարհները, էներգետիկ համակարգերը, սոցիալական ենթակառուցվածքները, առողջապահությունը և կրթությունը, իսկ այդ ռեսուրսների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ նավթի արտահանումը։ Իրաքյան իշխանությունները նաև շեշտում են ժողովրդագրական գործոնը։ Ավելի քան քառասուն միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որն ունի երիտասարդ և արագ աճող բնակչություն, կանգնած է աշխատատեղերի ստեղծման, աղքատության նվազեցման և սոցիալական լարվածության կանխման լուրջ մարտահրավերների առաջ։

Նավթային եկամուտների սահմանափակումը, ըստ Բաղդադի, խոչընդոտում է այս խնդիրների լուծմանը։ Իրաքը պնդում է, որ իր արդյունահանման ներկայիս քվոտան չի արտացոլում երկրի իրական արտադրական ներուժը, քանի որ վերջին տարիներին իրականացվել են զգալի ներդրումներ նավթային ոլորտում, զարգացվել են նոր հանքավայրեր և ընդլայնվել արտահանման կարողությունները։ Հետևաբար, իրաքյան ղեկավարությունը պահանջում է, որ քվոտաների բաշխման մեխանիզմը հիմնվի ոչ միայն պատմական ցուցանիշների, այլ նաև իրական արտադրողականության, բնակչության չափի և զարգացման կարիքների վրա։

Սակայն խնդիրը միայն տնտեսական չէ։ Իրաքի պահանջները փաստացի մարտահրավեր են Սաուդյան Արաբիայի կողմից առաջնորդվող այն ռազմավարությանը, որի նպատակն է սահմանափակել առաջարկը և այդ կերպ պահպանել նավթի համեմատաբար բարձր գները։ Վերջին տարիներին հատկապես Էր-Ռիադն է ստանձնել շուկայի կայունացնողի դերը՝ բազմիցս կամավոր կրճատելով սեփական արդյունահանումը՝ գների կտրուկ անկումը կանխելու համար։ Սաուդյան Արաբիան համոզված է, որ եթե անդամ երկրները սկսեն ազատորեն ավելացնել արդյունահանումը, ապա շուկան կբախվի գերառաջարկի, ինչը կհանգեցնի գների փլուզման։ Այդ սցենարը հատկապես վտանգավոր է նավթից կախված տնտեսությունների համար, որոնց պետական բյուջեները զգայուն են գների տատանումների նկատմամբ։

Հենց այստեղ է առաջանում ՕՊԵԿ-ի գլխավոր ներքին հակասությունը։ Մի կողմից՝ բարձր գների պահպանման նպատակով անհրաժեշտ է սահմանափակել արդյունահանումը, իսկ մյուս կողմից՝ բազմաթիվ անդամ երկրներ ունեն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ և ցանկանում են հնարավորինս շատ նավթ արտահանել՝ պետական եկամուտներն ավելացնելու համար։ Այս հակասությունը նոր չէ, սակայն ներկայում այն ձեռք է բերում որակապես նոր բնույթ, քանի որ միջազգային էներգետիկ շուկան արմատապես փոխվել է։

Եթե Իրաքը որոշի դուրս գալ ՕՊԵԿ-ից, ապա դրա քաղաքական և հոգեբանական ազդեցությունը կարող է լինել նույնիսկ ավելի մեծ, քան տնտեսական ազդեցությունը։ Նախ՝ դա կդառնա ծանր հարված կազմակերպության հեղինակությանը, քանի որ խոսքը վերաբերում է հիմնադիր անդամներից մեկին։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այս հնարավոր զարգացումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ՕՊԵԿ-ն արդեն իսկ գտնվում է բազմակողմանի ճնշման ներքո։ Տասնամյակներ շարունակ կազմակերպությունը վերահսկում էր համաշխարհային նավթի արտադրության զգալի մասնաբաժինը և կարողանում էր կոլեկտիվ որոշումների միջոցով ազդել գների վրա։ Սակայն վերջին երկու տասնամյակի ընթացքում համաշխարհային էներգետիկ քարտեզը զգալիորեն փոխվել է։ Ամենամեծ փոփոխությունը կապված է Միացյալ Նահանգների հետ։ Թերթաքարային հեղափոխությունը արմատապես փոխեց համաշխարհային նավթային շուկան։ Եթե նախկինում ԱՄՆ-ը համարվում էր խոշոր ներմուծող, ապա նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում այն վերածվեց աշխարհի խոշորագույն նավթարդյունահանող երկրի։

Հորատման հորիզոնական մեթոդների և հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիաների լայն կիրառումը հնարավորություն տվեց արագորեն մեծացնել արդյունահանումը և կրճատել կախվածությունը ներմուծումից։ Արդյունքում ՕՊԵԿ-ը կորցրեց շուկայի նկատմամբ նախկին մենաշնորհային ազդեցության զգալի մասը։ Երբ կազմակերպությունը սահմանափակում է արտադրությունը և բարձրացնում գները, ամերիկյան արտադրողները հաճախ օգտվում են ստեղծված հնարավորությունից և արագորեն ավելացնում արդյունահանումը՝ զբաղեցնելով ազատված շուկաները։ Սա էապես նվազեցնում է ՕՊԵԿ-ի որոշումների արդյունավետությունը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, չնայած արևմտյան պատժամիջոցներին, շարունակում է մնալ համաշխարհային նավթային շուկայի առանցքային դերակատարներից մեկը։ Ուկրաինական պատերազմի ֆոնին արևմտյան երկրները փորձեցին սահմանափակել ռուսական նավթի արտահանումը, սակայն Մոսկվան կարողացավ վերակողմնորոշել իր արտահանումը դեպի Ասիայի շուկաներ՝ հատկապես Չինաստան և Հնդկաստան։ Ռուսաստանը պահպանեց իր դիրքերը ոչ միայն արդյունահանման ծավալներով, այլև գլոբալ գների ձևավորման գործընթացում։ Չնայած ՕՊԵԿ+ ձևաչափում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը դեռևս կարևոր է, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ռուսաստանը հանդիսանում է ինքնուրույն ուժային կենտրոն և հաճախ առաջնորդվում է սեփական աշխարհաքաղաքական շահերով։

Ավելին, վերջին տարիներին մի շարք երկրներ սկսել են ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել։ Միացյալ Արաբական Էմիրությունների որոշումը՝ լքել ՕՊԵԿ-ը, դարձավ կարևոր ազդանշան, որ նույնիսկ հարուստ նավթային միապետությունները պատրաստ են վերանայել իրենց մասնակցությունը կազմակերպությանը, եթե այն սահմանափակում է ազգային շահերը։ Այս որոշման արդյունքում Աբու Դաբին ազատվեց սահմանափակող արտադրական քվոտաներից, ինչն էլ հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել նավթի արդյունահանման ծավալները՝ հիմնվելով ազգային տնտեսական շահերի վրա։

Մյուս կողմից էլ՝ գլոբալ էներգետիկ անցումն է լրացուցիչ ճնշում ստեղծում ՕՊԵԿ-ի վրա։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը, էլեկտրամոբիլների տարածումը, ածխածնային չեզոքության քաղաքականության շուրջ ծրագրերը և կլիմայական օրակարգի ուժեղացումը երկարաժամկետ հեռանկարում կարող են նվազեցնել նավթի նկատմամբ պահանջարկի աճի տեմպերը։ Թեև նավթը դեռևս երկար տարիներ կմնա համաշխարհային տնտեսության առանցքային էներգակիրներից մեկը, այնուամենայնիվ, ՕՊԵԿ-ի անդամ երկրները գիտակցում են, որ ապագայում կարող է սկսվել պահանջարկի կառուցվածքային նվազման շրջան։ Այդ պատճառով նրանցից շատերը ձգտում են հնարավորինս արագ մոնետիզացնել իրենց նավթային պաշարները, ինչը կրկին ուժեղացնում է քվոտաների շուրջ հակասությունները։

Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ կազմակերպությունը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ։ Մի տարբերակն է՝ վերանայել քվոտաների համակարգը՝ այն դարձնելով ավելի ճկուն և առավել համապատասխան անդամ երկրների տնտեսական իրողություններին։ Մյուս տարբերակը ներկայիս մոտեցումը պահպանելն է՝ հույս ունենալով, որ կազմակերպության ներսում կարգապահությունը կպահպանվի։ Սակայն ակնհայտ է, որ ՕՊԵԿ-ը այլևս չի գործում այն աշխարհում, որտեղ ստեղծվել էր 1960 թվականին։ Այսօր շուկան բազմաբևեռ է, արտադրողները շատ են, տեխնոլոգիական փոփոխությունները արագ են, իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունն՝ առավել սուր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում