Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Քաղաքականություն

Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրահոսում ուշադրություն գրավեց մի տեղեկության վերնագիրը. «Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի համար»: Իրականում, պետք է նկատել՝ բառի ուղիղ իմաստով մարտեր չեն, ավելի շուտ՝ լուռ դիմակայություն է:

Դեռևս 2022-ին՝ «Դիմադրության» շարժման օրերին, Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, տեղադրվեց Արցախի դրոշը: Մինչև վերջերս եղել էին այն վնասելու կամ հեռացնելու մի քանի փորձեր, սակայն դրոշն արագորեն վերատեղադրվել էր: Հիմա՝ ընտրություններից գրեթե անմիջապես հետո, Արցախի դրոշի դեմ ոտնձգությունները, ավելի ճիշտ՝ ձեռնաձգումները իրարահաջորդ ու հետևողական դարձան՝ բացահայտելով, որ դրա հետևում կանգնած է օրվա իշխանությունը:

Հայտնի է, որ Արցախի դրոշը հետևողականորեն նույն վայրում վերատեղադրում էին ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Հենց նման ևս մեկ փորձի ժամանակ նրանցից երկուսին ոստիկանները բռնել էին:

Ուշադրություն գրավեց նաև այն տեղեկությունը, որ «մայրաքաղաքի արտաքին տեսքը բարեկարգելու» անվան տակ իշխանությունները անցումների պատերից, այլ մակերեսներից ջնջել են տալիս 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի «44-օրյա» պատերազմներում զոհված տղաների նկարները: Դիմանկարներ, որ «գրաֆիտի» եղանակով արվել էին էնտուզիաստների նախաձեռնությամբ ու այս տարիներին դարձել էին քաղաքային պատկերի բաղկացուցիչ մասը, հատկապես՝ մայրաքաղաքի ուսանողական, երիտասարդական կենտրոնում:

Պատկերն ամբողջացավ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք ա... Երբ որ էդ դրոշը մարդիկ դնում են էդ սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են էդ խոսակցությունը (300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման-խմբ.)»: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությունն էլ հուշում է, որ Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը պոկելու, հանելու պահանջը, իսկ միգուցե նաև պատերազմում զոհված հերոսների նկարները ջնջելու հրահանգը հենց իրենից է գալիս: Պատճառաբանությունը՝ «պատերազմի սպառնալիք ա»: Ավելին, ԱԺ-ում վերը ակնարկված ելույթում Փաշինյանը խոսում էր նաև Ալիևի օգնական Հաջիևի հետ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպման մասին՝ նշելով, թե նման հանդիպման անհրաժեշտությունը հենց «էդ սպառնալիքը կառավարելն» էր:

Ու այստեղ կարող է բնական, տրամաբանական ու անխուսափելի հարց ծագել՝ իսկ էլ ի՞նչը, ինչե՞րը կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք», էլ ինչե՞ր կստիպի կամ ստիպված կլինի ջնջել, քանդել կամ վերացնել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իբր «կառավարի էդ սպառնալիքը»:

Փորձենք, առանց հույզերի տրվելու, պարզապես թվարկել, թե էլ ինչեր կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք»: Այսինքն՝ բառեր, արտահայտություններ, տեղանուններ, անվանումներ, նյութական ու ոչ նյութական արժեքներ, որոնք Հայաստանում արգելված են. դե, առայժմ՝ ՀՀ կառավարության ու ՔՊ կուսակցության համար:

Բառեր, բառակապակցություններ. ազգային, համազգային, ազատություն, արդարություն, Ցեղասպանություն, դարավոր թշնամի, ուրացող, կապիտուլ յանտ, հողատու, ազգային արժանապատվություն, իրավունք, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, Հայ առաքելական եկեղեցի, Ամենայն հայոց կաթողիկոս... (ցանկացողները կարող են լրացնել շարքը՝ սեփական երևակայությամբ):

Տեղանուններ, աշխարհագրական անվանումներ. Արցախ և Արցախի բոլոր հայտնի տեղանունները՝ Շուշի, Ստեփանակետ, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Բերձոր, Քարվաճառ, Դադիվանք, Ամարաս, Գանձասար և այլն, Արևմտյան Հայաստան և նրա տեղանունները՝ Սասուն, Տարոն, Բիթլիս, Մուշ, Վան, Ալաշկերտ, Կարին, Իգդիր, Կարս, Արդահան, Բայազետ և այլն, Հայկական լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Վասպուրական, Արարատ, Սիս և Մասիս, Ջուղա, Ագուլիս, Արաքս:

Անձնանուններ, որոնք կարող են գնահատվել որպես «պատերազմի սպառնալիք» կամ առնվազն «ռևանշիստական». Մոնթե, Նժդեհ, Հայկ, Հայկուհի, Անդրանիկ, Սերոբ, Գևորգ, Արամ, Տիգրան, Վահան, Վրեժ, Ռազմիկ, Կտրիճ, Քաջիկ, Մարտիկ, Արշավիր: Քիչ էր մնում մոռանայինք՝ Արարատ և Մասիս:

Արդեն նշվեց, որ Արցախի դրոշը, ըստ Փաշինյանի,«պատերազմի սպառնալիք» է: Այսինքն, նույնպիսի սպառնալիք են ԼՂՀ բոլոր խորհրդանշանները: Նաև՝ «Դեդո-Բաբոյի» հուշարձանն ու այդ կոթողի արտապատկերումները:

Դեռևս արգելված չեն, բայց այս տեմպերով «պատերազմի սպառնալիքներ կառավարելու» պայմաններում շուտով կարող են արգելվել բազմահազարամյա, Հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, Արարատյան թագավորություն և այդ ամենին շաղկապված այլ բառեր ու բառակապակցություններ: Ու ոչ միայն բառերը:

Որպեսզի «պատերազմի սպառնալիք» չլինի, Փաշինյանը կարող է արգելել հայոց պատմությունն ու ազգային, հայրենասիրական մոտիվներ ունեցող կամ վերը նշված արտահայտությունները, գաղափարները, իրադարձությունները «կրող», դրանց հետ ասոցացվող հայ գրականությունը գրեթե ամբողջությամբ՝ սկսած Մաշտոցից, Կորյունից, Խորենացուց մինչև մեր օրերը: Ինքնին հասկանալի է, որ որպես «պատերազմի սպառնալիք» կարող են անհապաղ ապամոնտաժվել ու առնվազն տեսանելիությունից զրկվել Սասունցի Դավթի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձանները. քիչ չէ՝ «պատերազմի բացահայտ սպառնալիք են» (սուր են քաշում կամ նետ են արձակում), դեռ մի բան էլ՝ «ռևանշիստական» են, և այդպես շարունակ:

Եթե կարծում եք, թե սա սոսկ սարկազմ է, ուղղակի հեգնում ենք կամ ավելի վատ՝ չափազանցություն է, ինքներդ ձեզ հարց տվեք. մի 10 կամ թեկուզ 8 տարի առաջ («թավիշի» էյֆորիայի օրերին) որևէ մեկիդ մտքով կանցնե՞ր, որ ինչ-որ 10 կամ 8 տարի անց Երևանի կենտրոնում ձերբակալելու են հայ երիտասարդների, որովհետև նրանք ցանկանում էին... տեղադրել Արցախի դրոշը: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ Արցախը կհայաթափվի, որ Ցեղասպանության ճանաչումը կդառնա «ոչ առաջնային», ավելին՝ Ցեղասպանության հիշատակումը կդառնա անթույլատրելի: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ ազգային, համազգային նպատակներն ու գաղափարները կդառնան ավելորդ ու վտանգավոր: Եվ այլն, և այսպես շարունակ:

Ըստ այդմ, անմիջապես առաջ է գալիս հաջորդ հարցը՝ ջնջե՛լ, ջնջե՛լ... մինչև ո՞ր կետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում