Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Չեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից
Քաղաքականություն

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը «ընտրական սեգրեգացիայի», պարզ ասած՝ քաղաքացիների զտման կամ սորտավորման նոր եղանակներ է մտմտում: Այսինքն՝ ի՜նչ «մտմտալ», մի ամբողջ օրենքի նախագիծ են կազմել: Այն, եթե հակիրճ ու պատկերավոր ասենք, յուրօրինակ քաղաքական ռասիզմի դրսևորում է:

Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, դեռևս լիազորությունների ժամկետի մեջ գտնվող ԱԺ-ն, ՔՊ-ի միակուսակցական վիճակում և պայմաններում (ընդդիմությունը բոյկոտեց նիստը) քննարկեց նախագիծ, որով ցանկանում են սահմանել, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող կես տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հարցն այն չէ միայն, որ նման կարևոր նախագիծը քննարկվում է կամ ներկայացվեց «բոլ շևիկյան» միակուսակցական ռեժիմում: Կշրջանցենք նաև այն, որ լիազորությունների ժամկետն ավարտող խորհրդարանի կողմից (այն էլ՝ միակուսակցական վիճակներում) նման օրինագիծ քննարկել կամ ընդունելը քաղաքական ու տարրական էթիկայից դուրս է, առավել ևս՝ լուրջ կասկածներ է հարուցում այսպիսի շտապողականությունն այն դեպքում, երբ տրամաբանորեն հաջորդ ընտրությունները հինգ տարի անց պիտի լինեն:

Խնդիրն ավելի խորքային շերտեր ունի: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի և նրա իշխանության շահերն սպասարկող կամ այդ իշխանությանը հարող «սատելիտները» սկսեցին ավելի ու ավելի զարգացնել «ընտրական սորտավորման», այսպես ասենք, սարսափելի ժողովրդավարական «մտահղացումը»: Այս սատելիտային շրջանակներն ավելի հեռուն գնացին՝ հանրային հարթակներ նետելով «գաղափարներ», թե էլ ովքեր ընտրելու իրավունք չունենան (կամ՝ ունենան): Մասնավորապես, մեկն առաջարկում է դնել «վերջին տարիներին գերակշռապես Հայաստանում բնակվելու» պահանջ: Կամ, ասենք, հարկերը վճարած (չվճարած) լինելու գործոնով պայմանավորված ընտրելու իրավունք տալ: Երևի շուտով կմտածեն՝ «կոմունալները մուծած (չմուծած) լինելու» մասին: Կամ՝ ասում են, որ քվեարկելու իրավունք ունենան միայն նրանք, ովքեր բանակում ծառայել են կամ գոնե «վարժական հավաքներին են» մասնակցել: Եվ այլն, և այլն: Մի հատ էլ մուննաթ են գալիս, թե ինչո՞ւ պիտի այդ «չափորոշիչներին» չհամապատասխանողները քվեարկեն, բորբոքվում են, թե՝ «ձեռքներդ հեռո՜ւ մեր քվեատուփերից...»:

Ի միջի այլոց, ձեռքերի մասին: Մեկը, եթե չենք սխալվում, հրապարակային հայտարարել էր, թե ձեռքերը կկտրի, եթե ՀՀ 1 քաղաքացու քվեին դիպչի (խեղաթյուրի): Շուրջ 60 հազար քաղաքացու քվեն զրոյացրեցին: Ինչևէ: Չշեղվենք ընտրողների սորտավորման քպական ապշեցուցիչ նախաձեռնության բուն խնդրից:

Հարկավ, կարելի է ծաղրել, սարկազմով դիտարկումներ անել, թեպետ դա էլ է արդեն վտանգավոր: Այն առումով, որ դու ծաղրում ես, ասենք՝ «այդպես լավ չի, օրենք ընդունեք, որ քվեարկելու իրավունք ունեն միայն ՔՊ-ի օգտին ձայն տվողները», ու մեկ էլ՝ հո՛պ, տեսնում ես փաշինյանական իշխանությունն արդեն ամենայն լրջությամբ նմանօրինակ նախագիծ է կազմել ու ԱԺ-ում էլ «առաջին ընթարցմամբ» ընդունել:

Իսկ ըստ էության, ներկայացված նախագիծը քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները կամայականորեն սահմանափակելու դրսևորում է: Ու շատ խոցելի է: Ենթադրենք, մարդը արտագնա աշխատանքով է ապրում, տուն պահում և, հասկանալի պատճառներով, տարվա մեծ մասն արտերկրում է: Ուրեմն, ի՞նչ, ինքնաբերաբար զրկվում է քվեարկելու իրավունքի՞ց: Կամ, ենթադրենք, մարդը սովորում է արտերկրում, ուրեմն՝ զրկվո՞ւմ է իր սահմանադրական իրավունքից: Կամ մարդը արտերկրում բուժվում է, նա՞ էլ է զրկվում: Ի՞նչ իրավունքով:

Կամ այդ ինչի՞ց են վերցրել, որ, օրինակ՝ Ռուսաստանից եկած քաղաքացիները «Նիկոլին դեմ» են քվեարկել, իսկ, օրինակ՝ Նիդեռլանդներից եկածները՝ «Նիկոլի օգտին»...

Առհասարակ, ո՞վ է այդ «ի ցար, ի բոգը», որ քնել, քնել, մեկ էլ որոշել է, թե ով իրավունք ունի քվեարկելու, իսկ ով՝ ոչ:

Մի խոսքով, սա թե՛ իրավական, թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով շատ վիճելի, բավականին խոցելի մոտեցում է:

Սակայն այստեղ հիմնականը այդ մոտեցման հեղինակի ավտոկրատիզմն է, մարդկանց շարունակաբար բաժանելու, տարբեր խմբերի «սորտավորելու», այդ խմբերը միմյանց դեմ տրամադրելու, ներքին ատելություն ու թշնամանք սերմանելու անփոփոխ գործելակերպը: Այսինքն, այս ամենը պատահական չէ:

Նախորդած շրջանում անթաքույց էր, օրինակ՝ հայերին «արցախցիներ-հայաստանցիներ» բաժանումն ու մղումը: Այդ հատկանիշն էլ ավելի սուր սկսեց դրսևորվել, երբ հանգամանքների բերումով Փաշինյանը փողոցից եկավ իշխանության:

Արցախցիների, ապա նաև «նախկինների», նաև բարձրաստիճան զինվորականների, Արցախյան ազատամարտի նկատելի դեմքերի հանդեպ ատելության սերմանումը սկսեց համակարգային բնույթ կրել ու շատ ավելի համակարգված դրսևորվել: Ապա Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»: Այլ պիտակումներ ու «սորտավորումներ» էլ են եղել, ըստ նպատակահարմարության: Ըստ այնմ՝ քննադատողները «քրեաօլիգարխիկ» են, «ծախված են», «օտարերկրյա գործակալներ են»:

Բայց այն վայրագ դրսևորումները, որոնք արձանագրվեցին հատկապես վերջին մեկմեկուկես տարվա ընթացքում, ընդամենը հաստատում են, որ քանի գնում՝ այնքան սաստկանում է այդ քայքայիչ գործելակերպը: Արցախցիների հանդեպ ատելությունը նա վերափոխեց շատ ավելի վատ պիտակավորման (օրինակ՝ «փախածներ»): Սկսեց «սորտավորել» Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին (իր «թրի տակով» անցած տիրադավներն ընդդեմ ՀԱԵ իրական նվիրյալների):

Հերթը հասավ ընտրողներին: Ու նոր չհասավ: Փաշինյանը, որ, կրկնենք, անգամ իրենց ԿԸՀ տվյալներով 50 տոկոս չի ստացել, անպատասխանատու կերպով զրպարտեց ավելի քան 500 հազար (իրականում՝ շուրջ 700 հազար) քաղաքացիների՝ հայտարարելով, թե «ընդդիմության համար 100 տոկոսով փողի դիմաց (ընտրակաշառքով) են քվեարկել»: Ըստ որում, եթե անգամ մի քանի տասնյակ «քոփի-փասթ» քրեական գործեր են հարուցել իր ենթակա կամ իր քաղաքական շահերն սպասարկող քննչական մարմինները, եթե անգամ մի քանի հարյուր մարդ նման մեղադրանքներով մեղադրյալի կարգավիճակում է, դա ոչ մեկին ոչ մի իրավունք չի տալիս կես միլիոնից ավելի մարդու պիտակավորել, զազրախոսել ՀՀ ազնիվ քաղաքացիների հասցեին:

Առավել ևս, որ իր՝ Փաշինյանի ստացած քվեները վարչական ռեսուրսի չարաշահման, կառավարության որոշումներով պետական միջոցների հաշվին լայնածավալ նախընտրական «բարիացման» (թոշակներ, նպաստներ և այլն), զինծառայության ժամկետ կրճատելու, մեքենան հարբած վարելու համար զրկվածներին նորից հարբելու և, փաստորեն, այս անգամ մարդկանց վրաերթի ենթարկելու իրավունք տալու գնով են ձեռքբերված: Հիմա հերթը հասել է Հայաստանում 6 ամիս ապրած-չապրածներին իրար հակադրելուն, ռուսաստանաբնակ (կամ այնտեղ ուղղակի աշխատող) ՀՀ քաղաքացիների դեմ ատելություն ու թշնամանք քարոզելուն:

Եվ, այո, Փաշինյանը և նրա ՔՊ-ն ոչ մի կերպ չեն անցնելու պետության խնդիրների վրա կենտրոնանալուն: Նա, որ երկրի գյուղատնտեսությունը, տնտեսությունը, հարյուր հազարավոր մարդկանց դրել է սոցիալտնտեսական լրջագույն վտանգների առաջ, իր «երկրի գլխավոր խնդիր է հռչակում ընդդիմադիր լիդերներին կալանավորելը, բոլոր ընդդիմադիրներին ձերբակալելը, ջախջախելը, մի խոսքով՝ երկիրն անկայունության և ցնցումների հորձանուտ մղելը: Դեռ մի բան էլ կոչ է անում հեղափոխության, այսինքն՝ հրահրում է անկայունություն, բախումներ:

Կա տեսակետ, որ Փաշինյանին «ընտրական սորտավորումը» պետք է, որպեսզի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն Ալիևի ցանկացած ձևով կարողանա անցկացնել: Դա համոզիչ կարող էր թվալ, սակայն եթե ունես մի ԿԸՀ, որը գրիչի կամ ձեռքի շարժումով կարող է միանգամից 60 հազար օրինական քվե ոչնչացնել, ապա հազիվ թե նման ձևականությունների ետևից ընկնելու կարիք լինի: Մյուս կողմից էլ՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը մտածում է, թե՝ «լավ, էլ ի՞նչ անեմ, որ մարդիկ ելնեն փողոց, որ... հոգիս փառավորվի...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում