Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան
Պետությունը չի կարող անվերջ սուբսիդավորել տնտեսվարողներին։ Եթե ավանդական շուկան չվերաբացվի, փոխարինողն էլ չգտնվի, արդեն աշնանը հազարավոր ֆերմերներ կանգնելու են իրենց արտադրանքը վաճառելու, արտահանելու և ֆինանսական լուրջ խնդիրներ հաղթահարելու մարտահրավերի առաջ։
Պետությունը պարտավոր է կանխել սպասվող ճգնաժամը։