45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա
Քիմ Քարդաշյանը Ինստագրամում տարածել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ Մոնակո կատարած իր ուղևորության լուսանկարները։

45-ամյա «սեքս–բոմբը» ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը՝ զբոսանավի վրա կեցվածք ընդունելով կիպ, ծայրահեղ դեկոլտեով փայլուն զգեստով։ Աստղը ապշեցրել է երկրպագուներին այս ուրվագծով, որը կատարելապես ընդգծում էր նրա բարակ իրանը և հայտնի հետույքը։

Քլոե Քարդաշյանը ընտրել է վարդագույն PVC մինի զգեստ։

Քիմը լուսանկարների շարքը պարզապես մակագրել է. «Քույրերի ուղևորություն», ինչը անմիջապես առաջացրել է իր 345 միլիոն հետևորդների ոգևորված մեկնաբանությունների ալիք։ Քլոեն չի կարողացել դիմանալ քրոջը ծաղրելու գայթակղությանը՝ մակագրելով. «Դու գողացել ես իմ լուսանկարները, բայց մենք այնքան խելոք ենք»։

Հայտնի քույրերը մեկնել են Մոնակո՝ Քիմի ընկերոջը՝ Լյուիս Համիլթոնին, աջակցելու 2026 թվականի Մոնակոյի Ֆորմուլա 1-ի Գրան պրիում, որտեղ նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Անդրեա Կիմի Անտոնելիից հետո։ Մրցավազքից հետո 41-ամյա բրիտանացի Ferrari-ի վարորդը, ով սովորաբար հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, բացառություն է արել և հուզիչ խոսքեր ասել իր սիրելիի մասին։

«Զարմանալի է, որ նա այս շաբաթավերջին եկավ ինձ աջակցելու։ Եվ իմ բոլոր ընկերներին։ Հրաշալի է, որ շուրջդ լավ մարդիկ կան, որոնք աջակցում են քեզ։ Եվ Քիմը դա անում է ինձ համար ամեն օր», - ESPN-ին տված հարցազրույցում նշել է Համիլթոնը։