Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում
Քաղաքականություն

Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, կարծես, չբերեցին հայ հանրության կողմից այդքան սպասված արմատական և կտրուկ իշխանափոխությունը, եթե, իհարկե, ընդդիմությունը համակերպվի հրապարակված արդյունքների հետ։

Ընդդիմադիր դաշտը, առաջին տպավորությամբ, չկարողացավ ամբողջությամբ իրացնել իր առջև դրված առավելագույն նպատակները, և հակաեկեղեցական հստակ գործելաոճով հայտնի վարչախմբին հաջողվեց դեռևս պահպանել պետական ղեկը։ Այդուհանդերձ, բացառելով ինքնախաբեության գործոնը՝ վստահաբար պետք է արձանագրենք, որ ընդդիմության համար այս արդյունքը պարտություն համարելը կլինի կոպիտ ռազմավարական սխալ։ Սառնասիրտ քաղաքականության օբյեկտիվ լեզվով ասած՝ սա իշխող ուժի դիրքերի զգալի թուլացում է, քանի որ, ինչպես հասկանում եմ, նրանք վերընտրվեցին էապես պակաս լիազորություններով և վերջնականապես կորցրեցին իրենց նախկին բացարձակ իշխանությունը։ Ստեղծվել է միանգամայն նոր հավասարակշռություն, որը հայ ազգային ուժերից պահանջում է մարտավարական կտրուկ ու խելամիտ փոփոխություններ։ Այս իրողությունը հասկանալու համար պետք է դիմել Սուրբգրային իմաստությանը։ Ելք գրքում Աստված, խոսելով խոստացված երկրից թշնամիների վտարման մասին, ասում է. «Մեկ տարում նրանց քո առջևից չեմ հալածի, որպեսզի երկիրն ամայի չդառնա...Կամաց-կամաց նրանց կհալածեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը» (Ելք 23 – 29։30)։ Սա մեծագույն դաս է մերօրյա իրականության համար։ Մինչ այժմ ողջ հանրային պայքարը տարվում էր մեծ մասամբ էմոցիոնալ գերսպասումներով և արագ հաղթանակի ակնկալիքով։ Այսօր արդեն ակնհայտ է՝ հակաեկեղեցական արշավի և ապազգային երևույթների դեմ պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված։

Կարծում եմ՝ գործող վարչախումբը այլևս չի կարող գործել նախկին ագրեսիվությամբ ու բացարձակ անպատժելիությամբ։ Սա բացառիկ ռազմավարական պատուհան է Սուրբ Էջմիածնի և էությամբ հայ հանրության համար՝ անցնելու երկարաժամկետ, հաստատուն դիրքային ամրապնդման և սեփական ռեսուրսների ճիշտ վերադասավորման։ Այս ընտրություններով հայ հանրությունը մասնակիորեն սահմանափակեց գործող իշխանության բացարձակ կամայականությունները (կրկնեմ, որ սա այն դեպքում, եթե հավաքական ընդդիմությունն ու ժողովուրդը համակերպվեն հայտարարված արդյունքների հետ)։ Իմ դիտարկմամբ, հաջորդ տրամաբանական փուլը պետք է լինի հոգևոր-մշակութային և գաղափարական դիմադրության խորացումը անմիջապես «գետնի վրա»՝ կրթական օջախներում, համայնքային կառույցներում և տեղական լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ համախմբումն այս նոր իրավիճակում դառնում է ոչ միայն զուտ կրոնական հավատքի, այլև հայկական պետականության պահպանման գործնական, կենսական հարց։ Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ հուսահատության մուտքը ազգային ուժերի շարքեր։ Պայքարը չի ավարտվել, այն պարզապես տեղափոխվել է ավելի խորքային, արժեքային և երկարաժամկետ հարթություն, որտեղ հայ հոգու տոկունությունը միշտ հաղթելու է։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում