Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Քաղաքականություն

Օսկանյանը քաղաքականության դուռը փակում է` դեռ չբացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել:
Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ ոք չգիտի: Միայն պարզ է, որ նա ԱԺ ընտրություններից հետո մեկնել էր Հայաստանից: Հիմա չնայած կարճ ժամանակով վերադարձել է, բայց քանի որ գիրք գրելով է զբաղված, հանդիպումների համար ժամանակ չունի:
Մամուլին հասած տեղեկությունների համաձայն փակել է իր քաղաքական էջը: Հանուն անկեղծության նշենք, որ ոչ թե նոր է որոշել փակել այդ էջը, այլ այն երբևէ չի էլ բացել վերջին տասը տարիներին: Ու չնայած ԲՀԿ–ի շնորհիվ նա ԱԺ երկու գումարման ժամանակ էլ կարողացավ պատգամավորի աթոռին նստել, սակայն դեռ չի նշանակում, որ Օսկանյանը քաղաքականության մեջ եղել է:
Ու հիմա ասել, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջն ու նոր շրջափուլի դուռ բացել իր առջև՝ մի փոքր ծիծաղելի է: Մյուս կողմից հասկանալի չէր, թե OՐO «դաշինքի» ֆարսի ժամանակ նա իրականում ինչ դերակատարում ուներ: Տպավորությունն այնպիսին է, որ թե՛ ինքը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ «դաշինքում» ընդամենը դիզայնի կամ ասենք՝ դաշինքի հապավումն ավելի մոգական դարձնելու համար էին հրավիրվել:
Ու թեև որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով այդ դաշինքում ներգրավված երեք բավականին ուժեղ անհատների ներկայությունը խոսում էր դաշինքի հզորության մասին, սակայն շատ արագ պարզվեց, որ նրանց շարքում հայտնված Օսկանյանն ու իր «Համախմբումը» նույնիսկ չեն կարողանում իրենց կուսակցության ներսում հավաքված կուսակիցներին համախմբել, էլ ուր մնաց դաշինքին ու հասարակությանը:
Այնպես որ, ասել, որ Օսկանյանը նոր է որոշել փակել դեպի մեծ քաղաքականություն տանող դռան ճանապարհը, սխալ է: Նա այդ ճանապարհով գնալու ոչ կամք, ոչ էլ ցանկություն երբևէ չի էլ ունեցել, իսկ եթե անգամ մերթ ընդ մերթ հայտնվել է մամուլում, ապա միայն ոչ թե իր կամքով, այլ՝ ցույց տալու, թե ինքն իբր ակտիվ է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում