Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրը մարզերում անցկացնելը հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության մի մասն է։
IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախաձեռնության հենց առաջին օրվանից դրական կարծիքներն ու արձագանքը մեծ էին ինչպես հաճախորդների, այնպես էլ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից․ «Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ զգա, թե որքան ենք կարևորում նրանց հետ համագործակցությունը, ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ ընտրում են հենց մեզ։ Ուրախ ենք, որ Շնորհակալության օրը տանում ենք արդեն նաև մարզեր, նախորդն Արմավիրում էր, այս անգամ Շիրակի մարզում ենք և շուտով նաև Լոռի ենք գնալու։ Թվային զարգացմանը զուգահեռ մենք, միևնույն է, մեծ կարևորություն ենք տալիս հաճախորդների հետ իրական շփմանը», - ասաց Սեդա Ավագյանը։
Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողակ անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։
Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Վահան Մանուկյանն էլ նշեց․ «Մենք ունենք բազմաթիվ հաճախորդներ, որ միշտ նախընտրում են սպասարկվել հենց մասնաճյուղում՝ իրական շփման պայմաններում, ուրախ ենք, որ կարող ենք այսօր նրանց անակնկալ մատուցել, ևս մեկ անգամ այս ձևաչափով շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու համար։ Գյումրիի մասնաճյուղն ամեն օր բացման պահից ակտիվ է․ մենք սպասարկում ենք ոչ միայն քաղաքի, այլև հարակից համայնքների բնակիչներին, և անում ենք ամեն ինչ, որ մեր սպասարկումը միշտ լինի ամենաբարձր որակով ու մեր հաճախորդների կարիքներին համապատասխան», - ասաց Վահան Մանուկյանը։
Հաճախորդների շնորհակալության օրը կշարունակի անակնկալներ մատուցել տարբեր մարզերի մասնաճյուղերի հաճախորդներին, խոստանում են IDBank-ից։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ