Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում Ալիևին
Տնտեսություն

Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն ունի գյուղատնտեսական արտադրության զարգացման համար անհրաժեշտ մի շարք կարևոր նախադրյալներ։ Երկիրը հայտնի է իր բարձրորակ մրգով, բանջարեղենով, գինեգործական արտադրանքով, մեղրով, պահածոներով և մի շարք այլ ապրանքներով։ Հայկական գյուղմթերքը հաճախ առանձնանում է բնական պայմաններում աճեցված լինելու, համային հատկանիշների և որակի շնորհիվ։ Ավելին՝ ժամանակակից աշխարհում օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը Հայաստանի համար կարող էր դառնալ կարևոր մրցակցային առավելություն։

Սակայն նման առավելությունը տնտեսական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ էր պետական համակարգված քաղաքականություն, ռազմավարական պլանավորում և ոլորտային կառավարման արդյունավետ մեխանիզմների առկայություն։ Սակայն անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչ միայն լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը, այլև ամեն ինչ արեց համակարգը ծայրահեղ վիճակի հասցնելու համար: Վերջին օրերի իրադարձությունները, երբ ՌԴ արտահանման հետ կապված լուրջ սահմանափակումներ կան, առավել արդիական են դարձնում այս հարցը: Խոսքն, ընդ որում, ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում, այսինքն, ժամանակին այլընտրանքային շուկաներ գտնելուն, այլև բուն գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Այս տարիների ընթացքում աշխարհում գյուղատնտեսությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Ժամանակակից գյուղատնտեսությունը վաղուց այլևս միայն հող մշակելու կամ բերք հավաքելու գործընթաց չէ։ Այն հիմնված է թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կաթիլային ոռոգման համակարգերի, կլիմայական ռիսկերի կառավարման, սենսորային հսկողության, գենետիկ բարելավված սորտերի, ավտոմատացված արտադրության և բարձր ստանդարտների վրա։ Բազմաթիվ երկրներ գյուղատնտեսությունը վերածել են բարձր տեխնոլոգիական ոլորտի, որտեղ յուրաքանչյուր հեկտարի արդյունավետությունը հաշվարկվում է գիտական մեթոդներով։ Հայաստանը նույնպես կարող էր օգտվել այս միտումներից, սակայն ոլորտում տեխնոլոգիական վերափոխումների տեմպերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Խնդիրը միայն արտադրության ծավալները չեն։ Ավելի կարևոր է արտադրանքի որակը, սերտիֆիկացումը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը։ Ժամանակակից արտահանման շուկաներում մրցունակ լինելու համար բավարար չէ պարզապես արտադրել որակյալ մթերք։ Անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, փաթեթավորման, լոգիստիկայի և հետագծելիության խիստ չափանիշներին։ Եթե պետությունը համակարգված կերպով չաջակցի գյուղատնտեսական տնտեսություններին այս պահանջներին համապատասխանելու հարցում, ապա արտահանման հնարավորությունները սահմանափակվելու են, որքան էլ հիմա իշխանություններն իրենց «պատռեն», թե մի քանի կիլոգրամ ապրանք են ուղարկել ԵՄ։

Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողը եղել է ռուսական շուկան։ Անկասկած, Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի մեծ նշանակություն՝ թե՛ ծավալների, թե՛ պատմական կապերի, թե՛ լոգիստիկ հասանելիության տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտության ամենապարզ կանոններից մեկն ասում է, որ կախվածությունը մեկ շուկայից միշտ պարունակում է բարձր ռիսկեր։ Երբ արտադրանքի գերակշիռ մասը կենտրոնացված է մեկ ուղղությամբ, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչական սահմանափակում կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ ոլորտին։ Կրկնենք՝ այս օրերին կատարվողը հենց դրա վառ վկայությունն է:

Եթե նախորդ տարիներին հետևողական աշխատանք տարվեր Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի և այլ շուկաների ուղղությամբ, ապա այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը շատ ավելի պաշտպանված կլիներ արտաքին ցնցումներից։ Սակայն նման աշխատանքը պահանջում է պետական քաղաքականություն, առևտրային ներկայացուցչությունների ակտիվ գործունեություն, արտադրողների աջակցություն, միջազգային ցուցահանդեսների մասնակցություն և սերտիֆիկացման համակարգերի զարգացում։ Առանց այս ամենի գյուղոլորտը շարունակում է մնալ մեկ հիմնական շուկայի հույսին։

Արդյունքում, երբ արտաքին քաղաքական կամ տնտեսական գործընթացները սկսում են բացասաբար անդրադառնալ հիմնական արտահանման ուղղությունների վրա, առաջին հարվածը սովորաբար ստանում են հենց գյուղատնտեսական արտադրողները։ Ֆերմերները և հատկապես գյուղացիները չեն կարող շատ արագ փոխել իրենց արտադրության կառուցվածքը, նոր շուկաներ գտնել կամ կարճ ժամանակում վերափոխել տնտեսությունը։ Հետևաբար ցանկացած սխալ հաշվարկ առաջին հերթին արտացոլվում է գյուղական բնակչության կենսամակարդակի վրա։

Ապագայի տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ տնտեսական առումով անհրաժեշտ է սթափ գնահատել բոլոր ռիսկերը։ Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա, զարգացած ագրարային համակարգ, խոշոր արտադրական կարողություններ և մասշտաբային տնտեսության առավելություններ։ Եթե հայկական գյուղատնտեսությունը չարդիականացվի, եթե չբարձրացվի արտադրողականությունը, եթե չներդրվեն նոր տեխնոլոգիաներ, եթե չձևավորվեն արդյունավետ կոոպերացիոն համակարգեր և մրցունակ արտադրական ցանցեր, ապա թուրքական համեմատաբար էժան գյուղմթերքի ներթափանցումը կարող է լուրջ մրցակցային ճնշում ստեղծել տեղական արտադրողների համար։

Սա նշանակում է, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն այսօրվա բերքից, այլև այն ռազմավարական որոշումներից, որոնք ընդունվում են այսօր։ Եթե շարունակվի ներկայիս միտումը՝ առանց համակարգային բարեփոխումների, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, որակի բարձրացման, գյուղացուն ուղղված իրական աջակցության և գնային հավասարակշռված քաղաքականության, ապա առաջիկա տարիներին ոլորտը կարող է կանգնել շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ։

Իսկ եթե գյուղատնտեսությունը թուլանա, դրա հետևանքները կզգան ոչ միայն գյուղական բնակավայրերը, այլ ամբողջ տնտեսությունը, պարենային անվտանգությունը և երկրի սոցիալական կայունությունը։ Հետևաբար ժամանակն է գյուղատնտեսությունը կրկին դիտարկել որպես ազգային ռազմավարական առաջնահերթություն և այն դարձնել ոչ թե խնդիրների կուտակման, այլ տնտեսական զարգացման ու արտահանման նոր հնարավորությունների աղբյուր։ Բայց դա արդեն երևի թե հաջորդ իշխանությունների խնդիրը կլինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում