Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Եվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
Տնտեսություն

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

Ամերիաբանկը AMX Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 4 մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի և մեկը`Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:

Մասնավորապես, Ամերիաբանկը լավագույնն է ճանաչվել հետևյալ անվանակարգերում`

  • Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • Բորսայի լավագուն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում
  • Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր:

2025թ. Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է ընձեռել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգին։ Այս ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը հնարավորություն են ստացել բջջային հավելվածից Հայաստանի ֆոնդային բորսայի տարբեր առևտրային հարթակներում իրականացնել գործարքներ իրական ժամանակում, ինչի շնորհիվ Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների քանակը 2026թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 150%-ով, իսկ բորսայի ամենաակտիվ հարթակներից մեկում` կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների մասնաբաժինը հասել է շուրջ 80%-ի:

Նշենք, որ 2025 թ. Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ Բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը` 98 մլրդ դրամ: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հաշվետու ժամանակահատվածում պարտքային կապիտալի շուկայում իրականացրել է 18 նախագիծ, այդ թվում` կապիտալի շուկա առաջին անգամ մուտք գործող 3 ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում: 2025թ. Ամերիաբանկը նաև իրականացրել է ընդհանուր 11 թողարկողի 34 սերիայի արժեթղթերի շուկայի ստեղծում:

2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի կողմից թողարկված և շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի մեջ կազմել է շուրջ 28%:

Հավելենք, որ AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ են շնորհում կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: