Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Հասարակություն

1800 բնակիչ ունեցող համայնքը զրկված է գազից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզի Բուժական համայնքում գազ չկա: Խորհրդային տարիներին համայնքը գազաֆիկացնելու ծրագրի գործնական քայլերը արդեն մեկնարկել էին, խողովակները գրեթե մոտեցրել էին բնակելի տներին, բայց միության փլուզումից հետո ծրագիրն անավարտ, իսկ գյուղն առանց գազի է մնացել մինչ օրս:
Կապույտ վառելիքից այստեղ շուրջ 1800 բնակիչ է զրկված: Գյուղացիների միակ վառելիքը փայտն ու աթարն են:
«Ով ինչ ունի, նա վառելու է: Մեկն՝ աթար, մյուսը՝ բակի ծառերը: Մյուսները՝ շիշ, ցելոֆան, հին շոր, կոշիկ։ Վառելիքի գներն այնքան են թանկացրել, որ մարդ վախենում է կրակ վառի։ Ցուրտ տներում նստելու ենք՝ ի՞նչ անենք, ինչքան կդիմանանք, կդիմանանք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին նրանք:
Գյուղացիները մտավախություն ունեն, որ հավաքած վառելափայտը դժվար մինչև գարուն բավականացնի: Այստեղ տարվա 7 ամիսներին երդիկներից ծուխ է դուրս գալիս: Ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա գտնվող համայնքում ձմեռը երկարատև է և խստաշունչ:
Բուժականցիները նեղսրտում են, որ հարևան գյուղում կապույտ վառելիք կա, իսկ իրենք անտեսված են: Ստիպված են բալոնները գազով լիցքավորել և տուն հասցնել:
«Մեր տեղն իմացող չկա: Ոչ ոք էս գյուղին չի նայում: Գոնե գազը կարող էինք կենցաղում օգտագործել: Էդ հարցում էլ ենք փայտի ու աթարի հույսին»,– նշեցին նրանք:
Համայնքի ղեկավար Կարեն Գալստյանը, գազաֆիկացման մասին խոսելիս, մեր հարցին հարցով պատասխանեց:
«Խի, որ հանրապետության մյուս գյուղերում գազ կա, իրենք գազո՞վ են ջեռուցում: Հիմա գազն էնքան թանկ է, որ ժողովուրդը դրանից օգտվելու հնարավորություն չունի»,– ասաց Գալստյանը:
Կոտայքի մարզպետարանը համայնքի գազաֆիկացման հարցը բարձրացրել է Կառավարությունում: Խնդրին տեղյակ են պատկան բոլոր կառույցները:
«Համենայնդեպս, գազաֆիկացման ծրագիրը առկա է, սակայն ամեն ինչ կախված է «Գազպրոմ Արմենիայից», որը հայտնել է, թե ֆինանսական միջոցների առկայության դեպքում համայնքի գազի հարցը վերջապես լուծում կստանա»,– նշեց նա:
Գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում տեղացիները դժվարությամբ են ձմռան գալուն նախապատրաստվում: Անասնապահությունից և հողագործությունից բացի, բուժականցիները ապրուստ են վաստակում նաև արտագնա աշխատանքի շնորհիվ:
«Ամբողջ գյուղի 90%–ը դրսում մարդ ունի: Գյուղի հույսը դրսից ուղարկված գումարներն են: Աշխատատեղ չկա, ինչ անեն: Տուն էլ չկա, որ վարկ չունենա»,– մտահոգվեցին նրանք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում