Վերանշանակվելու պահին ունեցել է մոտ 40 հազար դոլար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման կենտրոն գործակալության պետ Բաղդասար Սնգրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սնգրյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Թեև ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենա չի հայտարարագրել:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 հազար ամերիկյան դոլար ու 2 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 163 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 122 հազար դրամ աշխատավարձից ու 41 հազար դրամ կենսաթոշակից:
Սնգրյանը միայն այս գործակալությունը չի ղեկավարել. մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ դեռևս 2011 թ. նա եղել է Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրենը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում