Սոցապն «Առողջապահության ազգային ինստիտուտ»–ից տարածքներ է վարձակալել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ի հետ անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ պայմանագիր է կնքել:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից:
«Մեկ անձից կատարվող գնումներ» ընթացակարգով կնքված պայմանագրով նախարարությունը վարձակալել է Երևանի Կոմիտասի պողոտայի 49/4 հասցեում գտնվող մի շարք տարածքներ: Ըստ պայմանագրի՝ վարձակալության նպատակը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելն է:
Պայմանագրով վարձավճարը վարձակալության ամբողջ ժամանակահատվածի համար կազմում է 1 միլիոն 265 հազար ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում