Երեք անշարժ, երեք շարժական. ՊԵԿ նոր աշխատակցի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընդամենը վերջերս ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ նշանակված Հարություն Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Դարբինյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկ առանձնատուն: Շարժական գույքը նույնպես երեքն է՝ «MERCEDES–BENZ G500», «MERCEDES–BENZ S 430 L» և «HONDA FIT 1.3» մակնիշների ավտոմեքենաներ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ նոյեմբերի 13–ի դրությամբ կազմել են 8 միլիոն 300 հազար դրամ ու 17 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 670 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 530 հազար դրամ աշխատավարձից ու 2 միլիոն 140 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում