Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին
Քաղաքականություն

Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանական ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել ընտրապայքարից: Ամենայն լրջությամբ. այն, ինչ կատարվում է, արդեն անհնար է համարել ընտրապայքար, ծրագրերի, գաղափարների շուրջ մրցակցություն կամ նման մի բան: Ոստիկանական, ավելին՝ ժանդարմերիական բռնաճնշումների, ընդդիմադիր հիմնական ուժերի դեմ իրավաքննչական մարմինների միջոցով հարձակվելու, բացառապես ընդդիմադիրների դեմ քրեական գործերի անդադար հարուցումների պայմաններում ի՞նչ ընտրապայքար, առավել ևս՝ ի՞նչ ժողովրդավարություն:

Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Փաշինյանի ինչ-որ նկար պատից պոկելու համար խորհրդավոր պայմաններում Նուբարաշենի հոգեբուժարանում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել մեկ մարդ: Մոտ տասը քաղաքացի ձերբակալվել է Տաշիրում՝ բացառապես այն բանի համար, որ ՔՊ-ի քարոզիչների ներկայությամբ վանկարկել են իրենց նախընտրած թեկնածուի անունը: Անձամբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քաշքշել իրեն հանդիմանած կնոջը: Դրանից բացի, հաստատված փորձ է արվել այդ կնոջը, որ պատերազմում անհայտ կորածի քույր է ու հարգված բժշկուհի, ստիպել, որպեսզի աշխատանքից ազատվելու դիմում գրի: Մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելուց հետո Փաշինյանը թիրախավորել է արցախցիներին ու ատելություն սերմանող արտահայտություններ արել արցախցիների հասցեին, իսկ նրա կողմնակիցները, հենց իր ներկայությամբ, հրմշտոց են հրահրել, ինչից հետո քաղաքացուն, բնականաբար, ձերբակալել են:

Եվս մեկ հատկանշական փաստ. երեկ քրեական վարույթ հարուցվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեմ՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքով, թե նա իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու պարագան: Նարեկ Կարապետյանը հերքել է այդ մեղադրանքը: Բայց, դե, վարույթ հարուցել են, կարող են նաև օրումեջ հարցաքննությունների կանչել, անգամ՝ ազատությունից զրկել: Մի խոսքով՝ խանգարեն, ինչպես կարող են:

Ավելին, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես ՀԷՑ-ը, խլելու են նաև «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերը ընդդիմադիր է, պարզապես կարող են սեփականությունը խլել՝ առանց օրենքի, առանց հիմնավորման:

Այսպիսի փաստեր կարելի է էլի թվարկել: Բայց էականն այն է, որ, այսպես կոչված, իրավապահ մարմինները լծվել են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկելուն, զբաղված են բացառապես ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումներ իրականացնելով, ձերբակալելով, լրտեսելով, գաղտնալսելով, գործեր սարքելով, նախընտրական քարոզչական գործունեությունը խոչընդոտելով: Բավարար է Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ «կարկառուն» քպական ինչ-որ բան ասի՝ նրանց խմբակային շահերի սպասարկմանը լծված «իրավապահ մարմինները» արդեն գործերը հարուցել են ու այդպես շարունակ:

Չենք խոսում արդեն «էժանագին հնդկական կինոյի» տպավորություն թողած «դիմակավորների» տեսանյութի մասին: Շատ փորձագետներ միանգամից նկատեցին, որ իշխանության հասցեին դիմակավորված սպառնալիքների տեսանյութի ետևից երևում են, ամենայն հավանականությամբ, հենց իշխանությունների ականջները: Այսինքն՝ իրենք «սարքել» են, որպեսզի ընդդիմադիրների դեմ զանգվածային բռնաճնշումների պատրվակ ունենան:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սարսափահար է եղել իշխանությունը կորցնելու զգացողությունից: Դա բացահայտ է: Դա հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, այնքան ակնառու է ցուցադրում՝ իր անհավասարակշիռ պահվածքով, իր հիստերիկ բռնկումներով, որ այլ հիմնավորումներ պետք չեն: 

Բուն խնդիրը, սակայն, տվյալ դեպքում այն է, որ նույն այդ իրավապահ մարմինների ծառայողները, հաճախ նաև հարկադրված կերպով հակաիրավական «բեսպրեդելի» դիմողները պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին կյանքը չի ավարտվում: Հունիսի 8 է լինելու, նույնիսկ՝ հուլիսի 8 է լինելու: Հունիսի 7-ին, այո, հնարավոր է, ավարտվի Նիկոլ Փաշինյանի 8 տարվա աղետային իշխանավարումը: Հնարավոր է: Բայց կյանքը հաստատ չի ավարտվելու: Մի՛ մտեք ավելորդ մեղքի տակ: Թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ իրավական առումով մի մտեք: Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունից կառչած մնալու համար իմաստ չունի, որ դուք նման զոհողությունների գնաք:

Հաջորդը, ինչն ուղղակիորեն աչքի է զարնում, Եվրամիության, այսպես կոչված՝ «առաջադեմ ու ժողովրդավարական» եվրոպական կառույցների ու դրանց տարատեսակ ներկայացուցիչների քար լռությունը, եթե չասենք՝ պապանձվածությունն է՝ Հայաստանում տեղի ունեցող խայտառակությունների հետ կապված: Հայաստանի այս ընտրություններին հետևող Եվրամիության կամ եվրոպական կառույցները ծպտուն անգամ չեն հանում իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների և ժողովրդավարական սկզբունքներին հակասող գործելակերպի (այդ թվում՝ մրցակիցների մեկուսացման) վերաբերյալ:

Ավելին, հայտնի է, որ Եվրամիությունն ուղղակիորեն միջամտել է Հայաստանի ներքին գործերին, Հայաստան է գործուղել մանիպուլ յատորների ու ապատեղեկատվական «գեբելսիկների» «մասնագիտացված խումբ», որոնց առաջադրանքը հայ ժողովրդի դեմ ապատեղեկատվական դիվերսիաներ իրականացնելն է, ինչպես իրենք են սիրում ասել՝ «հիբրիդային պատերազմ» մղելը՝ նույն «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու անվան տակ: Ու առաջին դրսևորումներ արդեն իսկ առկա են:

Հանրագումարում ստացվում է, որ հակաիրավական բեսպրեդելի մեջ թաթախված ռեպրեսիվ մարմիններն ու «գեբելսյան» մեթոդներով առաջնորդվող եվրոպական «գաստրոլ յոր» քարոզիչները միավորվել են՝ ընդդեմ հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, այլ եվրակառույցներին ու նրանց ներկայացուցիչներին, ապա նրանք առնվազն խորհելու տեղ ունեն: Իրենք դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ մեր երկրում կատարվող խայտառակության մասին իրենց անաչառ խոսքն ասելու համար: Դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ «իրենց» Փաշինյանին կարգի հրավիրելու համար: Բայց կարող են նաև լռել: Ինչպես մինչև հիմա: Սակայն այդ դեպքում Եվրոպայի լռությունը «ոսկի» չի լինելու: Ավելին, ստեղծված իրավիճակում այդ լռությունը միայն մեկ մեկնաբանություն է ունենալու՝ հանցակցություն, մեղսակցություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում