Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
Քաղաքականություն

«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավի այս մի քանի օրերն աչքի ընկան բուռն էմոցիաներով, այս պահին իշխող ուժի ղեկավարի կողմից վիրավորանքներով ու մեղադրանքներով։ «Մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը բավականին առիթներ եղել են քաղաքացիների հետ զրուցելու, և ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ քաղաքացիները, զգալով օդում եղած լարվածությունը, նույնիսկ ավելի ծայրահեղ բառապաշարով և գործողություններով քարոզարշավ էին սպասում։ Արձանագրենք, որ վերջին երկու-երեք օրերն են, որ լիակատար համապատասխանում են այդ սպասումներին։ Գալիս ենք մի փուլ, երբ գաղափարների կամ առաջարկների փոխարեն ավելի շատ լսում ենք սպառնալիքներ ու հակադարձումներ այդ սպառնալիքներին, վիրավորանքներ ու հակադարձում վիրավորանքներին։ Չեմ կարծում, որ դա շատ բացասական է կամ շատ դրական։ Սա արտացոլումն է այն իրողության, որում գտնվում ենք։ Հայաստանը ոչ ստանդարտ վիճակում է։ Այսօր բառիս բուն իմաստով ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած։ Ընդհանրապես, Սարդարապատի գործոնը մեր պատմության մեջ, իմ խորին համոզմամբ, գուցե ոչ այդքան մասնագիտական գնահատական կտամ, պետք է նաև վերանայենք հետևյալ առումով՝ ախր, ո՞նց ստացվեց, որ թողեցինք հասնեն Սարդարապատ։ Բայց այդ հարցի պատասխանը երևի բոլորս հիմա տեսնում ենք։ Ո՞նց թողեցինք, որ հասնենք ընտրական Սարդարապատի։ Երևի այս տեսակ գործընթացներ եղել են նաև 20-րդ դարասկզբին։ Այս վերջին երեք օրերը վառ արտացոլումն են նրա, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը շատ լավ հասկանում են այս ընտրությունների արդյունքների գինը։ Մեկը երկրի համար է հասկանում, մյուսը՝ իր անձնական քաղաքական ապագայի համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ինչո՞ւ է Արցախի ու արցախցիների հանդեպ իր ատելության դրսևորումները Նիկոլ Փաշինյանը ներմուծել ընտրական քարոզարշավ։ «Նիկոլ Փաշինյանը վերադարձել է իր «բազային կարգավորումներին»։ Այս մարդն արցախատյաց, ռուսատյաց քաղաքական գործիչ է։ Դա հանրագումարում բերել է նրան, որ նա դարձել է հայաստանատյաց։ Չեմ ասում, որ նա դա ի սկզբանե ուզել է, բայց դրան եկել է։ Նա ունի որոշակի էլեկտորատ, որն իրեն սատարել է 2018, 2021, նույնիսկ 2023 թվականներին, երբ նա Արցախը հանձնում էր, բայց այդ էլեկտորատը չի արձագանքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչող թեզերին այնպես, ինչպես կուզենար Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ հազարավոր մարդիկ հերթեր չեն կանգնում իրեն աջակցելու, իր հետ հանրահավաքին մասնակցելու կամ նկարվելու համար։ Դիմել են դասական քաղտեխնոլոգիական փորձված մեթոդի. ստեղծում ես թշնամու կերպար, այս դեպքում վերակենդանացնում ես թշնամու կերպար և փորձում ես այդ թշնամու կերպարի շուրջ մաքսիմալ կոնսոլիդացնել հանրության մեջ առկա քո էլեկտորալ զանգվածին, աջակիցներին։ Նա ղարաբաղցիների ու ռուսների դեմ ատելության վրա ուզում է մարդկանց տանի ընտրատեղամաս, ասում է՝ եթե իմ պես ատում եք ու վախենում եք ռուսներից ու ղարաբաղցիներից, գնացեք, քվեարկեք։ Սա պետք է արձանագրենք ապագայի և, ըստ այդմ, համապատասխան հետևություններ անելու համար։ Մենք փոքր երկրում ենք ապրում։ Նիկոլ Փաշինյանի տեսակետները նոր չեն։ Այս տեսակետների վերաբերյալ հետընտրական փուլում հետևություններ պետք է անի Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես նրանք, որոնք տարիներ շարունակ այս մարդուն ֆինանսավորել են, «քաղաքական առաստաղ» են տվել, օգտագործել են իրենց հակառակորդների դեմ։ Կարծում եմ՝ մեր միջազգային գործընկերներն էլ են այս ամենից համապատասխան հետևություններ անելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով իշխանությունների և ընդդիմության՝ հանրությանը տրվող մեսիջներին, քաղաքագետը նշում է՝ իշխանությունների թիվ մեկ թեզն այն է, որ փորձում են ժամանակավոր հրադադարը ներկայացնել որպես խաղաղություն։ «Կամ՝ ոչ թե սոցիալական խոստումներ են տալիս, այլ հրշեջ բրիգադների նման փորձում են կրակները մարել՝ տասը հազար դրամով թոշակներն ավելացնելով, վարորդական իրավունքների վերականգնումով, թեպետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ կառավարության նիստում բողոքում էր վարորդներից, որոնք զրկվել են վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Իրենց մոտ իրավիճակն այնքան՝ չասեմ կրիտիկական է, բայց լուրջ է, և նույնիսկ մի քանի հազար վարորդի ձայնն իրենց համար այնքան կարևոր է (որոնք, հնարավոր է, վարորդական իրավունքի վկայական ստանալուց հետո գնան և ՔՊ-ի օգտին քվեարկեն), որ պատրաստվում են այդ քայլն էլ անել։ Իրենց սոցիալական խոստումները կամ գործողությունները մեծապես ուղղված են դրան՝ այս կրիտիկական պահին մարել կրակը, փորձել թեկուզ և փոքր, բայց ինչ-որ խմբերի ևս ներգրավել, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում եկել, հասել է իր «էլեկտորալ առաստաղին», այսինքն՝ կա որոշակի զանգված, որը պատրաստ է գնալ ու քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Լավ է, թե վատ, բայց սա կա, մարդիկ մեզ հետ միասին ապրում են նույն երկրում։ Կա նաև վարչական ռեսուրսը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը ոչ թե պարզապես հայտ է ներկայացրել մոնոպոլիան պահպանելու, նա ուզում է 65 տոկոս ձայն ստանալ, բայց այն գործողությունները, որոնք իրենք են իրականացնում, խոսում են այն մասին, որ, մեղմ ասած, դա հնարավոր չի լինում ստանալ։ Այս խոսույթին պետք է շատ լուրջ վերաբերվենք։ Այս մարդու համար ցանկացած այլ ցուցանիշ պարտություն է լինելու, որովհետև այն պարտականությունները, պարտավորությունները, որ նա իր վրա վերցրել է, չի կարող կյանքի կոչել առանց սահմանադրական մեծամասնության, իսկ հիմա իրենք մաթեմատիկական մեծամասնություն ստանալու հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն։ Սա՝ իշխանությունների և իրենց նպատակների մասով։ Իսկ հիմա՝ ընդդիմության մասով։ Ընդդիմության ներկայացրած թեզերը, առնվազն առաջին եռյակի մասին է խոսքը, թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությանը վերաբերող, շատ դեպքերում նման են, զուգահեռ են։ Մեկ օրինակ՝ մեր սրբավայրի՝ Էջմիածնի մասով, եթե չեմ սխալվում, առնվազն երկու կուսակցությունների, դաշինքների մոտ ունենք ծրագիր, որ Էջմիածինը դառնա հատուկ տուրիստական վայր, և որպես առաջին քրիստոնյա ազգ՝ փորձենք այս կարևորագույն սրբավայրը նյութականացնել։

Փորձեցի այս օրինակը բերել և ոչ թե, ասենք, արտաքին քաղաքականության, որ ցույց տամ՝ մի փոքր երկրում ենք ապրում, խնդիրները բոլորի աչքի առաջ են, լուծումները ևս բոլորի աչքի առաջ են, և տրամաբանական է, որ որոշ հարցերում զուգահեռներ կարելի է անցկացնել լուծումների մասով։ Եվս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Ռուսաստանից եկող ազդակները վկայում են հետևյալի մասին. եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ չի փոխվում։ Դա նշանակում է, որ լրջագույն խնդիրներ ենք ունենալու թե՛ տնտեսական առումով, թե՛ դրանից բխող անվտանգային ռիսկերն են ավելանալու։ Հատուկ ուզում եմ սա շեշտել նաև պետական ապարատի ներկայացուցիչների համար, որոնք ուշի ուշով հետևում են այս ամենին, որոնք և՛ բիզնես, և՛ անձնական կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Բոլորն այս ընդհանուր խնդիրների հետ առնչվելու են, եթե Նիկոլ Փաշինյանը մնա։ Ընդդիմությունն այս առումով շահեկանորեն առանձնանում է Նիկոլ Փաշինյանից, որովհետև ընդդիմության մեջ մարդիկ են, որոնց հետ Ռուսաստանը պատրաստ է գործընկերային հարաբերություններ ունենալ։ Ավելին, ընդդիմության մեջ կա առանձին վերցրած մեկ պետական գործիչ, ով Ռուսաստանի համար ընկալվում է որպես մաքսիմալ վստահելի գործընկեր Հայաստանում։ Սա ընդդիմության թիվ մեկ մրցակցային առավելությունն է։ Եթե իշխանությունները փորձում են ներկայանալ որպես Ալիևի և Էրդողանի թեկնածուներ, ընդդիմությունն այս առումով ունի ռեսուրս ցույց տալու, որ Ռուսաստանի համար նախընտրելի գործընկեր է։ Անմեղսունակ քարոզ է Հայաստանում արվում, որ եթե Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակից ես, ուրեմն «գուբեռնիա» դառնալու կողմնակից ես և այլն։ Այս անմեղսունակ պատկերից պետք է դուրս գալ և հստակ մատնանշել, որ հենց ընդդիմության մեջ են այն գործիչները և հատկապես առանձին վերցրած մեկ գործիչ, ով Ռուսաստանի համար ընկալվում է որպես նախընտրելի քաղաքական գործընկեր։ Մեր հասարակությունը սա պետք է հասկանա, ու երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է բերել, ընդդիմությունն էլ լավ կանի հասարակությանը հասկացնի, որ Ադրբեջանի հետ, իբր թե, բերած խաղաղությունը ոչ միայն չկա, այլ նաև կարող է բերել պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատերազմ ասածը միայն ռազմական բախման մասին չէ։ Խոսքը լրիվ այլ երևույթների մասին է։ Լավ կլինի ընդդիմությունը սա շատ պարզ հասարակությանը ներկայացնի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի հետ պատերազմ չցանկացող պետությունը ու հասարակությունը կցանկանա Ռուսաստանի հետ պատերազմ։ Կրկին նշեմ՝ խոսքը ռազմական բախման մասին չէ»։

Իսկ վերջում՝ հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ «Ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ունեն լեգիտիմ հնարավորություն՝ պատժել Նիկոլ Փաշինյանին չկատարած խոստումների համար։ Բայց կա, իհարկե, նաև ուրիշ կողմը. սա նաև լեգիտիմ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք կիսում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այն է՝ արցախցիներն ու ռուսները մեր թշնամիներն են, թուրքերն ու ադրբեջանցիները՝ մեր բարեկամները։ Իրենք էլ ունեն լեգիտիմ հնարավորություն Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել այո։ Դրա հետևանքները բոլորս ենք զգալու։ Հունիսի 7-ին մարդիկ գերդաստաններով, տոնական տրամադրությամբ պետք է գնան և մասնակցեն ընտրություններին, կրկին ասեմ՝ պատժելու նրանց, ովքեր իրենց խաբել են: Բայց ևս մի կարևոր դիտարկում ընտրողների համար. մուտք գործեք elections.am կայք, «Ընտրողների ռեգիստր» բաժին, որոնեք ձեր անուն ազգանունը, տեսեք՝ որ ընտրատեղամասում պետք է քվեարկեք, որովհետև արդեն կան տեղեկություններ, որ մարդկանց ավանդական ընտրատեղամասերը փոխում են։ Ճշտեք ձեր ընտրատեղամասը, արձանագրեք դա ձեզ համար և ստուգեք՝ արդյո՞ք Ձեր հասցեում կան գրանցված այլ մարդիկ, թե՞ ոչ։ Եթե տեսնում եք այլ մարդկանց գրանցում կամ Ձեր գրանցման վայրի փոփոխություն ընտրատեղամասի առումով, դիմում եք կա՛մ իրավապահ մարմիններին, կա՛մ ընդդիմադիր կուսակցություններին, դաշինքներին՝ իրավական աջակցության համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում