Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր քաղաքական դաշտում սովորաբար առաջին հերթին քննարկվում են անվտանգությունը, բանակը, դիվանագիտությունը, տարածաշրջանային հակամարտությունները կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Սակայն հաճախ ուշադրությունից դուրս է մնում մի շատ կարևոր իրողություն. աշխարհաքաղաքականությունը միայն սահմանների, դաշինքների և ռազմական հավասարակշռության մասին չէ։ Այն ամեն օր մտնում է մարդկանց տուն՝ հացի, շաքարի, բենզինի, բուսայուղի, կենցաղային տեխնիկայի և նույնիսկ խանութների դարակների միջոցով։ Ժամանակակից աշխարհում սպառողական շուկան այլևս պարզապես տնտեսության առանձին ոլորտ չէ։ Այն դարձել է պետությունների ազդեցության, տնտեսական կախվածությունների և հասարակական տրամադրությունների ձևավորման կարևորագույն գործիքներից մեկը։ Պետությունները վաղուց հասկացել են, որ ազդեցությունը հնարավոր է ոչ միայն զենքով կամ քաղաքական ճնշմամբ, այլ նաև այն միջոցով, թե որտեղից է ժողովուրդը ստանում իր հիմնական սպառողական ապրանքները, ինչ գնով է դրանք ստանում և ինչ տնտեսական միջավայրի հետ է կապում իր առօրյա կայունությունը։

Այս համատեքստում Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որտեղ տնտեսական քարտեզները հաճախ ավելի ուժեղ են ազդում, քան քաղաքական քարտեզները։ Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը ցույց է տալիս, որ երկրի սպառողական համակարգը մեծապես կախված է արտաքին շուկաներից, հատկապես՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից ներմուծումները կազմում են Հայաստանի ներմուծման համակարգի գերակշիռ մասը, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք սպառողական ապրանքների՝ շուկաներում կախվածությունը գրեթե ամբողջական է։ Ցորենի, ալ յուրի, շաքարի, բուսայուղի, վառելիքի և մի շարք պարենային ապրանքների դեպքում արտաքին շուկաների ցանկացած տատանում շատ արագ փոխանցվում է հայկական տնտեսությանը։

Երբ Ռուսաստանում փոխվում է ցորենի գինը, որոշ ժամանակ անց դրա ազդեցությունը զգացվում է նաև Երևանում հացի գնի մեջ։ Երբ բարձրանում է ռուսական վառելիքի արժեքը, կամ փոխվում են մատակարարման պայմանները, դա անդրադառնում է ոչ միայն վառելիքի գների, այլ ամբողջ տնտեսության վրա։ Վառելիքը մտնում է գրեթե բոլոր ապրանքների ինքնարժեքի մեջ՝ տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և արտադրություն։ Այդ պատճառով վառելիքի թանկացումը սովորաբար առաջացնում է շղթայական գնաճ։ Շաքարի և բուսայուղի շուկաներում ևս կախվածությունը արտաքին մատակարարներից բարձր է։ Իսկ քանի որ այդ ապրանքները լայն սպառում ունեն, դրանց գների ցանկացած փոփոխություն անմիջապես ազդում է հասարակության սոցիալական վիճակի վրա։

Սակայն խնդիրը միայն տնտեսական չէ։ Այստեղ առաջանում է շատ ավելի խորքային երևույթ՝ տնտեսական կախվածության հոգեբանական ազդեցությունը։ Երբ մարդկանց առօրյա սպառման զգալի մասը երկար տարիներ ձևավորվում է մեկ երկրի տնտեսական համակարգի միջոցով, հասարակական ընկալումների մեջ նույնպես սկսում է ձևավորվել որոշակի կապ այդ երկրի հետ։

Մարդը քաղաքականությունը գնահատում է ոչ միայն գաղափարախոսությամբ, այլ նաև իր ամենօրյա կյանքի փորձով։ Եթե հասարակությունը երկար ժամանակ ապրում է այն զգացողությամբ, որ հիմնական սոցիալական ապրանքների կայունությունը կապված է տվյալ երկրի հետ, ապա այդ երկիրը աստիճանաբար սկսում է ընկալվել ոչ միայն որպես առևտրային գործընկեր, այլ նաև որպես տնտեսական անվտանգության տարածք։

Հենց սա է պատճառը, որ սպառողական շուկայի կառուցվածքը վաղուց դադարել է զուտ տնտեսական հարց լինելուց։ Այն վերածվել է աշխարհաքաղաքական գործոնի։ Երբ աշխարհը մտավ նոր տնտեսական և քաղաքական փուլ, Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը փոխեց առևտրային հոսքերը, լոգիստիկ համակարգերը և տարածաշրջանային տնտեսական կապերը, բնականաբար, Հայաստանը ևս հայտնվեց այդ փոփոխությունների կենտրոնում։ Մի կողմից՝ կտրուկ աճեցին արտաքին առևտուրը, վերաարտահանումը և ֆինանսական հոսքերը, մյուս կողմից՝ ավելի խորացավ կախվածությունը ռուսական տնտեսական համակարգից։

Միաժամանակ սկսեցին ուժեղանալ նաև այլ ուղղություններ։ Չինաստանը վերջին տարիներին դարձել է հայկական շուկայի կարևորագույն մատակարարներից մեկը՝ հատկապես կենցաղային ապրանքների, տեխնիկայի, հագուստի և մանր սպառողական ապրանքների ոլորտներում։ Չինական արտադրանքը հաճախ գործում է որպես հակագնաճային գործոն, որովհետև ապահովում է համեմատաբար մատչելի ապրանքներ։ Սակայն այստեղ ևս Հայաստանը կախված է գլոբալ լոգիստիկ շղթաներից։ Եթե համաշխարհային փոխադրումները թանկանում են, կամ առաջանում են մատակարարման խնդիրներ, այդ ազդեցությունը շատ արագ փոխանցվում է հայկական շուկային։

Եվրոպական ուղղությունն ունի բոլորովին այլ տրամաբանություն։ Եվրոպական միության շուկաները Հայաստանի վրա ազդում են ոչ այնքան սոցիալական սպառման, որքան տեխնոլոգիական, արտադրական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Եվրոպայից ներմուծվում են մեքենաներ, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, դեղորայք և բարձրարժեք արտադրանք։ Եվրոպական տնտեսական ազդեցությունը սովորաբար անմիջապես չի արտահայտվում էժան ապրանքներով։ Այն ավելի շատ կապված է արտադրության որակի, տեխնոլոգիական արդիականացման, մրցակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ։ Եվրոպան ոչ միայն շուկա է, այլ նաև կանոնների համակարգ։ Այն կարող է բարձրացնել տնտեսության որակը, բայց միաժամանակ նաև մեծացնել ծախսերը և մրցակցային ճնշումը։

Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը։ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, առաջին ազդեցությունը կլինի լոգիստիկ ծախսերի վրա։ Այսօր Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը իրականացվում է երկար և թանկ երթուղիներով՝ հիմնականում Վրաստանի տարածքով։ Թուրքիայի հետ անմիջական ցամաքային կապի բացումը կարող է էապես նվազեցնել բազմաթիվ ապրանքների տեղափոխման ծախսերը։ Սա առաջին հերթին կազդի շինանյութերի, տեքստիլի, կահույքի, սննդամթերքի, կենցաղային տեխնիկայի և լայն սպառման այլ ապրանքների վրա։ Թուրքիան տարածաշրջանում ունի ուժեղ արդյունաբերական համակարգ և համեմատաբար էժան արտադրություն։ Այդ պատճառով թուրքական շուկայի ինտեգրումը հայկական տնտեսության մեջ կարճաժամկետ հատվածում կարող է ունենալ հակագնաճային ազդեցություն։ Սպառողը կարող է ստանալ ավելի մատչելի ապրանքներ, ավելի մեծ ընտրություն և ավելի արագ մատակարարումներ։ Սակայն այստեղ անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր հանգամանք. էժան ապրանքը միշտ չէ, որ նշանակում է ուժեղ տնտեսություն։ Եթե տեղական արտադրողը չկարողանա մրցակցել թուրքական լայնածավալ արտադրության հետ, ապա կարող են թուլանալ հայկական փոքր արտադրությունները, գյուղատնտեսական վերամշակման ոլորտը, թեթև արդյունաբերությունը և տեղական արտադրական շղթաները։ Կարճաժամկետ հատվածում շահում է սպառողը, բայց երկարաժամկետ հեռանկարում կարող է տուժել տնտեսական ինքնուրույնությունը։ Եվ հենց այստեղ է սկսվում Հայաստանի համար իրական ռազմավարական խնդիրը՝ ներքին մրցունակության բարձրացումը։

Հայաստանը արտաքին մրցակցությանը չի կարող դիմանալ միայն մաքսային պատնեշներով կամ քաղաքական հայտարարություններով։ Փոքր տնտեսությունների հիմնական ուժը սովորաբար ոչ թե ծավալն է, այլ ճկունությունը, որակը, մասնագիտացումը և պետական խելամիտ քաղաքականությունը։ Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ շուկան փոքր է, արտադրական ծախսերը՝ բարձր, կապիտալը՝ սահմանափակ, իսկ արտաքին մրցակիցները ունեն մասշտաբային հսկայական առավելություններ։ Այդ պատճառով առանց ներքին տնտեսական ամրապնդման բաց շուկան կարող է վերածվել ոչ թե զարգացման, այլ կախվածության մեխանիզմի։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի նաև գյուղատնտեսության հարցը, որովհետև Հայաստանի սպառողական անվտանգության հիմքում շարունակում է մնալ պարենային համակարգը։ Միջազգային փորձը բավական հստակ ցույց է տալիս, որ գյուղատնտեսության հիմնական խնդիրը ոչ թե փոքր հողակտորներն են ինքնին, այլ դրանց մեկուսացված, չկազմակերպված և տեխնոլոգիապես թույլ վիճակը։ Այսինքն՝ հաջող երկրների փորձը ցույց է տալիս, որ լուծումը ոչ թե փոքր գյուղացիական տնտեսությունները վերացնելն է, այլ դրանք վերածելը կազմակերպված, կոոպերատիվ և շուկային ինտեգրված համակարգի։ Հայաստանի ներկայիս գյուղատնտեսական կառուցվածքը ձևավորվել է հողատարածքների մասնատման արդյունքում, երբ ստեղծվեցին հարյուր հազարավոր փոքր տնտեսություններ։ Սա երկարաժամկետ հեռանկարում բերեց ցածր արտադրողականության, մեխանիզացիայի դժվարության, շուկայի սահմանափակ հասանելիության և բարձր ծախսերի։

Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ փոքր ֆերմերային տնտեսությունները կարելի է պահպանել՝ միաժամանակ ստիպելով նրանց համագործակցել։ Փոքր տնտեսությունները միավորվում են կոոպերատիվների մեջ՝ միասին ձեռք բերելով տեխնիկա, միասին վաճառելով արտադրանքը, միասին ստանալով սուբսիդիաներ և միասին մուտք գործելով շուկաներ։ Այս մոդելը կարևոր է Հայաստանի համար, որովհետև այն պահպանում է գյուղական սոցիալական կառուցվածքը, բայց միաժամանակ լուծում է մասշտաբի խնդիրը։

Միջազգային փորձը նաև ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը դառնում է մրցունակ միայն այն դեպքում, երբ ինտեգրվում է տեխնոլոգիային։ Ոռոգման համակարգերի արդիականացում, կաթիլային ոռոգում, հողի թվային քարտեզագրում, գիտական սերմնաբուծություն, եղանակային տվյալների օգտագործում՝ այս ամենը այլևս ոչ թե լրացուցիչ առավելություն է, այլ գոյատևման պայման։ Հայաստանի համար սա հատկապես կարևոր է, որովհետև ջրային և հողային ռեսուրսները սահմանափակ են, իսկ կլիմայական ռիսկերը՝ աճող։ Պետության կողմից ոռոգման համակարգերի ստեղծումը և գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով ջրամատակարարման ապահովումը ևս կնպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը:

Մեկ այլ կարևոր ուղղություն է ամբողջ ագրոարժեշղթայի ձևավորումը։ Գյուղացին պետք է դադարի լինել միայն արտադրող։ Նա պետք է դառնա ամբողջ տնտեսական համակարգի մաս՝ պահեստավորումից և սառնարանային տնտեսությունից մինչև վերամշակում, լոգիստիկա և վաճառք։ Հակառակ դեպքում շահույթի հիմնական մասը շարունակում է կենտրոնանալ միջնորդների մոտ։

Գյուղատնտեսության վերակառուցումը անհնար է նաև առանց ֆինանսական հասանելիության։ Փոքր գյուղացիական տնտեսությունները չեն կարող ներդնել տեխնոլոգիա կամ նոր արտադրական համակարգեր, եթե չունեն երկարաժամկետ և մատչելի ֆինանսավորում։ Հետևաբար, առանց գյուղատնտեսական վարկավորման համակարգի բարեփոխման նույնիսկ լավագույն ծրագրերը չեն աշխատի։ Սակայն խնդիրը միայն տնտեսագիտական չէ։ Այն նաև կրթական և քաղաքակրթական խնդիր է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության արդիականացումը միշտ ուղեկցվում է կրթությամբ։ Ֆերմերը դառնում է ոչ միայն աշխատող, այլ նաև գիտելիք օգտագործող տնտեսվարող։ Սա պահանջում է ագրոտեխնիկական կրթություն, խորհրդատվական համակարգ և նոր սերնդի ներգրավում գյուղատնտեսության մեջ։

Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ գյուղատնտեսությունը հաճախ ընկալվում է որպես ցածր արտադրողական ոլորտ, մինչդեռ ժամանակակից աշխարհում բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությունը կարող է դառնալ բարձր եկամտաբեր և արտահանմանը միտված ոլորտ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջ կանգնած ընտրությունը բավական հստակ է՝ կա՛մ պահպանել մասնատված և ցածր արտադրողական տնտեսությունը, կա՛մ կառուցել համագործակցային, տեխնոլոգիական և շուկային ինտեգրված տնտեսական համակարգ։

Այսօր արդեն ակնհայտ է, որ գնաճը Հայաստանում վաղուց դադարել է միայն դրամավարկային երևույթ լինել։ Այն դարձել է աշխարհաքաղաքական գործընթացների անմիջական արտացոլումը։ Երբ Ռուսաստանում փոխվում է ռուբլու արժեքը, երբ Եվրոպայում թանկանում են էներգակիրները, երբ Չինաստանում խափանվում են մատակարարումները, կամ երբ տարածաշրջանում փակվում են սահմանները, այդ ամենը որոշ ժամանակ անց զգացվում է նաև հայկական ընտանիքների ամենօրյա ծախսերում։ Եվ հենց այստեղ է, որ հացը, շաքարը, բենզինը և խանութների դարակները դադարում են պարզապես տնտեսություն լինել։ Դրանք վերածվում են աշխարհաքաղաքականության ամենօրյա արտահայտության։ Փոքր պետությունների իրական անվտանգությունը միայն բանակով չի որոշվում։ Այն սկսվում է այն պահից, երբ երկիրը կարողանում է պահպանել իր տնտեսական մրցունակությունը, արտադրական ներուժը և սպառողական ինքնուրույնությունը նույնիսկ բաց և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում