Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում
Քաղաքականություն

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է։ Ասված է Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բանտից հղված  աուդիոուղերձում։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագին հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, բարի կամքի մարդիկ աշխարհով մեկ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, ստիպված դիմում եմ ձեզ, քանի որ այլ այլընտրանք պարզապես չունեմ, դուք գիտեք, որ մենք արդեն երեք տարի այստեղ ենք, դատական գործընթացներ են գնում և, իհարկե մեծ խախտումներով, բայց վերջին այդ խախտումներին գումարվել է ևս մեկը, անհետացել են այստեղ վերաքննիչ դատարան ուղղված իմ նամակ բողոքները, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործը, իսկ մենք ուզում ենք դիմել միջազգային դատարան։

Ինձ իմ փաստաբանն է դրա մասին տեղյակ պահել մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման։ Դա, իհարկե, անակնկալ էր, քանի որ վերջին օրը պետք է լիներ փետրվարի 25-ը, իսկ փետրվարի 23-ին ես երկու դիմում ուղարկել եմ մեկուսարանից, մի հատ էլ նամակ մեկուսարանի պետի միջոցով, խնդրանքով, որ սա ուղարկեն։ Եվ այդ ամենը անհետացել է, չկա։ Ստիպված ևս մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը, հետևաբար չի բացառվում, որ փորձ անեն, որ թույլ չտան, որպեսզի ես դիմումներս ներկայացնեմ Վերաքննիչ դատարան։

Բացի դրանից, ապրիլի 21-ի մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակառգրավվել է նաև իմ վերջին եղույթը առաջին ատյանի դատարանում, 2025–ի դեկտեմբերի 19-ին։ Սա նույնպես ոչ այլ ինչ է, քան քայլ ոչնչացնելու բոլոր քննադատական ելույթները։ Հետևաբար, խնդրում եմ բոլորդ սա ընդունեք որպես տեղեկություն, միջազգային դատարանին որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը ի գիտություն, որովհետև մենք ուզում ենք իսկապես դիմել միջազգային դատարան։

Հետևաբար կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ այս հարցում։ Ես սա անում եմ հանուն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հանուն իսկական խաղաղության, և կարծում եմ՝ սա միակ ճանապարհն է այս ուղղությամբ։ Հետևաբար նաև կխնդրեի որպեսզի պահանջեք, խնդրեք, որպեսզի մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացվել։

Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնել դատական գործընթացը, ո՞վ է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ, ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային։

Այնքան շատ էին այդ չարաշահումները, խախտումները, որ նույնիսկ որոշ փաստաբաններ դրա մասին նշել են, հայտնելով, որ ժամանակը կգա, իրենց համար ամոթ կլինի այդ բոլոր խախտումների համար։ Ես կասեի նաև ցավոտ կլինի, որովհետև կան որոշ գաղափարներ, որոշ չգրված օրենքներ, գրված օրենքներ, հավատքի հետ կապված, որոնց խախտումը, այդ թվում, առավել ևս գիտակցաբար, կամավոր և հանդուգն որևէ մեկին չի ներվում երբևիցե։ Ես մեջբերել եմ նաև իրենց Ղուրանից մի ասացվածք, որտեղ ասվում է, որ Աստված չի սիրում հանդուգն և ինքնահավան, ինքնագոհ մարդկանց, և սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ դա ունեցավ իր ազդեցությունը։

Այնքան շատ են այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիայի է հասնում։ Օրինակ, առաջին բանը, որ աչք է ծակում, դա այն է, որ մեղադրականում գրել են, որ ինձ մոտ խուզարկման ժամանակ հայտնաբերվել են երկու մետաղական իրեր՝ սպիտակ և դեղին գույնի, դրանք իմ ոսկյա վզնոցն է՝ խաչով և արծաթյա թզբեհը, երկուսն էլ ձեռքի աշխատանք է։ Հիմա դա նշում են որպես սպիտակ և դեղին գույնի ինչ-որ մետաղական իրեր։

Այնուհետև շատ հետաքրքիր է, այսպես կոչված, վկաների պարզաբանումները. մի վկա, որ ինձ առաջինը «ճանաչեց», ինձ ասաց՝ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ, խոշտանգում էիր։ Այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Իմ պաշտպանն ասաց, նա ինքը չի, սա պաշտպանին անպատվեց, հայ համարեց, հետո տեսավ, որ իրավիճակը բարդացել է, սկսեց ինչ-որ սիմուլյանտություն անել։

Մյուսը, որ ինձ «ճանաչեց», մի մարդ էր, որ ասում էր, որ ես իրեն խոշտանգում էի 1994 թվականի ձմռանը և ասում էր՝ չես փոխվել առհասարակ, հասակդ երկու մետր նույնն է, ոսկեգույն մորուքով, բեղերով և մազերով, ոչ մի ձևով չես փոխվել։ Դա էլ մեզ մատնանշելով ասում էր՝ մեզ ծեծում էին դաժան ձևով 93 թե 92 թվականին, կախել էինք գլուխը դեպի ներքև, յոթ օր պահել էինք այդ իրավիճակում, ծեծում էինք երկաթե ձողերով, ինչ-որ փայտերով։

Ես ասում եմ՝ նույնիսկ չղջիկները, որոնք միլիոնավոր տարիներ էվոլյուցիա են անցել, չեն կարող յոթ օր անընդմեջ կախված մնալ, ո՞նց ես դու կախված մնացել։ Հասկանու՞մ եք, նորմալ դատարանում պետք է առնվազն երեք պատասխան տրվի դրանց, կամ այդ մարդիկ պետք է ներողություն խնդրեն, կամ նրանց նկատմամբ պետք է բժշկական փորձաքննություն անել, միգուցե ինչ-որ խնդիրներ ունեն, կամ պետք է, որպես զրպարտություն համարեն և դատի տան։

Ոչ մի բան տեղի չունեցավ, հակառակը, նրանք գալիս էին բոլոր դատավարություններին, շատ ու շատ այլ նիստերի, և նրանց ցույց էին տալիս առաջին պլան, իրենց հեռուստատեսությանը։

Հետաքրքիր էր նաև այն, որ մի նախաքննության ժամանակ բերեցին և ցույց տվեցին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը, ասեցին, որ սա հայտնի մաֆիոզ է, զենք էր վաճառում։ Ես ասեցի՝ այդ մարդը դրա հետ կապ չունի, հետո պարզվեց, որ սա այլ Դավիթ Գալստյան է՝ «պատրոն Դավո» կոչված անձը։ Բայց խնդիրն այն է, որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 անձ վկայություն է տվել և անձամբ, իբրև թե տեսել են իրեն։ Երբ ես պատմեցի, նրանք խառնվեցին իրար, գնացին, մոտ երկու ժամ հետո եկան, ասեցին փոխել ենք, կասեք, որ դուք փրկել եք Դավիթ Գալստյանի կյանքը։

Երբ մեզ մեղադրում էին տնտեսական ապօրինի գործունեության մեջ, ասում էին, որ չճանաչված պետությունները ապօրինի կազմավորում են և նրանց հետ տնտեսապես կապ ունենալ արդեն ինքնին հանցագործություն է։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել, դատավարության ժամանակ այդ թարգմանության սինխրոն սարքը պատրաստված է եղել Թայվանում։ Այսինքն իրենք դատում են անջատողականների, օգտագործելով անջատողական երկրի տեխնիկան, բայց ասում են, որ չի կարելի այդ պետությունների հետ կապ պահպանել։ Սա այն դեպքում, որ իրենց ղեկավարությունը միայն 2025 թվականին երկու անգամ է Չինաստան այցելել և այնտեղ հայտարարել, որ Թայվանը ճանաչում է Չինաստանի մաս։

Ես սա պատմում եմ փաստերից ելնելով, սա է իրավիճակը։ Կարծում եմ՝ կա պետական, աշխարհաքաղաքական ատելություն, ես դա մատնանշել եմ նաև իմ ելույթներում։

Հասարակ մարդիկ կապ չունեն, մարդիկ նորմալ են ամեն տեղ, և այստեղ իրոք շատ մարդ ենք տեսել, նաև շատ նորմալ մարդիկ, որոնք մեզ լավ են վերաբերվել։ Ընդհանրապես չկա վատ ազգ, դրա համար ես երախտապարտ եմ բոլոր նորմալ մարդկանց։ Հետևաբար ճշմարտությունը պետք է ասենք այնպիսին, ինչպիսին կա։ Մենք ուզում ենք, որ արդարություն լինի, դրա համար ներկայացնում ենք այս ամենը նաև միջազգային հանրությանը։

Օգտվելով առիթից ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարեկամներին, որոնք այս տարիների ընթացքում մեր կողքին էին, թե հայրենիքում, թե սփյուռքում, թե մեր բարեկամները աշխարհով մեկ տարբեր երկրներում, որոնք նույնիսկ ունեն իրար հետ լուրջ խնդիրներ։ Հատկապես ակտիվ է Եվրոպան, Ամերիկան, և դա շատ լավ է։

Պինդ եղեք, մեզ մոտ այս պահի դրությամբ դեռևս ամեն ինչ նորմալ է և բանտում և այլն։ Շատ շնորհակալություն, որովհետև այդ պայքարը ոչ միայն մեզ համար է, դա արդարության, մարդու իրավունքների, ժողովրդավարության համար է»,– հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ՝ այստեղ