Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին
Քաղաքականություն

Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցանկացած քաղաքական իշխանություն վաղ թե ուշ կարող է ունենալ շահերի բախում Եկեղեցու հետ։ Բայց կա սկզբունքային տարբերություն աշխատանքային հակասությունների և բացահայտ ուրացումների ու ապազգային կեցվածքի միջև։ Եկեղեցին ապրող, շնչող կառույց է և զարգանում է ժամանակին համահունչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելով։

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մարտահրավերները առաջանում էին բնական ճանապարհով, և, հետևաբար, բնական ճանապարհով էլ հաղթահարվում էին դրանք։ Երկուստեք խստորեն պահպանվում էր «կարմիր գծերը» չանցնելու սկզբունքը։ Պետությունը առաջնորդվում էր առաքելական պատգամով. «Վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13։7)։ Իսկ եթե, այդուհանդերձ, առաջանում էին ինչ-որ խնդիրներ, ապա դրանք հանգուցալուծվում էին փոխադարձ հարգանքի և ազգային շահի գիտակցման տիրույթում՝ այնպես, որ հասարակությունը նույնիսկ չէր էլ կասկածում դրանց մասին։ Պետության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ունեցած ակնածանքը դրսևորվում էր ամեն պատեհ առիթով։ Հարգանքի դրսևորում էին նաև Հայաստան ժամանող արտասահմանյան պետական բոլոր պաշտոնյաների ու պատվիրակությունների պարտադիր այցելությունները Սուրբ քաղաք Էջմիածին։ Դա վկայում էր նաև, որ ժամանակի գործող իշխանությունները գիտակցում և արժևորում էին Եկեղեցու դերն ու նշանակությունը պետականաշինության գործում։

Այսօր այլ իրականության մեջ ենք հայտնվել։ Իշխանությունները բացահայտորեն հակամարտության մեջ են մտել Եկեղեցու հետ և այն դարձրել են հանրային քննարկման առարկա։ Սա պարզապես անընդունելի է: Դեռևս 12-րդ դարում Սուրբ Ներսես Լամբրոնացին զգուշացնում էր.«Եթե մարմինն ու հոգին հակառակվեն միմյանց, կքայքայվի մարդու առողջությունը։ Նույնպես և եթե թագավորությունն ու քահանայությունը (Պետությունն ու Եկեղեցին) միմյանց դեմ գործեն, ապա կքանդվի երկրի խաղաղությունը»։ Այս պառակտման հետևանքներին ականատես եղանք նաև 2026 թվականի մայիսի 4-5-ին տեղի ունեցած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Անվիճելի է, որ այն պատմական նշանակություն ունեցավ, սակայն պատմությունը կարող է ինչպես պատվաբեր լինել, այնպես էլ՝ անպատվաբեր։ Այս հարցը պատմաբանների դատին թողնելով հանդերձ՝ արձանագրենք, որ գագաթնաժողովի կազմակերպման կարևոր թերացումներից էր հյուրերի՝ Մայր Աթոռ չայցելելը։ Օրվա իշխանությունները, ինչպես միշտ, այս անգամ էլ հյուրերի օրակարգում չէին ներառել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը, իսկ քրիստոնյա պաշտոնյաներն էլ իրենց նեղություն չտվեցին մասնավոր այց կատարել դեպի Տիրոջ Իջման Սուրբ Սեղան։ Ըստ իս, նրանք չկարողացան հաղթահարել աշխարհաքաղաքական հարմարվողականության գայթակղությունը։ Այստեղ տեղին է հիշել Տիրոջ հարցը՝ ուղղված իր աշակերտներին. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի» (Մատթ. 16։26)։ Բայց դա արդեն իրենց խնդիրն է, իսկ մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր Պետության հոգևոր ու քաղաքական ամրությունն ու անսասանությունը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում