Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ես թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ում
uncategorized

Հացաշենի դպրոցը վերանորոգման իր հերթին է սպասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի դպրոցը հեղուկ վառելիքով է ջեռուցվում: Համայնքի բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ երեխաները դասասենյակներում ստիպված են լինում վերարկուով և գլխարկով նստել: Բացի դա էլ, սոլյարկայի հոտից նրանց առողջությունն է քայքայվում:

«Երեխաները, որ տուն են գալիս, հոտը փչում է: Գլուխներն է ցավում, անընդհատ վատ են զգում»,– բողոքեցին նրանք:

Տնօրեն Վարդուհի Արամյանը վստահեցրեց, որ դասասենյակներում կարողանում են միջին ջերմաստիճան ապահովել: Այս օրերին յուրաքանչյուր դասասենյակին 2,5 լիտր վառելիք են հատկացնում, խիստ ցրտերին՝ չափաբաժինն ավելացնում են:

«Ձմռանը 3 կամ 3,5 լիտր ենք տալիս, որ ցուրտ չլինի: Մինչև դասերի վերջ վառելիք լինում է մեջը, որ ջերմաստիճանը պահպանվի»,– հայտնեց նա:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, ձմեռները` ցուրտ: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը այստեղ տատանվում է -5–6–ի սահմաններում:

Դպրոցի ներսում սանհանգույց չկա: Երեխաները դրսում գտնվող կիսաքանդ պետքարանից են օգտվում: Ծնողներին ամենաշատն անհանգստացնում է այս հարցը: «Ցրտին, սառնամանիքին երեխաները պետք է բակ գնան: Մրսում են դրսում»,– ահազանգեցին նրանք: Տնօրենի խոսքով՝ այն շենքից շատ հեռու չի գտնվում: Առայժմ դպրոցի բյուջեն չի հերիքում պետքարանը դրսից ներս տեղափոխելու համար:

«Քիչ է աշակերտների քանակը, մեր ուժերով չենք կարող անել, ֆինանսավորում է անհրաժեշտ»,– ասաց Արամյանը:

Այստեղ մի քանի տարի առաջ սեփական միջոցներով մի քանի դասասենյակ են նորոգել: 4 դասասենյակի պատուհաններ են փոխվել: Սա շնորհիվ բարեգործական ընկերության: Վերանորոգման կարիք ունեցող դպրոցի հույսը նաև բարեգործներն են:

Տնօրենն ասաց, որ մարզպետարանի կրթության բաժնի պետը խնդիրը մարզպետին է ներկայացրել և լավ լուր հայտնել հացաշենցիներին:

«Մարզպետն ասել է, որ մեզ էլ ծրագրում կընդգրկեն»,– փոխանցեց նա:

Այստեղ լիահույս են, որ կարող է մի օր իրենց բաղձալի երազանքը կատարվի։

Այսօր Հացաշենի աշակերտները և ամբողջ աշխատակազմը շունչները պահած սպասում են, թե երբ են շինարարները դպրոց այցելելու։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում