Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ
uncategorized

Գայանե Թերզյան. «Նախադպրոցական կրթության ոլորտում փոփոխությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել ծախսարդյունավետ մոդելների ծրագիր, որի շրջանակներում առաջարկվում են մի քանի տարբերակներ: Դրանցից մեկը ենթադրում է, որ միևնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ և տնօրեն:

Կրթության փորձագետ Գայանե Թերզյանի կարծիքով, եթե վարչական միավորում է լինելու, այդ դեպքում էական փոփոխություններ չեն լինի:

«Եթե տարածքը նույնն է մնում, եթե հնարավորությունները չեն կրճատում, եթե մի շենքը չեն վերցնում և երեխաներին խցկում ավելի փոքր տարածք ունեցող շենքի մեջ, այս դեպքում մեծ բան չի փոխվի»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Հակառակ ազդեցությունը կլինի, եթե նյութատեխնիկական համակարգում կրճատումներ լինեն: Այս դեպում փորձագետի դիտարկմամբ՝ կրթության բովանդակային կողմը կտուժի:

«Այլ բան է, եթե խմբում դաստիարակն աշխատում է տասնհինգ կամ քսան երեխայի հետ, մեկ այլ բան՝ եթե երեխաների թիվը երեսունի է հասնում: Չի կարող որակը նույնը լինել: Եթե ֆինանսավորումը երեխաների մասով չի կրճատվում, փոփոխություններ հազիվ թե լինեն: Իսկ եթե փոփոխությունները ենթադրում են նաև նյութատեխնիկական կրճատումներ, ապա դա, բնականաբար, երեխաների դաստիարակության վրա կազդի: Կան որոշակի սանիտարական նորմեր. ասենք՝ եթե խմբում այսքան երեխա է, ապա տարածքը պետք է նրանց հաշվով լինի և այլն, որոնք պետք է պահպանել»,– նկատեց փորձագետը:

Ըստ նրա, սակայն, ծրագիրն իր բացասական ազդեցությունը կթողնի աշխատատեղերի կրճատման հարցում: Տնօրեն և որոշ աշխատակիցներ կկրճատվեն: Հետևաբար, գործազրկության տոկոսը կբարձրանա:

Փաստորեն, երեխաների կրթության վրա փող չծախսելու համար Հայաստանում փորձում են ձևավորել տնօրեն չունեցող մանկապարտեզներ:

Գայանե Թերզյանի դիտարկմամբ՝ եթե երկու մանկապարտեզի տնօրեններից մեկն է մնալու, դա կարող է իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

«Գիտենք, թե մեր երկրում ինչպես է սովորաբար ընտրություն տեղի ունենում, եթե երկու տնտեսության ղեկավարներից մեկը պետք է մնա: Աշխարհում սա այլ տարբերակով է լուծվում, մեզ մոտ՝ բոլորիս հայտնի է, թե ինչպես»,– մատնանշեց փորձագետը:

Նրան, սակայն, ամենից շատ կրթության որակն է անհանգստացնում, այնպես չլինի` ծրագրով հաստատվեն կետեր, որոնք բացասական կանդրադառնան երեխաների կրթության որակի վրա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում