Աշխատակազմի ղեկավարը նույնպես փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնյան որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 7 միլիոն 297 հազար դրամ: Նշենք, որ Կարապետյանն այս փոխառությունները հանձնել է ոչ ամբողջությամբ, այլ՝ մաս–մաս:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն 638 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 696 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից:
Կարապետյանն այս պաշտոնում վերանշանակվում է արդեն մի քանի անգամ, առաջին նշանակումը տեղի էր ունեցել սրանից 12 տարի առաջ՝ 2005 թ.–ին: Երկու տարի մարզպետարանում որպես քարտուղար աշխատելուց հետո նշանակվել է այս պաշտոնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում