Հայտնի է՝ որ մարզերից էին ականի պայթյունից զոհված զինվորները
Արցախում ականի պայթյունից զոհված Գեղամ Զաքարյանը Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքից էր: Բանակում ծառայում էր որպես սպա:
Ըստ Մոսալեռի գյուղապետի՝ Գեղամն ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախի զորամասերից մեկում:
«Գեղամ Զաքարյանն ավարտել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ու շարունակել ծառայությունը: Համեստ, հայրենասեր, բարի ու շնորհքով տղա էր, մեծ կորուստ էր մեզ համար, բանակը լավ սպա կորցրեց»,- ասաց Հովհաննիսյանը:
Ականի պայթյունի հետեւանքով զոհված մյուս զինծառայողը՝ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը Մասիս քաղաքի բնակիչ էր, իսկ Սարգիս Մհերի Մելիքյանը՝ Վարդենիսից: